1. Քանի որ ես անհատ եմ, ինչպես և բոլոր ընթերցողներս, ես որոշ չափով եսակենտրոն եմ և սուբյեկտիվ, ինչը չի կարող չանդրադառնալ բլոգիս վրա: Սակայն ինձ համար ցանկացած նպատակ չի արդարացնում ցանկացած միջոց. լինելով «ոսկե միջինի» գաղափարի կողմնակից՝ ձգտում եմ լինել ինչքան հնարավոր է ազատամիտ, քննադատող, պրպտող և անաչառ:
  2. Թեմաները բազմազան են և տեղեկատվությունը հաճախ հսկայածավալ է, ինչի հետևանքով էլ շատ թեմաներ են արծարծվելու, որոնց վերաբերյալ կարծիքներն ու վարկածները բազմազան են: Հաճախ կարծիքները կարող են լինել իրարամերժ: Հիմնականում չներկայացնելով խիստ կոնտրաստային հակակարծիքներ՝ նպատակ ունեմ ոչ թե թեմային անդրադառնալ ոչ ամբողջական խորությամբ ու անաչառությամբ, այլ՝ գրառումներս դարձնել լակոնիկ ու հեշտամարս: Համենայն դեպս, բոլոր նրանց համար, ով կցանկանա ավելին իմանալ՝ Դռները բաց են. ուղղորդումներն ու օգտագործված գրականության ու նյութերի կայքերն ու ցանկերը հասանելի են: