Պիտակներ

, , ,

Կտեսնենք Նրա միայն մի մասնիկը: Բազմակողմանի և բազմազան…նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գիտնական, մաթեմատիկոս, ճարտարագետ, գյուտարար, կազմախոս (անատոմիստ), երկրաբան, բուսաբան և գրող: Նա հաճախ նկարագրվել է որպես Վերածննդի (Վերածնության) արխետիպ… Նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը և միգուցե ամենաբազմատաղամդ անհատը, որ երբևէ ապրել է: Իր կյանքի ընթացքում իր գյուտարարչության արտակարգ զորությունները, իր «առանձնահատուկ բնական գեղեցկությունը», «անվերջանալի նրբագեղությունը», «մեծ ուժը և շռայլությունը», «արքայական ոգին և մտքի ահազդու լայնքը», ինչպես նկարագրվել է Վազարիի կողմից, ինչպես նաև կյանքի այլ ասպեկտներ, շարժում էին մյուսների հետաքրքրասիրությունը: Նման մի ասպեկտ կյանքի նկատմամբ հարգանքն էր՝ վկայված իր բուսակերությամբ և սովորությունը` նկարագրված Վազարիի կողմից. Դա Վինչին «վանդակված» թռչուններ էր գնում և դրանց ազատ էր արձակում: Լեոնարդոն կանանց հետ ոչ մի մտերմիկ հարաբերություններ չի ունեցել, բացի Իզաբելլա Դ’Էստեի հետ ընկերությունից: Լեոնարդոյի սեռականությունը երգիծանքի (սատիրայի), վերլուծության և մտորումների (սպեկուլյացիաների) առարկա է եղել: Այս միտումը սկսվեց 16-րդ դարի կեսերին և վերակենդանացվեց 19-րդ և 20-րդ դարերում, ամենացայտուն դեպքում՝ Զիգմունդ Ֆրոյդի կողմից:

Լեոնարդոյի ամենամտերմիկ հարաբերությունները միգուցե եղել են իր աշակերտներ Սալայի (Salai կամ Il Salaino՝  «փոքրիկ անմաքուրը», համարժեք՝  դև (սատանա)) և Մելցիի հետ: Մելցին նկարագրում է Լեոնարդոյի զգացմունքներն իր նկատմամբ որպես և՛ սիրային, և՛ խստորեն կրքոտ: 16-րդ դարից սկսած հայտարարվել է, որ այս հարաբերությունները եղել են սեռական կամ էրոտիկ բնույթի:

1476թ. դատական արխիվները, երբ նա 24 տարեկան էր, ցույց են տալիս, որ Լեոնարդոն և երեք այլ երիտասարդ տղաներ մեղադրվել են սոդոմականության մեջ և արդարացվել են: Այդ ամսաթվից հետո շատ բան է գրվել նրա հնարավոր նույնասեռականության մասին և դրա դերի մասին նրա արվեստում, մասնավորապես  «Հովհաննես Մկրտչի», «Բաքոսի» և մի շարք այլ էրոտիկ նկարներում միանշանակ կերպով ցուցադրված/արտացոլված հերմաֆրոդիտությունում և էրոտիցիզմում:

Հովհաննես Մկրտիչը, Լուվր

Բաքոս, Լուվր

Մարմնավորված Հրեշտակ (Angelo Incarnato): Հովհաննես Մկրտչին չե՞ք տեսնում հանձինս այս հրեշտակի:

Հետաքրքրաշարժ է նաև նրա նշանավոր «Վերջին Ընթրիքը»: Հատկապես Քրիստոսի աջ կողմում (մեզնից՝ ձախ) նստած կերպարը: Ո՞վ է նա… «Դա Վինչի Ծածկագիրը» ֆիլմում բերվում է բավականին հետաքրքիր մեկնություն (անձամբ ես այդտեղ եմ առաջին անգամ ծանոթացել տվյալ կարծիքի հետ):

Ավանդական կարծիքը՝ Քրիստոս և իր 12 աշակերտները: Իսկ այդ կերպարը… տղամա՞րդ է:

Վերջին Ընթրիքը

Շարունակելով խոսել Դա Վինչիից… Մոնա Լիզա: Նույն Դա Վինչի Կոդը ֆիլմում բերվում է ցնցող մի տեսակետ.

Ջոկոնդա

Մոնա Լիզա կամ Ջոկոնդա

«-…հորիզոնը նշանակալից ավելի ցածր է ձախ կողմում, քան աջում է:

-Ինչո՞ւ:

-Դե, տեսնում եք, նա (Մոնա Լիզան) ձախ կողմից երևում է ավելի լայն, քան՝ աջից: Պատմականորեն ձախը իգական էր, աջը՝ արականը»:

Դա Վինչին, ըստ մի վարկածի, պատկերել է ինքն իրեն:

Հետաքրքիր է… ձախը՝ ցածր: Պատմականորեն կնոջ դերը միշտ էլ նվաստացվել է: Հատկապես մի շարք կրոնների կողմից, ներառյալ՝ քրիստոնեությունը. Եվա, մեղք… չնայած, ասվում է նաև, որ Մարիամ Աստվածածինը քավեց այդ մեղքը: Այնուամենայնիվ, տղամարդը համարվել է ավելի կատարյալ: Օրինակ, Ավգուստինոսը դատապարտելով համասեռությունը նշում է, որ տղամարդու համար կնոջ դերում հանդես գալը սեփական մարմնի ապականում էր նշանակում՝ մարմին, որն աստվածային նախագծով ավելի կատարյալ էր, քան կնոջ մարմինը (այդպես էր համարվում և այդպես էին պրոպագանդում պահպանողական կրոնավորները):

Միևնույն ժամանակ, ի հակադրում լանդշաֆտի, Լիզայի ձախ, իգական, կողմն է «առաջադրված»: Միգուցե, Լեոնարդոն սրանով էլ ընդգծում էր կնոջ կարևրությո՞ւնը: Սա, համենայն դեպս, ընդամենը սպեկուլյացիա է:

Հնարավոր է՝ մեզ է նայում ոչ թե կին, այլ մեկ այլ էակ:

Տեղին կլինի հետևյալ առասպելը (տվյալները բերվում են Վանեսա Բեյրդի «Սեռական բազմազանության արժանահավատ ուղեկից» գրքից).

«Ընկերները հավաքվել էին՝ միասին գինի ճաշակելու և զրուցելու: Թեման, ինչպես լինում է նման կարգի հանդիպումների ժամանակ, հետզհետե անցնում է սեքսին: Կատակերգական պիեսների հեղինակ Արիստոֆանեսը պատմում է մյուսներին, թե ինչ է մտածում սեռերի և սեքսի ծագման մասին:

Ի սկզբանե, ասում է նա, ապրել են երեք սեռի մարդիկ՝ տղամարդիկ, կանայք և հերմաֆրոդիտներ, և նրանք բոլորն էլ բոլորովին այլ տեսք են ունեցել, քան ունեն այսօր: Նրանց մարմինները հսկայական էին, և նրանք չորս ոտք ու չորս ձեռք, երկու գլուխ և երկու ինտիմ օրգան են ունեցել:

Եվ քանի որ մարդիկ այդ ժամանակ շատ զորեղ էին և սկսել էին սպառնալ աստվածներին, Զևսը նրանց երկու մասի կիսեց՝ թողնելով յուրաքանչյուր կիսված մարդուն հուսահատորեն կարոտել իր երկրորդ կեսին: Այն տղամարդկանց, որոնք նախկինում հերմաֆրոդիտների կեսն էին կազմում, գրավում էին կանայք, իսկ այն կանանց, ում բաժանեցին իրենց տղամարդ կեսից, գրավում էին տղամարդիկ, և դա բնության կանչն էր: Սակայն այն կանայք, ում պոկեցին իրենց մյուս կանացի կեսից, սկսեցին կանանց փնտրել՝ նրանց հետ նորից միանալու համար, իսկ իրենց տղամարդ կեսից բաժանված տղամարդիկ սկսեցին թախծել իրենց երկրորդ տղամարդ կեսի համար: Եվ դա նույնպես բնության կանչն էր:

Այս ամենը շարադրել է Պլատոնն իր «Սիմպոզիումի» էջերում:

Այսպիսով… Մոնա Լիզա, Քոլինսի բառարանով. “a portrait of a young woman painted by Leonardo da Vinci, admired for her enigmatic smile. Also called: La Gioconda”

Կի՞ն…հերմաֆրոդի՞տ… արականի և իգականի կատարյալ միակցո՞ւմ:

Ձախլիկ, աշխարհի Մեծերից մեկը, երկնագույն, որ, ըստ որոշ հետազոտողների կարծիքների, հոմոֆոբիայի պատճառով ինքն իրեն մատնեց մենության: Հրեշավոր է պատկերացնել… եթե նրան սոդոմականության մեջ մեղավոր ճանաչեին, նրան մահապատիժ էր սպառնում… … …

Առավել հրեշավոր է պատկերացնել՝ քանի, քանի՛ Լեոնարդոներ են խարույկի հանձնվել, և քանիսն են մեր օրերում նահատակվում կամ հոգեկան և հոգեբանական անբուժելի վերքեր ստանում հոմոֆոբիայի հետևանքով: Ինչե՛ր է մարդկությունը կորցնում…իսկ ինչե՛ր կկորեին, եթե Լեոնարդոն չդրսևորեր իր բազմազանությունը: