Պիտակներ

, ,

Արդեն տարիներ է, ինչ աշխարհը ծանոթ է Harry Potterին, կախարդական, մոգական և գրավիչ այդ աշխարհին: Երկրպագուների հոծ բանակներ, որոնք ապրում են այդ աշխարհով և այդ աշխարհում: Ինչպես Ալբուս Դամբլդորը, այնպես էլ երկրպագուներից շատերն ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Եվ նրանք էլ ձեռքերը ծալած չեն նստում, այլ արարում և ստեղծագործում են՝ ստեղծելով կախարդների իրենց՝ երկնագույն երանգներով աշխարհներ: Երբեմն շատ մանրակրկիտ աշխատանք է տարվում, որով կարելի է հիանալ (եթե հոմոֆոբ չես), աշխատանքներից շատերը տաղանդավոր են, ոմանք՝ հանճարեղ: Տարբեր հեղինակների հետաքրիր արվեստի գործեր (թեմայի հետ կապված) երբեմն ամենաանսպասելի և հետաքրքիր ձևերով միաձուլվում են միմյանց՝ գեղեցիկ երաժշտության ներքո ներկայացնելով այն, ինչ սկզբում բավականին անսպասելի էր: Ավելին. անց են կացվում մրցույթներ՝ տարբեր «անվանակարգերով» և մրցանակներով: Երկնագույն կախարդների ֆանտաստիկ աշխարհը բավականին հետաքրքիր, բազմազան և գեղեցիկ ենթամշակույթ է: Այսօր կծանոթանանք որոշ ստեղծագործությունների հետ:

ՍԱԿԱՅՆ պետք է նշել՝ որոշ տեսանյութերի որոշ հատվածների «բաց» պարունակությունը կարող է դուր չգալ ոմանց: Ուստի, նայելուց առաջ մտածեք: Բացի դրանից, այս ամբողջը ոմանց կողմից կարող է պիտակավորվել որպես «ճշմարտության» և «փաստերի» աղավաղում, ինչպես նաև <<այլասերում>>: Եթե չեք սիրում, մի´ նայեք:

Ծանոթություն. Դրարրի = Դրակո և Հարրի, Սնարրի = Սնէյպս և Հարրի: Կան նաև նման այլ «զույգեր»:

“Brokeback Mountain” ֆիլմի հիման վրա😉

Հուզիչ.