Պիտակներ

, , ,

Սա էլ բավականին կարևոր թեմա է…

Երբ ասում ենք ծաղիկ, մեկը պատկերացնում է երիցուկ (ромашка), մյուսը՝ կակաչ, երրորդը՝ վարդ, և այլն: Սա կարծրատիպ է: Ընդհանուր առմամբ կարծրատիպերը լինում են բացասական և դրական: Դրական կարծրատիպը նույնպես, թերևս, կաղապարում է մեր մտածելակերպը մի կողմից և հեշտացնում մտածելու գործընթացը մյուս կողմից: Հազարավոր ծաղիկներից մեզնից յուրաքանչյուրն ընտրում է իրեն քիչ թե շատ հոգեհարազատը կամ ծանոթը (այն, ինչ ինքն է տեսել կամ այն, ինչ իրեն ամենաշատն է դուր եկել), կամ էլ մյուսների (ընտանիք, ընկերներ, հասարակություն, գովազդ, և այլն) կողմից հրամցրածը: Նույնն է մարդկանց (ազգերի, ժողովուրդների, նաև՝ նույնասեռականների և տարասեռականների) դեպքում:

Մարդիկ ընտրում են այն տարբերակը, որը տեսել են կամ էլ որին ծանոթ են, հետն ինչ-որ կերպով առնչվել են (պարտադիր չէ՝ ուղղակի կերպով առնչված լինեն): Այստեղից էլ գալիս են շատ  համընդհանուր բացասական կարծրատիպեր.

  • նույնասեռական տղամարդիկ խիստ կանացի են,
  • անպիտան են հասարակության և պետության համար,
  • լավ ծնող չեն կարող լինել,
  • վտանգավոր են,

և այլն: Այժմ կենտրոնանում ենք երկրորդի վրա:

Այս տեսակետը կամ վարկածն այնքան անհիմն է և այնքան հեշտ է այն փլուզելը.

Այժմ ընդամենը մի քանի համաշխարհային և համահայկական մակարդակով Հռչակավոր և հայտնի անուններ:

Դա Վինչի… արդեն մի ծով է: Չայկովսկի… Ալեքսանդր Մակեդոնացի… Փարաջանով… Չարենց…

Սրանք ամենահայտնի, ամենածեծված անուններից են միայն… այս մարդիկ եղել են վտանգավո՞ր հասարակության համար: Նրանք եղել են վտանգավոր մարդկային խմբերի համար, տոտալիտար ռեժիմների համար, այն մարդկանց համար, ովքեր իշխանություն են ցանկացել և փորձել են ժողովուրդներին ստրկության մեջ պահեն: Բայց նրանք վտանգավոր չեն եղել իրենց ժողովուրդների համար:

Նշելով, որ նույնասեռական տղամարդիկ անպետք են և վտանգավոր, երբեմն հատուկ ընդգծվում է, որ հատկապես վտանգավոր են պետության համար:

Այդպե՞ս է… Նույնասեռական որոշ տղամարդիկ եղել են փայլուն ռազմական գործիչներ: Սա ամենաուղղակի և ամենահստակ կերպով հերքում է վերը նշված թյուր կարծիքը: Այժմ պատմական փաստեր վերցված Վիքիփեդիայից (որը ներառում է տարբեր հետազոտողների և մասնագետների կարծիքներ, գնահատականներ).

Նույնասեռականությունը Հին Հունաստանի ռազմական միջավայրում.

Երբ տվյալ թեման քննարկվում է, Թեբեի Սրբադասված Զորքը (the Sacred Band of Thebes) սովորաբար մեջբերվում է որպես առաջնային օրինակ, թե ինչպես էին Անտիկ բանակում ռազմիկների այրասիրական (հոմոէրոտիկ) կամ նույնասեռական հարաբերություններն  օգտագործվում  մարտիկների ռազմական ոգին բարձր պահելու համար: Այս կապերը, միգուցե որոշ չափով ոգեշնչված լինելով հունական դիցաբանության որոշ էպիզոդներից (իրադարձություններից), ինչպիսին է գեղեցիկ պատմությունը Հոմերոսի «Իլիականի» Աքիլեսի և Պատրոկլուսի միջև, պատմվում էին բարոյականությունը և քաջությունն առաջադրելու համար:

Ե՛վ ժամանակակից գիտնականները, և՛ «դասական» հույները Իլիականը վերցրել են որպես հելլենիստական հասարակության մոդել: Չնայած Հոմերոսն ինքն իր աշխատության մեջ բացեիբաց չի նկարագրում ցանկացած երկու տղամարդու միջև սեռական հարաբերություններ, շատ անտիկ հույներ Աքիլեսի և Պատրոկլուսի փոխհարաբերությունները բացատրում էին որպես այրասիրական (նույնասեռական) բնույթ ունեցող, քանզի զույգն ինքն իրեն գերադասում էր (ավելի բարձր էր դասում) իր խմբից, և Աքիլեսը Պատրոկլուսի մահվան լուրը հախուռն կերպով ընդունեց:

Լեոն Բենուվիլ, «Աքիլեսի Զարհուրանքը»

<Աքիլեսի զայրույթը> Ֆաբր Թանգարան, յուղաներկ

Տղամարդկանց միջև նույնասեռականությունը Հին Հունաստանի պոլիսների (քաղաք-պետությունների) բանակներում դարերի ընթացքում փաստվել է շատ պատմագիրների կողմից: Ինչևիցե, դրանց կարևորությունը ռազմական խմբերի ձևավորման գործում տատանվում է: Փոխհարաբերություններն իրենք լայնորեն տարածված էին, ինչպես Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացու մասին նկատառումներում ցույց է տալիս Պլուտարքոսը. «Միայն ամենառազմատենչ ժողովուրդները՝ բեհովտացիները, սպարտացիները և կրետեցիները չէ, որ զգայուն են սիրո այս տեսակի նկատմամբ, բայց նաև Հնի մեծագույն հերոսները. Մելագրոս, Աքիլես, Արիստոմենես, Սիմոն և Էպամինոնդաս:

Աքիլեսին նվիրված հուշարձան Քորֆույում, Հունաստանում

Շատ փիլիսոփաներ, ինչպես նաև զինվորներ են գրել ռազմական ոլորտում նույնասեռականության վերաբերյալ:

Պլատոնը՝ արական սեռական (սեքսուալ) կապերի ուժի մասին Աթենքի տիրանին տապալելու համար.

<Մեր սեփական տիրանները (բռնապետերը, հին հունական լեզվում՝ միապետները) դառը փորձից սովորեցին այս դասը, երբ Արիստոգիտոնի և Հարմոդիուսի միջև սերն այնքան ուժգնացավ, որ այն ոչնչացրեց նրանց իշխանությունը: Դրա համար, երբ ընդունելի է դառնում, որ ամոթալի է տղամարդկանց հետ սեռական կապեր ունենալը, այդ որոշումը կառավարիչների կողմից չարիք է, և կառավարվողների կողմից վախկոտություն>:

Կարլ Յոհան Վալբոմի նկարից արված գծանկար

Կարլ Յոհան Վալբոմի նկարից արված գծանկար

Փեդրուսը՝ արական սեռական փոխհարաբերությունների ուժի միջոցով ռազմիկների մոտ քաջությունը բարձրացնելու մասին.

<… նա կնախընտրեր մահանալ շատ անգամներ. միևնույն ժամանակ, սիրելիիդ դժվար վիճակում թողնելու համար կամ նրան դժվար պահին չհասնելու համար ոչ մի տղամարդ այդքան վախկոտ չէ, որպեսզի Սիրո ազդեցությունը չկարողանա նրան քաջությամբ լցնի, որն իրեն կհավասարեցնի ամենաքաջին>:

Քսենոփոնը չքննադատելով հենց նման փոխհարաբերությունները` պախարակում էր այն ռազմական գործիչներին, որոնք դրանք դարձրել էին (ռազմական) միավորների ստեղծման միակ հիմնասյունը.

<Նրանք քնում են իրենց սիրելիների հետ, նաև ճակատամարտում դիրքավորում են նրանց իրենց կողքին… իրենց մոտ (Էլեացիներ, Թեբեյցիներ) դա սովորություն է, մեզ մոտ՝ ստորացում… սիրելիիդ քո կողքին դիրքավորելը կարծես անվստահության նշան լինի… Սպարտացիները… մեր սիրելիներին կատարելության այնպիսի տիպարի են վերածում, որ նույնիսկ եթե նրանք դիրքավորված են օտարների հետ, քան թե իրենց սիրելիների, նրանք ամաչում են լքել իրենց ուղեկիցներին (սիրելիներին)>:

Խոսվում է նաև տղայասիրության (Pederasty կամ paederasty: παῖς (pais) «երեխա, տղա» և ἐραστής (erastēs) «սիրեկան»)մասին, որն ուներ շատ կարևոր գործառույթներ. բնակչության թվի կարգավորում, կրթություն, հանցանքների կրճատում: Այն օգտագործվում էր նաև ռազմական գործում, թեև տարիքային սահմանափակումներով` սկսած գոնե միայն 16 տարեկանից (չնայած տարբեր տարածաշրջաններում սովորույթն ու ավանդույթը տարբեր էին):

Պամմենեսը, ըստ Պլուտարքոսի, առաջադրել է վերոհիշյալ փորձը որպես (ռազմական) միավորների ձևավորման ամենագործուն միջոց: Հունական քաղաք-պետությունները ժամանակի ընթացքում միացան նրա կարծիքին: Հաճախ այն քաղաք-պետությունները, որոնք ի սկզբանե բացասաբար էին վերաբերվում այդ գաղափարին, փոխում էին իրենց կարծիքը՝ փորձի հիման վրա: Նման օրինակ է Լենանտյան Պատերազմի դեպքը՝ Էրեթրիացիների և Խալկեացիների միջև: Որոշիչ ճակատամարտին Խալկեացիներն օգնության են կանչում Կլեոմախոս անունով ռազմիկի: Վերջինս համաձայնում է և իր հետ բերում է իր սիրելիին: Սեփական կյանքի գնով նա հաղթանակում է: Ասում են՝ ճակատամարտի ժամանակ նա ներցնչվել էր սիրով: Խալկեացիները նրա համար շիրմաքար վեր խոյացրին ագորայում (առևտրատեղիում, որը նաև հրապարակ էր) և փոխեցին իրենց բացասական տեսանկյունը նույնասեռական նման փորձառության նկատմամբ և սկսեցին այն պատվել: Արիստոտելը ներկայացնում է մի ժողովրդական երգ՝ կապված իրադարձության հետ.

Ye lads of grace and sprung from worthy stock

Grudge not to bravemen converse with your beauty

In cities of Chalcis, Love, looser of limbs

Thrives side by side with courage

Ով ազնվական հոտից բխած գեղանի տղաներ

Մի´ խանդեք քաջարիներին, որ հաղորդակցվել են ձեր գեղեցկությանը

Խալկիսի քաղաքներում Սերը` բարձր ծառերից

Ծաղկում է քաջության կողքին:

Հետաքրքիր է նաև հետևյալ տեսակետը. կար նաև հակասություն: Քսենոփոնի համաձայն՝ սպարտացիները գարշանք էին տածում (նույնասեռական սիրային) հարաբերությունները որպես միավորների ձևավորման հիմք օգտագործելու մտքից, երբ սեռականությանը չափազանց ավելի մեծ տեղ էր հատկացվում, քան թե՝ տաղանդին: Նրանց ղեկավար Լիկուրգուսը դատապարտում էր բնական (ֆիզիկական) գեղեցկության վրա հիմնված կրքերը՝ դրանք դիտարկելով ամոթալի: Քսենոփոնը հավաստիացնում է, որ որոշ քաղաք-պետություններում սիրեկանները նույնիսկ չէին ունենում խոսակցություններ միմյանց հետ: Նա ասում է, որ պահվածքի նման ձևն ահավոր էր, որովհետև այն ամբողջությամբ հիմնված էր բնական (ֆիզիկական) գրավչությունների վրա. «Կարծես մենք տեսնում ենք՝ դա կապվածություն չէր հոգուն, բայց կիրք միայն մարմնի նկատմամբ, Լիկուրգոսը կնիքել է սա որպես պղծություն»:

Այնուամենայնիվ, քաղաք-պետությունները, որոնք կիրառում էին այս փորձը, որոշակի հաջողության էին հասնում: Թեբեի քաղաքացիներն ունեին մի զորագունդ, որպես իրենց բանակի կորիզ: Նրանք հարգանքի տուրք էին տալիս այս զորագնդին՝ անվանելով Թեբեի Սրբագրված Զորք, զի նրանք մի սերնդում Թեբեն դարձրին ամենահզոր քաղաք-պետությունը, մինչև պարտվելը Փիլիպոս II Մակեդոնացուն: Վերջինս այնքան էր տպավորվել ճակատամարտի ժամանակ ռազմիկների դրսևորած քաջությամբ, որ վեր խոյացրեց հուշարձան, որը ցայսօր էլ կանգուն է ռազմիկների գերեզմանոցում: Նա նաև տվեց խիստ քննադատություն սպարտացիների տեսակետներին.

«Թշվառորեն չքանան նրանք, ովքեր մտածում են, որ այս տղամարդիկ եղել են ոչնչություն կամ վարվել են այդպես»:

Շատ նշանավոր հույն ռազմական գործիչներ վայելում էին նման հարաբերություններ: Էպամինոնդասը համարվում էր Հին Հունաստանի մեծագույն ռազմիկ-քաղաքական գործիչը շատերի կողմից, այդ թվում և՝ հռոմեական պատմիչ Դիոդորուս Սիկուլուսի կողմից: Նա ունեցել է երկու արու սիրեկան, Ասոպիքուս և Կափոսոդորուս, վերջինը մահացավ իր հետ Մանտինիայում, ճակատամարտում: Նրանք թաղվել էին միասին, այն դեպքում, երբ հունական հասարակության մեջ ընդունված էր, որ ամուսինն ու կինն են թաղվում միասին: Ռազմիկ-սիրեկանների մեկ այլ զույգ՝ Արիստոգիտոնը և Հարմոդիուսը, որոնք դարձան Աթենքում բռնակալության (տիրանիզմի) տապալողները և դեմոկրատիայի (ժողովրդավարության) վեր խոյացնողները, դարձան քաղաքի խորհրդանիշը: Պատմաբանները նկատել են, որ աթենական արվեստում նրանց պատկերումը համատարած էր` երկուսի, դաշույններով զինված, բռնապետին սրախոխխող անելիս պատկերները համեմատելով Նյու Յորքի մոտակայքում տեղակայված Ազատության Արձանի հետ:

<Արիսգոգիտոն և Հարմոդիուս> հունական բրոնզի արձանի հռոմեական կրկնօրինակ, Նեապոլի Ազգային հնագիտական թանգարան

«Բեհովթիա, որտեղ տղամարդը և տղան մտերմիկ կերպով միավորված են կապով, ինչպես ամուսնության մեջ»: Քսենոփոն:

<Ինչ վերաբերվում է Հերակլեսին՝ դժվար կլիներ թվել իր բոլոր սիրեկաններին, նրանք այնքան շատ են… Յոլաուսը սիրված էր իր կողմից, ցայսօր էլ միմյանց սիրող տղամարդիկ երկրպագում և պատվում են Յոլաուսին՝ փոխանակելով երդումներ և խորհրդանիշներ իրենց սիրելիների հետ նրա շիրմի վրա>: Պլուտարքոս:

4դար Մ. Թ. Ա.

Հերակլեսը, Յոլաուսը և Էրոսն իրենց արանքում: Վիլա Ջուլիա, Հռոմ:

Ակնառու անտիկ հույն ռազմիկները, ովքեր ունեցել են նույնասեռական սիրային հարաբերություններ:

Արիստոմենես      —    Մեսենացիների և Արկադացիների Արքայազն

Սիմոն — Դելյան Լիգայի և Աթենական նավատորմի ղեկավար, աչքի է ընկել Պարսկական Պատերազմների ժամանակ

Ասոպիքուս —  Մեծ ռազմիկ և Էպամինդորասի սիրեկանը

Կափիսոդորուս —  ռազմիկ և Էպիմինոդասի սիրեկան, ում հետ մահացավ Մանտինեիայի Ճակատամարտում

Կլեոմաքոս — Լելանտյան Պատերազմներում Քալքիսին դեպի հաղթանակ ուղեկցեց և ներկայացրեց տղայասիրությունը տարածաշրջանին

Պամմենես — Հրամանատար, ով համարվում է Էպիմանդորասից հետո ղեկավարությունն իր վրա ստանձնած անհատը

Թերոն — Ռազմիկ Թեսալիայից

Հարմոդիուս — Աթենական դեմոկրատիան, Հարմոդիուսի հետ միասին, հիմնողը

Արիստոգիտոն —  Աթենական դեմոկրատիան, Հարմոդիուսի հետ միասին, հիմնողը

Պելոպիդաս — Թեբեի Սրբագրված Զորքի հրամանատարը

Էպամինոդորաս — թեբեական և բհեհովտյան բանակի հրամանատար, որ վերջ դրեց Սպարտայի գերիշխանությանը

Գորգիդաս — Ստեղծեց Թեբեի Սրբագրված Զորքը

Մելագրոս — Ալեքսանդրի հրամանատարության ներքո հետիոտն զորքի հտամանատար

Հեփեստիոն — Հրամանատար և Ալեքսանդրի ենթադրվող սիրեցյալը:

***♥***

Միմյանց վրա սիրահարված Անտիկ հունական դիցաբանական հերոսներ.

Աքիլես և Պատրոկլուս

Հերակլես և Յոլաուս:

===♥===

Անտիկ պատմիչներ, ովքեր վկայել են Հունաստանի ռազմական միջավայրում նույնասեռական մանրամասները.

Արիստոտել

Պլատոն

Փեդեուս

Պլուտարքոս

Աթենեուս

Արիստոփանես

Քսենոփոն

Այս ամենը թերևս վերաբերում էր Անտիկ Հունաստանին միայն և իրենից ներկայացնում էր ներածական մի փոքրիկ ակնարկ …

Մեծածավալ է և բազմաբովանդակ այս թեման…

Իսկ եթե հաշվի առնենք բոլոր նրանց, ում անուններն անհայտ են և երբեք էլ հայտնի չեն դառնա…

Հայոց բանակում էլ, ինչպես ցանկացած այլ բանակում, եղել են և կան նույնասեռական զինվորներ…

Վերոնշյալ տեղեկատվությունն անաչառ դատողին կասկածելու տեղիք չի տա այն հարցում, որ նույնասեռական տղամարդիկ ևս կարող են լինել լավ զինվորներ, նվիրյալ մարտիկներ ու հերոսներ: Այստեղ ավելի կարևոր բաներ կան հաշվի առնելու, քան թե միայն անհատի սեռական կողմնորոշումը: Նշենք, որ մի շարք ևրոպական երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում և Իսրայելում նույնասեռական զինվորները ևս կարող են ծառայել տարասեռականների հետ միասին: Եթե դա լիներ կործանման պատճառ, ապա վերոնշյալ պետությունները վաղուց կործանված պիտի որ լինեին:

Շարունակելի…