Պիտակներ

, ,

Հոգեբանությունը առաջին գիտություններից էր, որ նույնասեռական սեռական կողմնորոշումն ուսումնասիրեց որպես առանձին երևույթ: Նույնասեռականությունը որպես հիվանդություն դասակարգելու առաջին փորձերն արեց նոր սկսվող Եվրոպկան սեքսոլոգների շարժումը 19րդ դարում: 1886թ.ին հայտնի սեքսոլոգ Ռիչարդ վոն Կրաֆտ−Էբինգը (Richard Freiherr von Krafft-Ebing) նույնասեռականությունը, 200 այլ դեվիանտ սեռական փոևձառությունների հետ մեկտեղ, ցուցակագրեց իր «Պսիխոպատիա Սեքսուալիս» (Psychopathia Sexualis) խոշոր աշխատության մեջ:  Կրաֆտ−Էբինգը առաջարկեց այն կարծիքը, որ նույնասեռականությունն առաջանում է կամ «ներքին (ծնվելու ժամանակ) փոփոխությունների» կամ էլ «ձեռքբերովի փոփոխությունների» հետևանքով: 19րդ դարի վերջին երկու տասնամյակների ընթացքում այլ տեսակետ սկսեց գերակշռել բժիշկների և հոգեբույժների շրջանակներում՝ նույնասեռականությունը բնորոշելով որպես բնորոշված/հաստատուն և հարաբերականորեն կայուն սեռական կողմնորոշմամբ անհատի ցուցիչ:  19րդ դարի վերջին և 20րդ դարի սկզբներին նույնասեռականության պաթոլոգիական/ախտաբանական մոդելներն արդեն ստանդարտ էին:

Նկարը վերցված է APA պաշտոնական կայքից. http://www.psych.org/

Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիան, Ամերիկյան Հոգեբուժական Ասոցիացիան և Հասարակական Աշխատողների Ազգային Ասոցիացիան փաստում են.

«1952թ.ին, երբ Ամերիկյան Հոգեբուժական Ասոցիացիան հրատարակեց իր առաջին Մտավոր Խանգարումների Դիագնոստիկ և Ստատիստիկ Ձեռնարկը (ԴՍՁ), նույնասեռականությունը ներառված էր որպես խանգարում: Գրեթե միանգամից, այնուամենայնիվ, այդ դասակարգումը սկսվեց մանրակրկիտորեն  ուսումնասիրվել Մտավոր Առողջության Ազգային Ինստիտուտի կողմից: Հետազոտությունները և հետագա ուսումնասիրությունները ի վիճակի չեղան հիմնավորել նույնասեռականության՝ գիտականորեն կամ էմպիրիկորեն (անձնական փորձի (փորձերի) հիման վրա) որպես խանգարում կամ աննորմալություն համարվելը: Փոխարենը, հավաքված վկայություններն այլ եզրահանգման հիմք հանդիսացան՝ նույնասեռականությունը դիտարկելով որպես բնական և առողջ սեռական կողմնորոշում: Երբ նման ուսումնասությունների արդյունքները կուտակվեցին, բժշկության, մտավոր առողջության, վարքագծային և հասարակական գիտությունների մասնագետները հասան այն եզրակացությանը, որ թյուր էր նույնասեռականությունը որպես մտավոր խախտում դասակարգելը, և որ ԴՍՁ դասակարգումն արտացոլում էր չստուգված ենթադրություններ՝ հիմնված ժամանակին համատարած կերպով ընդունված հասարակական նորմերի և կլինիկական տպավորությունների վրա, կլինիկական տպավորություններ՝ հիմնված ոչ ներկայանալի օրինակների վրա՝ ներառելով հիվանդներ, որոնց հարկավոր էր բուժում, և անհատներ, որոնց վարքն իրենց կանգնեցրել էր քրեական արդարադատության առջև:

Ի ճանաչումն գիտական ապացույցների (այստեղ)՝ Ամերիկյան Հոգեբուժական Ասոցիացիան հեռացրեց նույնասեռականությունը ԴՍՁից 1973թ.ին՝ փաստելով, որ «նույնասեռականությունը per se (ինքն իրենով) չի հանգեցնում կամ ներառում դատողական, կայունության, վստահելիության կամ ընդհանուր հասարակական կամ մասնագիտական ունակությունների ոչ մի վնասման/վատթարեցման»: Գիտական տվյալները բավականին մանրակրկիտորեն զննելուց հետո Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիան որդեգրեց նույն դիրքորոշումը 1975թ.ին, և բոլոր մտավոր առողջությամբ զբաղվող մասնագետներին հորդորեց «Երկար ժամանակ նույնասեռական սեռական կողմնորոշման վրա եղած մտավոր առողջության խարանը հանելու նախաձեռնություն ցուցաբերել» : Հասարակական Աշխատողների Ազգային Ասոցիացիան որդեգրեց նմանատիպ քաղաքականություն:

Այսպիսով, մտավոր առողջության մասնագետները և հետազոտողները ժամանակի ընթացքում պաշտոնապես ընդունեցին, որ նույնասեռ լինելը չի խոչընդոտում երջանիկ, առողջ և արտադրողական կյանք վարելուն, և որ գեյերի և լեսբուհիների զգալի մեծամասնությունը լավ են գործում հասարակական հաստատությունների և միջանձնային հարաբերությունների ամբողջական համակարգում (այստեղ)»:

Առողջության Համաշխարհային Ասոցիացիա

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն

Հետազոտությունները և կլինիկական գրականությունը ցույց տվեցին, որ նույնասեռ սեռական և ռոմանտիկ գրավչությունը, զգացմունքները և վարքագծերը մարդկային սեռականության (սեռական վարքագծի) նորմալ և դրական տատանումներն են: Վարքագծային և հասարակական գիտությունների և առողջության ու մտավոր առողջության մասնագետների հաստատուն համամտությունը (կոնսենսուսը) այն է, որ նույնասեռականությունն ինքն իրենով մարդկային սեռականության նորմալ և դրական տարատեսակությունը կամ տատանումն է:

Համաշխարհային Առողջության Կազմակերպության  ICD-9-ում (1977)  նույնասեռականությունը ցուցակագրվել էր որպես մտավոր հիվանդություն. այն հանվեց ICD-10-ից, ինչին հավանություն տրվեց 1990թ. մայիսի 17ի Համաշխարհային Առողջության Քառասուներեքերորդ Ասամբլեայի շրջանակներում: Ինչպես DSM-IIում, ICD-10-ում էլ ցուցակին ավելացվեց էգո−դիստոնիկ սեռական կողմնորոշումը, որը վերաբերում է մարդկանց, ովքեր ցանկանում են փոխել իրենց գենդերային ինքնությունը կամ սեռական կողմնորոշումը՝ հոգեբանական կամ պահվածքի խանգարման հետևանքով (F66.1): Հոգեբուժության Չինական Ասոցիացիան հեռացրեց նույնասեռականությունն իր Մտավոր Խանգարումների Չինական Դասակարգումից 2001թ.ին՝ Ասոցիացիայի կողմից հինգ տարի խնդիրը մանրակրկիտ ձևով ուսումնասիրելուց հետո: Հոգեբուժության Արքայական Քոլեջի համաձայն՝ «Այս դժբախտ պատմությունը ցույց է տալիս՝ ինչպես մարդկանց մի խմբի մարգինալացումը, ովքեր ունեն յուրահատուկ անձնական առանձնահատկություններ (այս դեպքում՝ նույնասեռականություն), կարող է հանգեցնել վնասակար բժշկական պրակտիկայի և հասարակության մեջ խտրականության հիմք  հանդիսանալ: Այժմ կա ուսումնասիրությունների ապացույցների լայն համակարգ, որը ցույց է տալիս, որ լինել գեյ, լեսբուհի կամ երկսեռական համադրելի է նորմալ մտավոր առողջությանը և հասարակության մեջ ինտեգրվելուն»: Ինչևիցե, հասարակության մեջ խտրականության և ընկերների, ընտանիքների և այլոց, ինչպես, օրինակ աշխատատուների կողմից հնարավոր վտարման փորձը ցույց է տալիս, որ որոշ ԼԳԲՏ (Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր) անհատների մոտ սպասելիից ավելի շատ են տարածված լուրջ մտավոր առողջության և «substance misuse»ի (անհատի սեփական նոյյնասեռական էության փաստի մեկնաբանության չարաշահման) խնդիրները: Չնայած ԱՄՆ-ում պահպանողական քաղաքական խմբերի կողմից հայտարարություններ են արվել, որ մտավոր առողջության հետ կապված խնդիրների ավելի շատ տարածվածությունը հաստատում է, որ նույնասեռականությունն ինքն իրենով մտավոր խանգարում է, չկա ոչ մի փաստարկ նման հայտարարությունը կարևորելու կամ հիմնավորելու համար (այստեղ):

Առողջության Համաշխարհային Կազմակերպություն

Առողջության Համաշխարհային Կազմակերպություն

Մեծամասամբ գեյ, լեսբուհի և երկսեռական մարդիկ, ովքեր հոգեթերապիա են ցանկանում, շարժվում են նույն պատճառներով, որոնցով առաջնորդվում են նաև տարասեռականները (սթրես, բարդություններ անձնական հարաբերություններում, բարդություն հասարակական կամ աշխատանքային իրադրությանը/կացությանը հարմարվելու դեպքում, և այլն); իրենց սեռական կողմնորոշումը կարող է լինել առաջնային, երկրորդական կամ ոչ էական կարևորության իրենց խնդիրների կամ դրանց նկատմամբ վերաբերմունքի նկատմամբ: Ինչ էլ որ (տվյալ անհատի) խնդիրը լինի, կա հականույնասեռականությանը հակվածության բարձր վտանգ հոգեթերապիայում՝ լեսբուհի, նույնասեռական և երկսեռական այցելուների դեպքում (այստեղ): Այս ոլորտում հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել նշմարելի արդյունքներ, որոնք խոսում են այցելուների և ԼԳԲՏ իրավունքների շարժման նկատմամբ ընդհանրապես նախապաշարմունքներով լի (հոմոֆոբիկ) վերաբերմունքի և քայլերի մասին (այստեղ):