Պիտակներ

,

Սա բխում է մեկ այլ կարծիքից. նույնասեռականությունը հիվանդություն է: Վերջինիս կանդրադառնանք ավելի ուշ: Ահա, թե ինչ է ասում սրա շուրջ Վիքիպեդիան (ուր հավաքված են տասնյակ աղբյուրներ բազմաթիվ կազմակերպություններից):

Սեռական կողմնորոշման փոփոխմանն ուղղված ջանքեր

Հիմնական հոդվածը. Սեռական կողմորոշման փոփոխմանն ուղղված ջանքեր (Անգլալեզու Վիկիպեդիայից)

2009թ.Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիայի (ԱՀԱ) Սեռական Կողմնորոշման Համապատասխան Թերապեվտիկ Պատասխանների Ժամանակավոր Խումբն (American Psychological Association Task Force on Appropriate Therapeutic Responses to Sexual Orientation) անցկացրեց գրախոսված (գրաքննությունն անցած) օրաթերթերի՝ սեռական կողմնորոշումը փոփոխելուն ուղղված ջանքերի (ՍԿՓՈՒՋ) գրականության զննում և եզրակացրեց.

Սեռական կողմնորոշումը փոփոխելուն ուղղված ջանքերը (ՍԿՓՈՒՋ) դժվար է համարել հաջողված, դրանք ներառում են վնաս(վ)ելու որոշ ռիսկ՝ ի դեմս ՍԿՓՈՒՋը գործնականում օգտագործողների և պաշտպանողների հայտարարություններին: Նույնիսկ չնայած հետազոտությունները և կլինիկական գրականությունը ցույց են տալիս, որ նույնասեռ սեռական և ռոմանտիկ գրավչությունները, զգացմունքները և վարքագծերը նորմալ են և հանդիսանում են մարդու սեռականության դրական տատանումներ, անկախ սեռական կողմնորոշման ինքնությունից, ժամանակավոր խումբը եզրակացրեց, որ բնակչությունը, որ անցնում է սեռական կողմնորոշմանն ուղղված թերապիաների միջով հակված է ունենալու խիստ պահպանողական հայացքներ, որոնք էլ հանգեցնում են իրենց սեռական կողմնորոշումը փոխելու ցանկությանը: Այսպիսով, ՍԿՓՈՒՋ փնտրողների հաստատողական թերապևտիկ միջամտությունների համար համապատասխան դիմումը ներառում է թերապևտի հաստատում, աջակցում, և այցելուներին հասկանալու և նրանց հետ ակտիվ փոխհարաբերվելու գործում ֆասիլիտացիա (առաջնորդություն), նաև հասարակական սատարում, ինքնության հետազոտում և զարգացում՝ առանց պարտադրելու կոնկրետ սեռական կողմնորոշում՝ որպես արդյունք(այստեղ):

Ժամանակավոր խումբը զեկուցեց, որ նման արդյունքների (անհատի կողմից ներդաշնակություն իր սեռական կողմնորոշման հետ) կարելի էր հասնել այլ միջոցներով և ՍԿՓՈՒՋի փոխարեն խորհուրդ է տալիս սեռական ինքնության կողմնորոշման հետազոտում այն այցելուների համար, ովքեր տառապում են իրենց սեռական կողմնորոշումից (այստեղ): ԱՀԱն փաստում է, որ «(սեռականությունը փոփոխելու մեթոդը) կիրառողները պետք է խուսափեն այցելուներին ասել, իբր վերջիններս կարող են նույնասեռականից տարասեռական դառնալ»:

Հոգեբույժների Արքայական Քոլեջ, Լոնդոն, Անգլիա: Դեղին դրոշով շենքը:

Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիան, Ամերիկյան Հոգեբուժական Ասոցիացիան և Հասարակական Աշխատողների Ազգային Ասոցիացիան հավաստում են.

“Ապացուցվեց, որ սեռական կողմնորոշումն ընդհանրապես անթափանցելի է այն փոխելուն ուղղված միջամտությունների նկատմամբ, որոնք երբեմն կոչում են «վերականգնողական թերապիա» (“reparative therapy”): Գիտականորեն համապատասխան ոչ մի հետազոտություն ցույց չի տվել, որ նման միջամտությունները գործուն են կամ ապահով: Ավելին, քանզի նույնասեռությունը մարդկային սեռականության բնական տատանումներից է, մտավոր առողջության ազգային կազմակերպություններն անհատներին չեն քաջալերում փորձել փոխել իրենց սեռական կողմնորոշումը նույնասեռականությունից դեպի տարասեռականություն: Դրանից էլ ելնելով է, որ բոլոր մտավոր առողջության ազգային ծանրակշիռ կազմակերպությունները որդեգրել են մասնագետներին և հասարակությանը սեռական կողմնորոշումը փոխելու միջոցների մասին նախազգուշացնող ռազմավարական հավաստագրերը (policy statements):

Ամերիկյան, բրիտանական և ավստրալական խոշոր մասնագիտական և գիտական կազմակերպություններն անհատների սեռական կողմնորոշումը փոխելու փորձերը դիտարկում են որպես պոտենցիալ վնասակար: Միևնույն ժամանակ ծայրահեղական խմբակները, հաճախ առաջնորդվելով կրոնական հավատալիքներով (կամ սոցիալական կարծրատիպերով), հավատում են՝ փոփոխությունը հնարավոր է, կամ էլ՝ հնարավոր է չեզոքացնել նույնասեռական գրավչությունը նրանց համար, ովքեր չեն կարող ընդունել սեփական սեռական կողմնորոշումը (այս դեպքում` նույնասեռականությունը):

Հոգեբույժների Արքայական Քոլեջը հաստատում է, որ «կիսում է Ամերիկյան Հոգեբուժական Ասոցիացիայի և Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիայի մտահոգություններն առ այն, որ ԱՄՆի Նույնասեռականության Ուսումնասիրման և Բուժման Ազգային Ասոցիացիայի (ՆՈՒԹԱԱ կամ NARTH —  National Assotiation for Research & Therapy of Homosexuality)  կողմից որդեգրված դիրքորոշումները գիտության կողմից անընդունելի են: Չկա ոչ մի հստակ գիտական ապացույց, որ սեռական կողմնորոշումը կարող է փոխվել: Ավելին,  նույնասեռականությունը բուժող այսպես կոչված միջոցները, ինչպիսին որ խորհուրդ են տրված ՀՈՒԹԱԱի կողմից, ստեղծում են միջավայր, որտեղ  կարող են ծաղկել նախապաշարմունքը և խտրականությունը», և ավելացնում է, որ «Ցանկացած բուժման միջոցի բարձր արդյունավետության լավագույն ապացույցը ներկայանում է պատահական կլինիկական փորձարկումներից, և ոչ մի այսպիսի  փորձարկում չի իրագործվել այս բնագավառում»: