Իմ մասին… և հետադարձ կապ:
Բլոգը նվիրված է ծիածանային (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքսուալ, քուիր, ասեքսուալ, անդրոգին և այլն) թեմաներին, համապարփակ տերմինով ասած` «գեյ մշակույթին»:
Ես մի երիստասարդ եմ, անհատ, ով աշխարհի, բնության և Հայաստանի հանդեպ լցված է Մեծ սիրով և լավատեսությամբ: Մականունս էլ հենց դա է ասում. պայծառ տեսնող: Չնայած մռայլությանը, սևին, մոխրագույնի արբշիռությանը, ես պայծառ եմ տեսնում ինձ շրջապատող աշխարհները, և հատկապես՝ ապագան:
Ասում են՝ ավելի հեշտ է հանգցնել վառվող մոմը և ընկղմվել համատարած խավարի մեջ, քան թե մոմի լույսով ցրել այն: Ես ընտրեցի երկրորդը:
Ինչի՞ կամ ո՞ւմ մասին է այս բլոգը: Այս բլոգը մարդկանց մի ստվար խմբի մասին է հիմնականում, որը հնում եղել է ընդունելի, իսկ Կեղծ Բարեպաշտության Դարաշրջանում սկսվել է հետապնդվել, երկար դարեր հալածվել է, իսկ այսօր էլ մնում է չհասկացված, չգիտակցված, չընդունված շատերի կողմից:
Ինչո՞ւ: Հաճախ մենք վախենում ենք ոչ թե իրականությունից, այլ մեր մտքերից, մեր երևակայությունից և պատրանքներից: Հաճախ այդ «թելերի» վրա են խաղում և չիմացող մարդու երևակայությունը չհաստատված բամբասանքներով ու բացասական կարծրատիպերով բորբոքում տարբեր մարդիկ՝ հոգևորականներ, քաղաքական գործիչներ, կեղծ գիտնականներ, տգետներ… մարդկանց իրենց իշխանության տակ պահելու համար, վախեցնելու համար:
Քրիստոնյաներին (և ոչ միայն) վախեցնում էին շատ բաներով: Օրինակ՝ <<ջհուդներով>>: Կամ հիվանդություններով: Տարաբնույթ երևույթներով: Այսօր էլ դա արվում է: Որոշ կրոնական և քաղաքական կազմակերպություններ շարունակում են հարյուրամյակներով փորձված այդ գործելակերպը, ստրատեգիան: Նման թիրախ են հանդիսանում նաև նույնասեռ մարդիկ: Ուստի, գրում եմ, որովհետև տվյալ բնագավառում գիտելիքի և տեղեկատվության մեծ պակաս կա:
Կարևոր է, որ դու իմանաս, որ.
- Քո կարծիքը խիստ կարևոր է՝ անկախ քո սեռից, տարիքից, բնակության վայրից, կրոնից, սոցիալական կարգավիճակից:
- Բլոգումս թե´ ակտիվ, թե´ ոչ ակտիվ մասնակցությունդ և ներկայությունդ ողջունվում է:
- Դու իրավունք ունես ունենալու քո սեփական կարծիքը և իմ նպատակը չէ քո կարծիքին հակադրվելը կամ ապացուցելը՝ ես ճիշտ եմ կամ դու՝ սխալ:
- Այստեղ ես քեզ եմ առաջարկում շատ թանկարժեք և անգին, բայց և անվճար մի կարևոր սուբստանցիա, զորություն՝ գիտելիք, քեզ տվյալ թեմաներում օգնելու համար:
- Դու պարտավոր չես իմ մտքերի հետ համաձայն լինել, և կարող ես ազատորեն արտահայտել քո մտահոգություններն ու կարծիքները:
- Ես ընդամենը մի երիտասարդ եմ, ով փնտրում է, գիտելիք է կուտակում և դա կիսում մյուսների հետ: Ես հարգում եմ քեզ ու քո կարծիքը և նույնն եմ ակնկալում քեզնից:
- Իմ նպատակը չէ շատ ընթերցող ունենալ, հայտնի դառնալ, այլ տալ այն, ինչ պետք է նրան, ում դա պետք է` տալ գիտելիք այն փնտրողին:
Իմ նպատակն է գտնել և մյուսների հետ կիսել Խաղաղությունը, Համաձայնությունը, Ներդաշնակությունը:
Արժե մտապահել՝ մարդիկ ավելի շատ հակված են ատել չարը, քան թե սիրել բարին: Ատել չարը և գործել չարի դեմ, թե սիրել բարին և գործել հանուն սիրո՝ յուրաքանչյուրիս ընտրությունն է:
Եթե ինչ-որ հետաքրքրող հարցեր ունես, կարող ես տալ` կամ թողնելով որպես մեկնաբանություն, կամ էլ գրելով էլեկտրոնային նամակ` ուղարկելով հետևյալ էլեկտրոնային փոստին. ouranos@innocent.com:
Կարող ես ինձ գտնել նաև Ֆեյսբուքում:
Շնորհակալ եմ թանկարժեք ժամանակիցդ ինձ տրամադրելու համար: Լույս և Խաղաղություն բոլորիս՝ լցված Սիրով: Ընդ որում՝ ոչ միայն Ստորգեով և Ագապեով, այլև՝ Ֆիլիայով և Էրոսով:
Սիրի՛ր դիմացինիդ և ինքնդ ձեզ, ու մյուսներին էլ մի՛ խանգարիր նույնն անել. դրանից ավելի հանճարեղ, գեղեցիկ ու Մեծ բան չե՛նք կարող անել: Ապրի´ր, և թույլ տուր` ուրիշներն էլ ապրեն: Ընդունի´ր, որ ուրիշը կարող է ուրիշ լինել: Չնայած մենք համախմբվում ենք այլոց մեր նմանությունների շնորհիվ, ամենայնիվ տարբերություններն էլ է կարևոր ընկալել, հասկանալ, տեսնել և ընդունել. տարբեր չի նշանակում անհավասար. տարբեր նշանակում է բազմազան: Բազմազանությունը գեղեցկություն է: Տարբեր ենք և հավասար:Բլոգիս նյութերը կարող եք գործածել` հետևելով տվյալ արգելքներին և թույլտվություններին. 
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.
"As You"
GayStory
18/04/2010 at 19:26
Շատ ուրախ եմ, որ կա նման հայկական սայթ: Եթե միասեռականներին ատող մեկը մտնի այս սայթ և ամբողջությամբ ուսումնասիրի սայթի ամբողջ պարունակությունը, ապա հաստատ համոզված եմ, որ նա միանգամից կփոխի իր կարծիքը միասեռականների նկատմամբ: Սայթը ներկայացնում է բարձրարժեք հոգեբանական միջավայր: Շատ կցանկանայի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ, դե եթե կցանկանաք:
18/04/2010 at 20:38
Նայեցի քո կայքը Արմեն: Չգիտեմ՝ ով ես, բայց կամ փորձում ես ամրապնդել նույնասեռականների դեմ բացասական կարծրատիպերը կայքովդ, կամ էլ անուշադիր ես և անզգույշ. անընդհատ նշում ես համասեռամոլություն բառը: Ծնվել ենք համասեռամո՞լ: Ինչպե՞ս: ՀամասեռաՄՈԼ. ցանկացած բառ, որ պարունակում է մոլ վերջածանցը և արմատը բացասական է. գինեմոլ, խաղամոլ, արվամոլ, կնամոլ, մանկամոլ, համասեռամոլ, մոլեռանդ, մոլագառ, մոլեգին, ի վերջո՝ մոլուցք… (միտս է գալիս մոլլա բառը:))
Կայքդ այնքան կասկածելի է, որ նույնիսկ քոմմենթս կայքումդ չեմ թողնում:
1 Անընդհատ մոլ վերջածանցն ես գործածում: Օգտագործիր նույնասեռական, կամ գոնե համասեռական բառերը, գոնե՝ այրասեր: Ոչ մի մոլուցք չպետք է ողջունվի, ոչ էլ, առավել ևս, պրոպագանդվի: Ուրիշ բան՝ կայքովդ փորձես օգնել ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ և ոչ թե համասեռաՄՈԼների ինտեգրմանը և տեղեկատվություն տաս նրանց մասին:
2 Նույնիսկ խոսելով ՌԴ պառլամենտի ընդունած որոշումների մասին՝ տեղադրում ես կիսամերկ համբուրվող տղամարդկանց նկարներ: Դրանով իսկ պրոպագանդում ես հանրահռչակ այն կարծրատիպը, որ նույնասեռականների մտքում միայն մի բան կա՝ սեքս տղամարդկանց հետ: Դա նույնասեռականների դեմ քարոզ է՝ նրանց ներկայացնելով որպես սեռամոլ (սեքսամոլ): Այնինչ նույնասեռականներին դե յուրե ճանաչել և պաշտպանել չի նշանակում պրոպագանդել նույնասեռ սեքսը և սերը:
Ելնելով վերը նշված կետերից՝ խորհուրդ եմ տալիս վերանայես և ուղղես սխալներդ: Գլխումս մի քանի վարկած ծագեց կայքիդ մասին. (1) նույնասեռականության դեմ նպատակադրված քարոզչություն իրագործող հոմոֆոբ ծրագրավորողից մինչև (2) 14-26 տարեկան, խնդրո առարկայից վատ տեղեկացված նույնասեռական երիտասարդ, որ փորձում է դրական ազդեցություն թողնել հոմոֆոբիկ հասարակության մեջ, բայց հակառակն է անում անգիտակցաբար, և տեղեկացվածության պակասի պատճառով:
Իհարկե, կարող եմ և սխալվել, բայց եթե նույն ոգով շարունակես, մտադիր եմ ջնջել նույնիսկ կայքումս թողած քոմմենթներդ: Հուսով եմ ինձ հասկացար, և չես վիրավորվի, եթե ես սխալվում եմ:
Լույս լինի բոլորիս գլուխներում և սրտներում:
18/04/2010 at 21:40
Շատ շնորհակալ եմ ձեր բոլոր խորհուրդների համար, Դուք իրավացի եք, անպայման կվերանայեմ սայթիս մեջ առկա սխալները, երևի ավելի լավ կլինի օգտագործել միջազգային Գեյ բառը: Ասեմ, որ ես աղջիկ եմ, ուղակի հանդես եմ գալիս իմ եղբոր փոխարեն: Իմ եղբայրը նույնպես գեյ է, և շատ է նեղվում, որ մարդիկ չեն հասկանում իրեն, ու ամեն ինչ անում եմ, որպեսզի օգնեմ իրեն: Անչափ շնորհակալ եմ խորհուրդների համար:
18/04/2010 at 21:53
Ողջունում եմ քեզ և քո գործունեությունը, այդ դեպքում: Եղբորդ էլ ասա, որ ինքը մենակ չէ, ոչ միակն է, ոչ առաջինը, ոչ էլ վերջինը: Թող իմանա, որ իր նմաններ կան և պատրաստ են իրեն աջակցել և կհասկանան ու կընդունեն իրեն: Եղբայրդ երջանիկ տղա է, եթե քեզ պես քույր ունի: Բավականին հուզիչ է պատմություն է: Ապրե՛ս:
18/04/2010 at 22:35
Շատ շնորհակալ եմ: Իմ եղբայրը շատ դժվարությունների միջով է անցել, սկզբից շատ էր նեղվում, չէր կարողանում արտահայտվել, սակայն շատ ուրախ եմ, որ իր մեջ ուժ գտավ ու պատմեց ինձ ամենը: Հիմա ես նրան ավելի շատ եմ սիրում ու կարծում եմ, որ նման մարդիկ չար լինել չեն կարող: Եղբայրս շատ է տառապել, անգամ վերջին ժամանակներս որոշ անգրագետ մարդիկ ցանկանում էին սպանել նրան, դեռ մինչև հիմա հետապնդում են նրան, սակայն հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի նա երջանիկ լինի: Մեր ընտանիքում արդեն բոլորս էլ գիտենք նրա մասին ու բոլորս էլ աջակցում ենք նրան: Երբ նա առաջին անգամ ասաց ինձ դա, եղբայրս արտասվում էր ու կարծես իրեն մեղավոր զգում: Այն ժամանակ ես այդքան տեղեկություն չունեի գեյերի մասին, սակայն երբ նա ինձ ասեց ամենը, ես ուղակի ասեցի, որ դու իմ եղբայրն ես ու ես քեզ շարունակում եմ սիրել ու հարգել այնպես, ինչպես առաջ:
Կրկին անգամ շնորհակալ եմ ձեր խորհուրդների համար, արդեն ուղղում եմ իմ սխալները: Ու ասեմ նաև, որ վերջին ժամանակներս, երբ տեսնում եմ որ ինչ որ մեկը վատ է վերաբերվում եղբորս, ուղակի մարդկանց ասում եմ ” Երևի Աստված սիրում է որ ատում եք մեկդ մյուսին, շարունակեք ատել իրար” : Երևի տարօրինակ կհնչի իմ ասածները, բայց այդ խոսքերով շատերին եմ հասկացրել, որ պետք չի ատել մեկս մյուսին, պետք է ուղղակի լինել հանդուրժող և հասկացող մարդ:
23/06/2010 at 16:59
Վայ, շատ տխուր բան ասացիր…Ինչպես կարելի է մարդուն փորձել սպանել`ելնելով նրա սեռական կողմնորոշվածությունից….Աբսուրդ է: Երբեք չէի պատկերացնի, որ նման բաներ կան: Ամաչեցի ազգիս համար: Մարդիկ իրենց Աստծո տեղ են դրել, հա??????? Որոշում են` ով իրավունք ունի ապրել երկրի երեսին????Շատ ցավալի ա…Ում ինչ գործն ա` ով ում հետ հարաբերություններ կունենա: Ես, իհարկե, չեմ կարող ասել, որ շա~տ հպարտ եմ, որ կան նույնասեռական մարդիկ, որովհետև մտածում եմ, որ ինչ էլ ուզում են ասեն, միևնույնն է` մարդն անպայման պետք ա զգա սեփական երեխա ունենալու բերկրանքը, իսկ նույնասեռականները զրկված են էտ բախտից (Գիտեմ`հիմա կասեք, որ 1000 ու մի միջոց կա, բայց դա նույնը չէ): Ամեն դեպքում, մարդը մնում է մարդ: Շատ ցավում եմ, որ մեր ազգը չի ընդունում: Լավ, չի ընդունում`թող չընդունի, բայց նման ագրեսիա, նման դաժան վարքագիծ………..
24/06/2010 at 00:05
Հարգելի Շուշան, այնուամենայնիվ, գտնում եմ, որ ճիշտ չէ և իրականությանը չի համապատասխանում «ազգն ընդունում է» կամ «ազգը չի ընդունում» ձևակերպումը: Դու ինքդ ազգից չե՞ս: Եսել եմ այդ ազգի մի մաս, Արմենն էլ, և շատերը: Ոմանք ընդունում են, մյուսները՝ ոչ: Ազգի խավերն են, որ տարբեր մոտեցումներ են դրսևորում, բայց ոչ ողջ ազգը, այն էլ՝ միաձայն: Սակայն դա նաև ժամանակի, ինչպես նաև գիտելիքի խնդիր է: Մի երկիր, որտեղ մինչև 2003թ. նույնասեռականությունը որպես արվամոլություն պատժելի է եղել… բա ԽՍՀՄ: Բա քրիստոնեությունը: Անշուշտ, երբ իսկական գիտելիքը հասու դառնա լայն խավերին և մարդիկ գիտակցեն՝ ինչ է նշանակում նույնասեռական, նրանք կհասկանան և հետագայում կընդունեն:
Բայց դա մի քանի տարվա գործ չէ: Այսօր ազգի մեջ կան մարդիկ, որ հասկանում են և ընդունում: