Պիտակներ

, , ,

Նույնասեռականությունը բավականին համընդհանուր է կենդանիների թագավորությունում, հատկապես նախրապահվող (herding) կենդանիների մոտ: Շատ կենդանիներ ընդհարումները լուծում են՝ օգտագործելով նույնասեռական սեռական ակտը:

2006թ. հոկտեմբերի կեսերից մինչև ամառ Օսլոյի Համալսարանի Նորվեգիայի Բնության Պատմության Թանգարանում (Norwegian Natural History Museum)  մեկնարկել էր առաջին ցուցահանդեսը, որը կենտրոնացել էր կենդանական թանգավորությունում  (տարածված) նույնասեռականության թեմայի վրա:

«Հասարակական բանավեճերի ծանրակշիռ «փաստերից» մեկն այն էր, որ նույնասեռականությունն անբնական է: Այս փաստը թյուր է: Նույնասեռականությունը և՛ համընդհանուր է, և՛ բարձր կարևորություն ունի մի շարք կենդանիների կյանքում», բացատրում է Պետեր Բեքմանը, ով «Բնության կարգի դե՞մ» ցուցադրության ակադեմիական խորհրդատուն է (academic advisor):

Երկու արու ընձուղտ

Ամենաճանաչված նույնասեռական կենդանին գաճաճ շիմպանզեն է (dwarf chimpanzee)` մարդկությանն ազգակցականորեն ամենամոտ կենդանիներից մեկը: Նրանց ամբողջ տեսակը երկսեռական է: Սեքսը խաղում է նշանակալի դեր նրանց բոլոր գործողություններում և նրանց հեռու է պահում բոնություն կիրառելուց, որը պրիմատների և շատ այլ կենդանիների մոտ կոնֆլիկտները լուծելու ամենատիպիկ մեթոդն է:

«Գաճաճ շիմպանզեների միջավայրում սեքսը, ի գիտություն, ամբողջ ընտանիքի գործն է, և փոքրիկները հաճախ «օգնության ձեռք են» մեկնում՝ իրար հետ օրալ (բերանային) սեքս ունենալով»:

Առյուծները նույնպես նույնասեռական են լինում: Որձ առյուծները հաճախ իրենց եղբայրների հետ խմբակներ են կազմում փրայդը ղեկավարելու համար: Նվիրվածություն ապահովելու համար, նրանք կապերն ամրապնդում են հաճախ մեկը մյուսի հետ սեքս ունենալու միջոցով»:

Նույնասեռականությունը նաև բավականին ընդհանրական է դելֆինների և որոշ տեսակի կետերի (killer whales) միջավայրում: Տվյալ դեպքում որձերի և էգերի զույգը երկարակյաց չէ, միևնույն ժամանակ արուների դեպքում զույգը կարող է միասին լինել տարիներ շարունակ: Տարբեր կենդանական տեսակների միջև նույնասեռական սեքսը նույնպես արտասովոր երևույթ չէ: Տարբեր դելֆինների տարաբնույթ տեսակների միջև իրավիճակը կարող է լինել բավականին լարված, սակայն լարվածությունը հաճախ «կոտրվում է» «սեքսուակ օրգիայի» միջոցով:

Նույնասեռականությունը սոցիալական ֆենոմեն է, և շատ տարածված է «սոցիալական» կյանքով ապրող կենդանիների միջավայրում:

Խոշոր կապիկների (ape) մոտ էգերն են, որ ստեղծում են երկարատև հարաբերություններ խմբի ներսոում միմյանց հետ: Հասարակական հարաբերությունները պահպանվում են ոչ միայն սնունդը հայթայթելու և ձագերի մեծացման պարտականությունները կիսելու, այլև սեռական (այդ թվում` նույնասեռ սեռական) հարաբերությունների միջոցով: Շատ էգ կապիկների մոտ սեռական օրգանները «դուրս են գալիս»: Ուստի նրանք իրար են քսում իրենց որովայնները», բացատրում է Պետեր Բոքմանը և ցույց տալիս, որ կենդանիները սեքսով են զբաղվում, որովհետև ունեն ցանկություն, ինչպես մենք՝ մարդիկ:

Նույնասեռական պահվածքը դիտարկվել է 1,500 կենդանական տեսակների մոտ:

«Մենք խոսում ենք բոլոր տեսակների մասին՝ կաթնասուններից մինչև խեցգետիններ և որդեր: Ներկայումս թիվն իհարկե ավելի բարձր է: Որոշ կենդանիների մոտ նույնասեռական պահվածքը հազվադեպ է հանդիպում, որոշները սեքս են ունենում նույն սեռի հետ միայն իրենց կյանքի որոշակի ժամանակահատվածում, միևնույն ժամանակ մյուս կենդանիների դեպքում, ինչպես օրինակ գաճաճ շիմպանզեների դեպքում, նույնասեռականությունը ներկա է ամբողջ կյանքի ընթացքում»:

Կարելի է հանդիպել նաև կենդանիներ, որոնք վարում են կատարելապես նույնասեռական կենսակերպ: Սա տեղի է ունենում հատկապես թռչունների մոտ, որոնք զույգ են ստեղծում մի զուգընկերոջ հետ ամբողջ կյանքի համար, սագերի և բադերի դեպքում, օրինակ: Զույգերի 4-5 տոկոսը նույնասեռական են: Միայնակ էգերը ձվադրում են կատարում նույնասեռական զույգի բնում: Դիտարկվել է, որ նույնասեռական զույգերը հաճախ ավելի լավ են մեծացնում ձագերին, քան տարասեռականները:

Սև կարապներ

Երբ տեսնում եք սևագլուխ ճայերի խումբ, համոզված եղեք, որ գրեթե յուրաքանչյուր տասներորդ զույգը լեսբիական է: Էգերը խնդիրներ չունեն հղիանալու հետ կապված, չնայած, ըստ Պետեր Բէքմանի՝ նրանք չեն կարող բնութագրվել որպես երկսեռական (այլ` նույնասեռական, ավելի շուտ):

«Եթե էգը արվի հետ սեքս է ունենում մի անգամ, և հազարավոր անգամներ մեկ այլ էգի հետ է դա անում, նա երկսե՞ռ է, թե՞ նույնասեռ: Երեխաներ ունենալու այս նույն միջոցը անհայտ չէ նաև նույնասեռական մարդկանց»:

Իրականում կան կենդանիներ, որոնցում նույնասեռական պահվածք երբեք չի դիտարկվել, ինչպես օրինակ շատ միջատներ, որոշ տեսակի թռչուններ (passerine birds) և փոքր կաթնասուններ:

« Չի գտնվել ոչ մի տեսակ, որում նույնասեռական պահվածքը ցուցադրված չլինի, բացառությամբ այն տեսակների, որոնք ընդհանրապես երբեք սեքս չեն ունենում, ինչպիսիք են ծովային ոզնին և ուտիճը (ափիսը):

«Ավելին, կենդանական թագավորության որոշ մասը հերմաֆրոդիտիկ են, իրոք երկսեռական: Դրանց դեպքում նույնասեռականությունը խնդիր չէ»:

Պետեր Բոքմանը ցավում է, որ կենդանիների շրջանում նույնասեռականության մասին գոյություն ունեն շատ քիչ հետազոտություններ:

«Թեման երկար ժամանակ տաբուացված էր: Խնդիրը նրանում է, որ հետազոտողներն իրենք չեն տեսել, որ ֆենոմենը գոյություն ունի կամ էլ նրանք շփոթվել են՝ նույնասեռական պահվածքը դիտարկելով բնության մեջ կամ էլ վախեցել են գործընկերների կողմից պախարակված լինելուց: Դրա համար էլ շատերը չեն նկատել եղած նյութի առատությունը: Շատ հետազոտողներ նույնասեռականությունը բնութագրել են  որպես մի բան, որ ամբողջությամբ տարբեր է սեքսից: Նրանք պետք է գիտակցեն, որ կենդանիները կարող են սեքսով զբաղվել իրենց ցանկացած կենդանու հետ, երբ իրենք ցանկանան, և առանց հաշվի առնելու հետազոտողի բարոյագիտական սկզբունքները»:

Պետեր Բոքմանի կողմից դիտված նման մի օրինակ է ընձուղտերի միջև զուգավորվելու նկարագրությունը, երբ տասից ինը զույգերի դեպքում զուգավորվելը տեղի է ունեցել երկու արուների միջև:

«Ամեն որձի դեպքում, որը հոտոտում էր մի էգի, դեպքը ներկայացվում էր որպես սեքս, միևնույն ժամանակ երկու որձի միջև հետանցքային հարաբերությունները, սերմնաժայթքման հետ մեկտեղ, նկարագրվել են միայն որպես «շրջապատում» գերիշխանություն սահմանելու, մրցակցելու կամ իրար ողջունելու գործընթաց»:

Ձեռնաշարժությունը (մաստուրբացիան) ևս համընդհանուր է կենդանիների թագավորությունում:

«Ձեռնաշարժությունը ինքդ քեզ հաճույք պատճառելու պարզագույն մեթոդն է: Մենք ունենք դարվինիստական մտածելակերպը` թե բոլոր կենդանիները սեքսով են զբաղվում միայն բազմանալու համար: Բայց կան բյուրավոր կենդանիներ, որոնք ձեռնաշարժությամբ կզբաղվեն, երբ ավելի լավ տարբերակ չլինի: Ձեռնաշարժությունը դիտարկվել է պրիմատների (կաթնասունների բարձրագույն կարգ), եղնիկների, որոշ կետերի և պինգվինների մոտ, ու խոսքը վերաբերում է և՛ որձերին, և՛ էգերին: Նրանք քսմսվում են քարերի և ծառերի արմատներին: Օրանգուտաններն առավել նորարարչական են: Նրանք ծառերից և կեղևից դիլդոներ են պատրաստում», — ասում է Պետեր Բոքմանը, Նորվեգիայի Բնության Պատմության Թանգարանի աշխատակիցը:

Աղբյուրը` http://www.news-medical.net/news/2006/10/23/20718.aspx