Պիտակներ

,

Վիդեոյի հեղինակն իր վիդեոյում պատասխան է տալիս մեկ այլ օգտատիրոջ (user-ի), որը յութուբում հոմոֆոբիկ վիդեո էր ներառել:

«…37 տարի հաղորդումներ հեռուստատեսությունում և ռադիոյում… հանդիպել եմ քեզ պես մարդկանց նախկինում: Այս տանը ես հարցազրույց եմ վերցրել սատանայական շարժման գլխավորից, ես հարցազրույց եմ վերցրել Կու Կլուքս Կլանի գործող առաջնորդից, նա իր դեմքի վրա չէր կրում սպիտակոց: Ես նույնիսկ խոսել եմ … հետ, նստել եմ 3 ֆուտ հեռավորության վրա նրանից, նայել եմ ուղիղ նրա աչքերի մեջ: Միգուցե իմ հաղորդավարի կարիերայի գերագույն նպատակը եղել է այդ մարդկանց ասելը, որ իրենք սխալ ճանապարհով էին քայլում: Ուստի ես շատ եմ մտածել՝ ինչպես պատասխանել քո այստեղ տեղադրված ատելությամբ լի վիդեոյին: Հաղորդավարի իմ կարիերան ներառել է այս անփառունակ նշումը, որը գրված է իմ օրագրում: Մի ժամ փնտրում էի: Եվ կարծում եմ քո վիդեոյին իմ պատասխանելու լավագույն ձևը կլինի այս նամակը կարդալը:

Սիեթլում էինք: … նորություններն ավարտվում էին: … Ես տեսա, որ ինձ զանգահարողներն ինձ հետ խոսելու էին Վաշինգտոնի հասարակական էլեկտրամատակարարման մասին …: Կար երկու զանգ, մեկը ցանկանում էր գեյերի մասին կատակներ պատմել: Ինչ-որ անառողջ, տարօրինակ պատճառով, միգուցե այն պատճառով, որ ես չէի ճանաչում ոչ մի գեյի, բացի մեկից, և նա հարյուրավոր մղոններ հեռավորության վրա էր, ես իմ ծրագրում թույլ էի տալիս գեյերի մասին անեկդոտները…: Պրոդյուսերը ներս է բերում նամակ և դնում է իմ դիմացի սեղանի վրա: Նա երբեք դա չէր արել: Ես դա տարօրինակ համարեցի: Այսպիսով ես մտածեցի զանգերի մասին, բայց փոխարենը ես վերցրեցի նամակը և սկսեցի կարդալ այն՝ առանց մտածելու, առանց նույնիսկ մտածելու այն նախապես կարդալ: Ահա այդ նամակը… «Սիրելի մամ և պապ, և Ստիվ: Ես գիտեմ, որ դուք ինձանով հպարտ եք եղել: Ես սիրում են ձեզ: Եվ քեզ հետ զույգ լինելը, Ստիվ, ինձ բավականաչափ ապահովություն է բերել, երբեք մենակ չլինելու պարգև: Ես սիրում եմ քեզ, Ստիվ: Եվ մայր, ու պապ, չկան խոսքեր, որ ես կարող եմ ասել ձեր հոգատարության և ձեր սիրո մասին, բացի նրանից, որ ես միշտ կսիրեմ ձեզ: Օրագրի «5»երը, սկաուտի համազգեստիս վրայի շքանշանը, և խաչը… անօգուտ են այս առավոտ: Ես միշտ ցանկացել եմ ձեզ ուրախացնել: Միգուցե, հուսով եմ, վերածնվելն ու նորից ծնվելը սուտ չեն: Եվ միգուցե ես կվերադառնամ: Եվ չեմ լինի գ7:

Սիրում եմ բոլորիդ,

Դոնի»:

Ես ուղղակի անշարժ նստեցի՝ փորձելով ընկալել այն, ինչը հենց նոր կարդացի: Ես նայեցի դռանը: Եվ իմ պրոդյուսերն ասաց. «Դա ինքնասպանության մասին նամակ է, նա կախվել է: Ես (դրանից հետո) գեյերի մասին ոչ մի կատակ չեմ պատմի այլևս, երբեք:

…»