Պիտակներ

,

«Բնածին, ձեռքբերովի, ընտրություն, ազդեցություն, դաստիարակություն, փորձ, տրավմա, ստրեսս, պատիժ…» սրանք պատճառներից են, որոնց միջոցով փորձում են բացատրել նույնասեռական մարդկանց նույնասեռականությունը: Հաշվի առնենք գիտական փաստերը նաև:

Հետաքրքրվողները կարող են յութուբում դիտել նաև շարունակությունը: Նման փաստերը և վկայություններն այժմ հասանելի են և անհատի ընտրությունն է՝ լինել տգետ (կամ էլ ավելի «առաջ գնալ» և հիստերիաների մեջ ընկնել՝ պնդելով, «Դա տիեզերական ծրագիր է, մասոններն ու ջհուդներն են (այն դեպքում, երբ Իսրայելում վիճակն ավելի առաջադիմական է, քան Հայաստանում)», «ներմուծված է» արևմուտքից, և այլ հանճարեղ և ՆՈՐ գյուտեր ու բացահայտումներ և շարունակել պնդել, որ «դա շեղում է բնականից, ընտրություն է, խեղաթյուրում է», կամ էլ լինել իրազեկված և կրթված, ի վիճակի լինել մարտահրավեր նետել սեփական կարծրատիպային, հետադիմական և ավանդական կարծիքներին ու պատկերացումներին:

Տվյալ տեսանյութը խիստ կարևոր է հատկապես այն մեկնաբանողների համար, որ նույնասեռականությունը բացատրում են «հոր բացակայությամբ». իբր տղա երեխաները նույնասեռական են դառնում այն պատճառով, որ իրենց հայրերը բացակայում են և իրենց առնական նախատիպ չեն ունենում իրենց երևակայության և գիտակցության մեջ: Այսպիսով, երկվորյակների օրինակը խիստ կարևոր է, որովհետև այն ցույց է տալիս, որ (1) նույնասեռականությունը պայմանավորված է նաև այլ, մարդկանց կողմից չկառավարելի երևույթներով, որ (2) նույնասեռական կարող է լինել ցանկացած անհատ ու դա պայմանավորված չէ տրավմաներով, հոր բացակայությամբ, առնական արքետիպերի բացակայությամբ, և այլն: