Պիտակներ

, ,

Նման հայտարարությամբ էր հանդես եկել Ջոան Ռոուլինգը` <Հարի Փոթերի> հեղինակը Քարնեգի Հոլում 2007 թվականի հոկտեմբերի 19-ին: Մի երիտասարդ երկրպագու հարցրեց` Դամբլդորը կարողանո՞ւմ է գտնել իր <իրական սիրոն>: Ռոուլինգն ասաց, որ ինքը  Դամբլդորին պատկերացրել է որպես գեյ և որ վերջինս սիրահարվել էր Գելերտ Գրինդելուալդին, որը Դամբլդորի <Մեծ ողբերգությունն եր>: Ռոուլինգը չմեկնաբանեց` արդյո՞ք Գրինդելուալդը նույն ձևով էր վերաբերվում Դամբլդորին: Ռոուլինգը բացատրեց, որ անպատասխան սիրո հետևանքով և դրան հետևող ողբերգության ու կորստի պատճառով (Գրինդելուալդն ընտրում է սև մոգությունը և ի վերջո Դամբլդորի հետ մենամարտի ժամանակ վերջինս ստիպված է լինում սպանել իր սիրելիին` չարիքը կանգնեցնելու համար) Դամբլդորը դառնում է բավականին ասեքսուալ` վարելով ժուժկալ կյանք և որպես իր կյանքի հիմնական ուղեկիցներ ընտրելով գրքերը:

Մի կողմից Հարի Փոթերի գրքերը վայելում են միլիոնավոր մարդկանց սերը, մյուս կողմից դրանք քննադատության են արժանանում ոմանց կողմից: Տարբեր գործիչներ նշեցին, որ Դամբլդորին գեյ ներկայացնելով Ռոուլինգը կարևոր քայլ արեց` կոտրելով գեյերի մասին բացասական կարծրատիպերը:

Թեմայի մասին կարող եք ընթերցել այստեղ` http://en.wikipedia.org/wiki/Albus_Dumbledore#cite_note-55 և այստեղ` http://news.bbc.co.uk/2/hi/7053982.stm