Պիտակներ

,

Այս անհատականությունը լավ օրինակ է: Մել Ուայթ, ավետարանական հոգևորական:

Մեծացել է կրոնապաշտական ընտանիքում, ինչի համար ուրախ է: Քրիստոնեա, ով հավատում է Հորը, Քրիստոսին  և Սուրբ Հոգուն: Գեյ: 26 տարի հարաբերությունների մեջ է եղել մեկ այլ գեյ տղամարդու հետ: «Հեշտ չէր ընդունել ինքս ինձ, որովհետև ինձ շրջապատող մարդիկ, ովքեր Բիբլիան տառացիորեն էին ընկալում և դատապարտում էին ինձ, ստիպեցին անցնել բոլոր տեսակի թերապիաների միջով, որպեսզի ձերբազատվեմ հոմոսեքսուալությունից, որպեսզի քշեմ «հոմոսեքսուալիզմի դևին» իմ միջից:

Ես անցա էկզորցիզմի, էլեկտրաշոկի, ամեն տեսակի «մաքրող» թերապիաների միջով, օրինակ՝ ուտել ահավոր համի բաներ, երբ տեսնում ես գեղեցիկ նույնասեռական տղամարդ, տղամարդ, որով հրապուրվում ես:

Ես անցա այդ ամենի միջով և վերջապես ընկա հիվանդանոց և 20 տարվա կինս ասաց. «Գիտես, դու գեյ ես: Դու փորձեցիր: Ինձ դուր են գալիս գեյ տղամարդիկ, ես ուղղակի չէի ուզում, որ դու լինեիր նրանցից մեկը, բայց դու այդպիսին ես, ուստի ես քեզ եմ տալիս քո ազատությունը», և մենք մոտ ընկերներ ենք եղել դրանից հետո: Ճակատագրի հեգնանքը, որ, թողնելով կնոջս և ընտանիքիս, ապրելու էինք նրանց հարևանությամբ, բայց ոչ միասին, ամենաբարդ բանն էր իմ կյանքում:

Ասում են՝ ամուսնացիր լավ կնոջ հետ և նա «դրա» մասին հոգ կտանի: Գիտեք… ամուսնությունները, «ճիշտ» ամուսնությունները համապատասխան չեն գեյերին: Եվ երեխային հենց մանկուց պետք է ասվի՝ եթե գեյ ես, լեսբուհի ես, տրանսգենդեր ես, ընդունի՛ր քո էությունը, ընդունի՛ր դա որպես նվեր Աստծոց:

Այսպես, վերջապես ես կարող էի ընդունել դա, և  բավականաչափ ուժ պահանջվեց հասնելու համար այն բանին, որ ես կարողանայի սիրել տղամարդու և անհարմար չզգայի ինքս ինձ: Ամենը, ինչ իմ մեջ կար, այդ ամենը նույնասեռ էր, ի սկզբանե… այս բոլոր տարիները, որ ես կարծում էի՝ ես հիվանդ եմ և որ ես մեղսագործ եմ, որ ես հիվանդ եմ և պետք է բուժվեմ, որ ես մեղսագործ եմ և պետք է ներվեմ… բոլոր այդ իզուր աղոթքները, բոլոր այդ իզուր թերապիաները… փաստ է՝ Աստված ինձ արարեց նույնասեռական, Աստված ինձ սիրեց որպես գեյ, և շարունակում է սիրել և արարում է իմ միջոցով, ուստի կցանկանայի ասել երիտասարդ գեյ, լեսբուհի, բիսեքսուալ, տրանսգենդեր մարդկանց ողջ երկրի և ողջ աշխարհի՝ սիրեցեք իքներդ ձեզ, որովհետև Աստված հաստատ սիրում է ձեզ: Նա ձեզ ստեղծել է այնպիսին, ինչպիսին դուք կաք և հուսահատորեն ցանկանում է, որ դա ընդունեք որպես նվեր՝ դա ետ տալ փորձելու փոխարեն: Ընդունե՛ք դա»: