Պիտակներ

,

Հայոց մեջ դեռևս երիտասարդ, բայց ԽԻՍՏ կարևոր թեմա…

Այնուամենայնիվ, տվյալ թեմային անդրադարձները խիստ սիրողական բնույթ են կրում դեռևս. մի կողմից դա այն է, ինչ մարդիկ իրոք մտածում են, ավելի ճիշտ՝ ինչից իրոք վախենում են (նրանք, ովքեր չեն <ցանկանում> վախենալ, ասենք՝ խուսափում են), մյուս կողմից էլ դա հիմնավորված չէ. այդ ամենը հիմնված է համընդհաուր կարծրատիպերի և նախապաշարմունքների վրա: Բացի այդ, շոշափվող թեման դեռևս խիստ կերպով աղերսված է նույնասեռավախության (հոմոֆոբիայի) հետ, և թեման քննարկողների հիմնական «ցավն» է կասեցնել այդ <արատավոր երևույթը> (նույնասեռականությունը)…

Իսկ իրո՞ք դա արատավոր և դատապարտելի է: Թերևս ապացուցել և հիմնավորել է պետք թե այս, թե հակադիր տեսակետները:

Այժմ կներկայացվի նյութ Վիքիպեդիայից (Wikipedia), որը պարունակում է մի շարք մասնագիտական բժշկական և հասարակական կազմակերպությունների կարծիքների և հետազոտությունների աղբյուրներ: Սակայն այս թեման խիստ լայնածավալ է, մեծ է հավանականությունը, որ կանդրադառնանք տվյալ թեմային նորից, ավելի ուշ: Բարի ընթերցում:)

ԼԳԲՏ ծնող նշանակում է լեսբուհի, գեյ, բիսեքսուալ/երկսեռ և տրանսսեքսուալ/փոխսեռական (ԼԳԲՏ/ԼԳԵՓ) մարդիկ, ովքեր մեկ կամ ավելի երեխաների ծնողներ են, կամ կենսաբանական, կամ՝ ոչ կենսաբանական: Նույնասեռական տղամարդիկ կարող են ունենալ երեխաներ ունենալու տարբերակներ, որոնք ներառում են. «խնամակալություն, տնային և միջազգային որդեգրության տարատեսակներ, սուրրոգացիա (կամ «ավանդական» սուրրոգացիա կամ էլ գեստացիոն), մտերմության հիման վրա պայմանավորվածություն, որի դեպքում նրանք կարող են «ծնողություն անել» այն կնոջ կամ կանանց հետ, որոնց հետ նրանք ունեն մտերմիկ, բայց ոչ սեռական հարաբերություններ»: ԼԳԲՏ ծնող կարող են համարվել նաև միայնակ ԼԳԲՏ անձինք, առավել հազվադեպ դեպքերում բնորոշումը վերաբերում է ԼԳԲՏ երեխաներ ունեցող ընտանիքներին (այս դեպքում ԼԳԲՏ է ոչ թե ծնողը, այլ` երեխան և ասելով ԼԳԲՏ ծնող ի նկատի ունենք` այդ անհատը հանդիսանում է ԼԳԲՏ երեխայի ծնող): ԱՄՆ 2000թ. Ցենզուսում 33 տոկոս իգական նույնասեռ ընտանիքներ և 22 տոկոս արական նույնասեռ ընտանիքներ հայտնեցին, որ իրենց ընտանիքում կա գոնե մեկ ոչ չափահաս երեխա: Որոշ երեխաներ չգիտեն, որ ունեն ԼԳԲ ծնող. <երևան գալու> կամ <արտագալստի> (coming out) խնդիրները բազմազան են և որոշ ծնողներ կարող են երբեք «արտագալուստ չանել» իրենց երեխաներին:

ԼԳԲՏ ծնող լինելու երևույթն ընդհանրապես, և ԼԳԲՏ զույգերի կողմից որդեգրումը կարող է հակասական լինել որոշ երկրներում: 2008թ.ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը հաստատեց, որ նույնասեռական զույգերը երեխա որդեգրելու իրավունք ունեն: ԱՄՆ-ում ԼԳԲ մարդիկ կարող են օրինավոր կերպով երեխաներ որդեգրել, բացի Ֆլորիդայից (ա):

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան

Կան շատ վկայություններ, որոնք ցույց են տալիս, որ նույնaսեռական ծնողների կողմից դաստիարակվող երեխաներն ապրում են նույն ձևով/ոճով, ինչ և տարասեռական ծնողների կողմից դաստիարակվող երեխաները: Ավելի քան 25 տարվա հետազոտությունները փաստել են, որ ծնողի սեռական կողմնորոշման և երեխայի զգացմունքային, հոգեբանական, պահվածքային համադրման միջև չկա ոչ մի կապ: Այս տվյալները ցուցադրել են, որ մեկ կամ ավելի նույնասեռական ծնող ունեցող ընտանիքներում երեխայի համար չկա ոչ մի վտանգ: Ոչ մի հետազոտություն չի հաստատում համընդհանուր այն տեսակետը, որ ծնողների գենդերն ազդում է երեխայի բարօրության վրա(ա): Եթե գեյ, լեսբուհի կամ բիսեքսուալ ծնողներն իրոք լինեին պակաս ունակ, քան տարասեռական ծնողները, իրենց երեխաները կբախվեին խնդիրների՝ անկախ իրենց իրավիճակից: Այս մոդելը դեռևս չի ուսումնասիրվել:

Ջուդիթ Սթէյսին, Նյու Յորքի Համալսարանի դասախոս, փաստեց. «Հազվադեպ է լինում այնպիսի կոնսենսուս (միամտություն [մի մտքի շուրջ համաձայնություն]) հասարակական գիտությունների ցանկացած բնագավառում, ինչպիսին է նույնասեռական ծնողների երևույթի դեպքում, ինչի համար էլ Մանկաբուժության Ամերիկյան Ակադեմիան և բոլոր խոշոր մասնագիտական կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների պաշտպանությամբ հրատարակել են զեկույցներ և որոշումներ՝ ի պաշտպանություն գեյերի և լեսբուհիների ծնողական իրավունքների»(ա): Այս կազմակերպությունները ներառում են. Մանկաբուժության Ամերիկյան Ակադեմիան, Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիան, Ամերիկյան Հոգեբուժական Ասոցիացիան, Ամերիկյան Հոգեվերլուծության Ասոցիացիան, Հասարակական Աշխատողների Ազգային Ասոցիացիան, Ամերիկայի Երեխաների Պաշտպանության Լիգան, Որդեգրվող Երեխաների Հյուսիսային Ամերիկյան Խորհուրդը և Կանադական Հոգեբանական Ասոցիացիան: Վերջինս մտահոգված է, որ որոշ անձինք և հաստատություններ թյուր կերպով են մեկնաբանում հոգեբանական հետազոտությունների արդյունքները՝ սատարելու համար իրենց դիրքորոշումը, երբ իրենց դիրքորոշումներն ավելի շատ հիմնված են իրենց հավատքի և արժեքների համակարգի վրա:

ԱՄՆ ընտանիքների ստվար մեծամասնությունն այսօր «միջին դասի հաց վաստակող հայր և տանը մնացող մայր ունեցող ընտանիքներ» չեն, որտեղ հայրը և մայրն «ամուսնացած են միմյանց հետ և դաստիարակում են իրենց կենսաբանական երեխաներին», որը դիտարկվում էր որպես նորմ: 1980ականների վերջերից սկսած լայնորեն ընդունված էր, որ երեխաները և մեծահասակները կարող են հարմարվել ինչպես ոչ ավանդական, այնպես էլ ավանդական ընտանիքներին:

Հայաստանում ևս իրադրությունը միանշանակ չէ: Ու չնայած <իդեալական ընտանիքի> պրոպագանդային, փաստ է, որ Հայաստանում նույնպես այդ <կատարյալ ընտանիք> ասվածը գնալով ավելի է հեռանում իրականությունից: Իննսունականների սկզբին Հայաստանը տղամարդկանց որոշակի կորուստ ունեցավ. շատ հերոսներ զոհվեցին, շատերը լքեցին Հայաստանը: Այսօր էլ արտագաղթը և <խոպան գնալը> շարունակվում է և դե ֆակտո մեկ ծնող ունեցող երեխաների թիվն աճում է: Հայաստանում ևս կան նույնասեռական ընտանիքներ: