Պիտակներ

, , ,

Հոմոֆոբիա (հունարեն «հոմոս» կամ «օմիոս» −նման, նույն և «ֆոբոս» − վախ) տերմինը նույնասեռականության կամ դրա դրսևորման նկատմամբ բացասական ռեակցիայի տարբեր ձևերի ընդհանրական ձևակերպում է:

Տերմինի կիրառման տարբերակներ.

Հոմոֆոբիա հասկացությունն իր նեղ իմաստով վերաբերում է նույնասեռ սեռական կողմնորոշմամբ և նույնասեռ սեռական հարաբերություններ ունեցող մարդկանց նկատմամբ անվերահսկելի  բացասական (վախ, զզվանք, զարհուրանք և այլ) էմոցիաների դրսևորմանը: Հոգեբանության և հոգեբուժության մեջ հոմոֆոբիայի առանձին կլինիկական ախտանիշեր գոյություն չունեն, նման հիվանդություն չկա Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիայի ախտորոշումների պաշտոնական ձեռնարկում` «Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկ»: Որոշ դեպքերում մարդու վարքը կարող է համապատասխանել ֆոբիայի ընդհանուր կլինիկական պատկերին, համենայն դեպս հոմոֆոբիա տերմինն ինքն իրենով չի ներկայացնում հոգեկան խանգարում (դեռևս որպես հոգեկան խանգարում չի դիտարկվում — հեղ.):

Ավելի լայն իմաստով գործածվում է բացասական վերաբերմունքի ցանկացած այլ դրսևորման դեպքում. ատելություն կամ անբարյացակամություն, նույնասեռականների նկատմամբ ագրեսիվ գործողություններ: «Հոմոֆոբ» տերմինը ներառում է վախի և երկյուղի իմաստ (կոննոտացիա), ընդ որում նույնասեռականության նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի հակառակորդների նկատմամբ տվյալ իմաստի գործածումը նրանց կողմից կարող է գնահատվել որպես վիրավորանք: Որպես այլընտրանքային տարբերակներ առաջադրվում են առավել նեյտրալ տերմիններ, օրինակ՝ «հոմոնեգատիվիստ»:

Հասկացության պատմությունը.

Բառի այլ իմաստներ (մինչև 1980ական թթ.).

  • Ըստ անգլերեն լեզվի օքսֆորդյան բառարանի՝ հոմոֆոբիա (homophobia) բառն ի սկզբանէ օգտագործվել է «տղամարդկանց նկատմամբ երկյուղ, կամ նողկանք արական սեռի նկատմամբ» իմաստով:
  • Հոգեբուժության մեջ հոմոֆոբիա ասելով հասկանում էին միանմանության, մոնոտոնության նկատմամբ վախը:

Հասկացության ներմուծումը

  • Հոմոֆոբիա տերմինը փոխարինել է նախկինում հազվադեպ օգտագործվող հոմոսեքսոֆոբիա հասկացությանը: Այս բառի հնարավոր ծագումնաբանական նախնին կարող է լինել հոմոէրոտոֆոբիա (homoerotophobia) եզրույթը (տերմինը):
  • 1972թ. Ջորջ Վեյնբերգը հոմոֆոբիան սահմանում է որպես «նույնասեռականների (հոմոսեքսուալ մարդկանց) հետ շփման վախ, իսկ երբ խոսքը գնում է հոմոսեքսուալ մարդկանց մասին՝ հոմոֆոբիա ասելով հասկացվում է իրենց (նույնասեռականների) նողկանքը իրենց իսկ նկատմամբ»:
  • Ավելի ուշ, 1980-ականներին, Հադսոնը և Ռիկետսն ընդլայնում են այս տերմինը՝ ներառելու համար «տագնապի, նողկանքի, զարհուրանքի, անհարմարավետության և վախի զգացումներ, որոնք կարող են տածել տարասեռականները լեսբուհիների և գեյերի նկատմամբ»: Վերջին ժամանակներում հաճախ են սկսել վարկածներ առաջ քաշվել, որ հոմոֆոբիան առաջանում է նույն սեռի մարդու նկատմամբ ձգողության և այդ ձգողության առկայությունն ընդունելու վախի պատճառով:

Файл:National day against homophobia.jpg

 

Հոմոֆոբիա հասկացությունը հոգեբանության մեջ:

Հասկացության գործածման սահմանները.

Հոգեբույժները նշում են, որ հեշտ չէ սահմանագիծ անց կացնել նույնասեռականության նկատմամբ բացասական վերաբերմունքի և հոմոֆոբիայի միջև: Ոմանք ենթադրում են, որ հոմոֆոբիան կապված է բացասական էմոցիաների առկայության (և ոչ միայն ինչ−որ դիրքորոշման նկատմամբ հայտարուրություններ անելու) հետ և/կամ  նույնասեռականության ցուցադրման նկատմամբ  ակտիվ պայքարի հետ: Օրինակ, Հադսոնը և Ռիկեթսն իրենց 1980թ. աշխատության մեջ նշել էին, որ տերմինի՝ մասնագիտական հասարակությունից դեպի արևմտյան հասարակության մասսայական մշակույթի ընդլայնման շնորհիվ, հոմոֆոբ ասելով սկսեցին ի նկատի ունենալ նույնասեռականության դեմ ուղղված ցանկացած գործողություն կամ բացասական վերաբերմունք նրանց նկատմամբ: Նրանք հետազոտողներին մեղադրում են նաև նույնասեռականության (հոմոնեգատիվիզմի) ինտելլեկտուալ ընկալումը չտարբերակելու և անձնական, զգացմունքային ռեակցիաները ներառելու մեջ:  Հոմոֆոբիան և հոմոնեգատիվիզմն առավել հստակ բաժանելու նպատակով այս հեղինակներն ընդգծեցին, որ հոմոնեգատիվիզմը ներառում է դատողություններ՝ հիմնված նույնասեռական և երկսեռական կողմնորոշումների բարոյական գնահատման, ինչպես նաև գործողություններ՝ հիմնված պատկերացումների, նախընտրությունների, օրենքի, հասարակության կողմից ընդունելի լինելու կամ այլ մտավոր պատճառների վրա: Հոմոֆոբիա ասելով էլ, իրենց կարծիքով, պետք է հասկանալ վախի, երկյուղի կամ նողկանքի զգացմունքների խիստ ֆոբիական արտահայտումները, նույնասեռական կողմնորոշմամբ անհատների հետ անձնական հարաբերությունների ընթացքում: Հասարակական գիտություններում, համենայն դեպս, ոչ բոլորն են համաձայն նման դասակարգման հետ: 1991թ. Խերեկն արտահայտվեց հոմոֆոբիա տերմինի հետագա գործածման դեմ, քանզի այն հիմնական մեղքը դնում է անհատի ուսերին՝ հականույնասեռական դրսևորումները որպես մշակութային ազդեցությունների արտացոլում դիտարկելու փոխարեն, և առաջարկեց գործածել «հականույնասեռական նախապաշարմունքներ» տերմինը:

Հոմոֆոբիայի բնույթի մասին հետազոտություններ

Արևմտյան երկրներում այլընտրանքային սեռական կյանքի խնդիրներին տրամադրվող մեծ ուշադրության կապակցությամբ հոգեբանները և հասարակական գիտությունների ներկայացուցիչներն ակտիվորեն ուսումնասիրում են հոմոֆոբիայի երևույթը, ինչպես կտրուկ, այնպես էլ ոչ կտրուկ իր դրսևորումներում: Գոյություն ունեն ոչ քչաքանակ հետազոտություններ՝ նվիրված այս երևույթի արմատներին: Առավել տարածված բացատրությունը հետևյալն է. «Դա ինքդ քեզնից նույնաեռական հակումների նկատմամբ հնարավոր կասկածները շեղելու / վանելու փորձ է», ինչը մասամբ հաստատվում է փորձնական (էքսպերիմենտալ) ուսումնասորություններով: Օրինակ, Հենրի Ադամսը, Լասթեր Րայթ կրտսերը և Բեթընի Լորը 1996թ.  հոդված հրատարակեցին՝ մի հետազոտության արդյունքներով, որում տղամարդկանց երկու խմբերի, պայմանականորեն սահմանված որպես «հոմոֆոբեր» և «ոչ հոմոֆոբեր» («հոմոֆոբիայի» աստիճանը որոշվում էր Հադսոնի և Ռիկեթսի «Հոմոֆոբիայի ցուցանիշ» հարցաշարի միջոցով), ներկայացվում էին տարասեռական, կանացի նույնասեռական և տղամարդկային նույնասեռական բնույթի էրոտիկ պատկերներ: Բոլոր փորձարկվողների մոտ արձանագրվել էր էրեկցիա հետերոսեքսուալ և կանացի նույնասեռական բնույթի պատկերների ցուցադրման ժամանակ, այնինչ, նույն ռեակցիան արական նույնասեռական սյուժեների ցուցադրման ժամանակ նկատվել էր «հոմոֆոբ» պայմանական խմբի տղամարդկանց մոտ միայն: Ստացված արդյունքները նաև հերքեցին վարկածն առ այն, որ «հոմոֆոբ» են միայն ագրեսիվ վարքով փորձարկվողները. երկու խմբերի «ագրեսիվության ինդեքսների» միջև տարբերություն չի արտաբերվել:

Շատ արևմտյան հետազոտողներ ուշադրություն են դարձնում նաև ավանդական մշակույթի, ավանդական արժեքների և դաստիարակման դերի վրա հոմոֆոբիայի ձևավորման գործում: Օրինակ, Մայքլ Քրիմելը դիտարկում է մասկուլինության [արականության] («ուլտրա−տղամարդկային վարքագծի»)  կարծրատիպերի ազդեցությունը և հայտարարում, որ նույնավախային (հոմոֆոբիկ) ռեակցիաները տղամարդկայնության ընդգծման միջոցներից մեկն են: Տվյալ դիրքորոշման վառ հաստատումներից է «դիֆերենցված» («տարբերակվող») հոմոֆոբիան, այսինքն ագրեսիայի և անբարյացակամության առավել հաճախ դրսևորումը տղամարդկանց կողմից «կանացի» տղամարդկանց նկատմամբ: Հոգեբանների տվյալներով, կանանց միջավայրում հոմոֆոբներն ավելի քիչ են, քան տղամարդկանց միջավայրում:

Ինտերնալիզացված հոմոֆոբիա

Հոմոֆոբիայի տեսակներից մեկը, որ հոգեբանների մեծ ուշադրությանն արժանացավ, ինտերնալիզացված («ներքնացված» կամ ինտերնալ) հոմոֆոբիան է՝ իրադրություն, երբ նույնասեռականները և երկսեռականներն իրենք վախենում են կամ նողկանք են տածում նույնասեռականության նկատմամբ. սա կարող է նաև նշանակել նույնասեռական դառնալու անհատի վախը, վախ դեպի սեփական հնարավոր նույնասեռական պահվածքի նկատմամբ: Ընդ որում, որոշ նույնասեռականներ, երկսեռականներ և լեսբուհիներ ճնշում են սեփական նույնասեռական ցանկություններն ու ձգտումները, մյուսները դա չեն անում, բայց կարող են տածել տարբեր բացասական զգացմունքներ՝ մեղքի բարդույթ, երկյուղ, խղճի խայթ և այլն:

Ինտերնալիզացված հոմոֆոբիան կարող է ունենալ տարբեր բացասական հետևանքներ անհատի հոգեբանական առողջության համար: Ընդ որում, կարող են նկատվել ինքնագնահատականի նվազում, նևրոտիզացում, տարաբնույթ հոգեբանական բարդույթների զարգացում, դեպրեսիա, և նույնիսկ սուիցիդալ մտադրություններ և ինքնասպանության փորձեր: Նույնասեռականների և երկսեռականների մոտ, ովքեր ապրում են ներփակված (թաքցնում են իրենց կողմորոշումը շրջապատից) և տառապում են ինտերնալիզացված հոմոֆոբիայով, կարող է նաև զարգանալ  յուրօրինակ պարանոյիկ տրամադրվածություն, հիվանդագին կասկածամտություն: Նման մարդուն անընդհատ թվում է, որ իրեն «կգտնեն», կբացահայտեն, որ իր վրա իր ետևից ծիծաղում են, քննարկում են, դատապարտում են, ինչպես նաև, որ իրեն կարող են աշխատանքից ազատել, որ իրեն չեն ընդունում կամ վատ վերաբերմունքի է արժանանում հենց այն բանի համար, որ իր կողմնորոշման մասին կռահում են կամ էլ գիտեն: Ընդ որում, նման երկյուղները կարող են ունենալ կամ էլ չունենալ իրական հիմքեր:

Հոմոֆոբիան հասարակության մեջ

Հոմոֆոբիա հասկացությունը և հասարակությունը ԶԼՄ-ների անդրադարձումներում

Հոմոֆոբիան որպես անբարյացակամական վերաբերմունք սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ իրենից ներկայացնում է բավականին տարածված երևույթ, որը հաճախակի հանգեցնում է բռնության և վիրավորանքների, ինստիտուցիոնալ հոմոֆոբիայի, նաև հետերոսեքսիզմի (չշփոթել հետերոսեքսուալության հետ — հեղ)` հասարակության կողմից նույնասեռական կողմնորոշվածությամբ մարդկանց խտրականության:

Հոմոֆոբիա և սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն

Հոմոֆոբիայի տարածման արդյունք հանդիսանում է սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտումը, որ դրսևորվում է ինչպես որոշ պետությունների օրենսդրություններում, այնպես էլ ոչ իրավական դաշտում՝ առանձին պետական պաշտոնյաների անձնական որոշումներով, որոնք խոչընդոտում են գեյերին և լեսբուհիներին որոշակի պաշտոններ զբաղեցնել, միտինգներ և երթեր անց կացնել:

Օրինակ, Ռուսաստանում մինչև 2003 թ. գործում էր պաշտպանության նախարարի № 185 Հրամանը, որի համաձայն նույնասեռականությունը վերաբերում էր հոգեկան խանգարումներին, ինչը նշանակում էր բանակում ծառայելու արգելք: 2003թ. նոր ռազմաբժշկական էքսպերտիզայի կանոնադրության ընդունման առթիվ, որով ներմուծվում էր հիվանդությունների միջազգային դասակարգումը, այդ սահմանափակումը հանվեց:

http://ru.wikipedia.org/wiki/Гомофобия