Մարդու 30 հիմնարար Իրավունքները:

  1. Բոլորս ծնվել ենք ազատ և հավասար:
  2. Ոչ մի խտրականություն: Այս իրավունքները վերաբերում են բոլորին՝ առանց կարևորելու մեր տարբերությունները:
  3. Կյանքի իրավունքը: Բոլորս կյանքի և ազատության մեջ ապրելու և  անվտանգություն ունենալով ապրելու իրավունք ունենք:
  4. Ոչ մի ստրկություն:
  5. Ոչ մի խոշտանգում: Ոչ ոք մեզ ցավ պատճառելու և մեզ կտտանքների ենթարկելու իրավունք չունի:
  6. Իրավնուքներ ունես՝ ուր էլ գնաս (որտեղ էլ լինես):
  7. Բոլորս հավասար ենք օրենքի առջև:
  8. Օրենքը պաշտպանում է մեր մարդկային իրավունքները:
  9. Ոչ մի անարդարացի ձերբակալություն: Ոչ ոք մեզ անհիմն կերպով ձերբակալելու, բանտարկելու կամ մեր երկրից վտարելու իրավունք չունի:
  10. Դատավարության իրավունք: Եթե դատավարություն է մեր նկատմամբ, ապա այն պետք է հասարակական կամ բաց լինի:
  11. Անմեղ ենք, մինչև հակառակի ապացույցը: Ոչ ոքի չեն(ք) կարող մեղադրել մի բան անելու մեջ, եթե չեն(ք) կարող ապացուցել դա:
  12. Անձնական կյանքի իրավունք: Ոչ ոք չպետք է փորձի վնասել մեր «անվանը», մտնել մեր անձնական տարածք կամ խանգարել մեզ կամ մեր ընտանիքներին առանց մի լավ հիմնարար պատճառի:
  13. Տեղաշարժվելու ազատություն: Բոլորս իրավունք ունենք գնալ ուր ցանկանանք և ճանապարհորդել որտեղ որ ցանկանում ենք:
  14. Ապաստանի իրավունք: Եթե վախենում ենք, որ մեր երկրում մեզ վատ կվերաբերվեն, իրավունք ունենք գնալ այլ երկիր ապահով լինելու համար:
  15. Ազգության իրավունք: Բոլորս մի երկրի պատկանելու իրավունք ունենք:
  16. Ամուսնության և ընտանիքի իրավունք: Ցանկացած հասուն անհատ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունի, եթե այդպես է ցանկանում: Տղամարդիկ և կանայք ունեն նույն իրավունքները, ինչպես երբ ամուսնացած են, այնպես էլ երբ բաժանված են:
  17. Սեփականության իրավունք:
  18. Մտքի ազատություն: Բոլորս իրավունք ունենք հավատալ այն բանին, ինչին ուզում ենք հավատալ, ունենալ կրոն կամ այն փոխել, եթե այդպես ենք ցանկանում:
  19. Արտահայտվելու ազատություն: Բոլորս ինքներս մեզ համար մտածելու իրավունք ունենք, մտածել այն, ինչ մեզ դուր է գալիս, ասել այն, ինչ մտածում ենք և համեմատել մեր մտքերը այլ մարդկանց մտքերի հետ:
  20. Հասարակայնորեն միավորվելու իրավունք:
  21. Ժողովրդավարության իավունք:
  22. Հասարակական Անվտանգություն:
  23. Աշխատավորների իրավունքներ:
  24. Խաղալու;)) կամ հանգստանալու իրավունք:
  25. Սնունդ և բնակատեղի բոլորի համար:
  26. Կրթության իրավունք:
  27. Հեղինակային իրավունքներ:
  28. Արդար և ազատ աշխարհ:
  29. Պատասխանատվություն:
  30. Ոչ ոք չի կարող քեզնից խլել քո մարդկային իրավունքները:

«Որտե՞ղ են, ի վերջո, սկսվում մարդու տիեզերական իրավունքները: Փոքր տեղերում, տանը մոտ՝ այնքան մոտ և այնքան փոքր, որ դրանք չեն կարող տեսանելի լինել ոչ մի աշխարհի քարտեզի վրա: … Այդպիսիք են այն տեղերը, ուր ամեն տղամարդ, կին, և երեխա փնտրում է հավասար արդարություն, հավասար հնարավորություն, հավասար արժանապատվություն առանց խտրականության: Եթե այս իրավունքները նշանակություն չունեն այնտեղ, նրանք քիչ նշանակություն ունեն այլ տեղերում: Առանց համաձայնեցված քաղաքացիական գործողությունների, որոնք դրանք տանը մոտ կպահեն, մենք իզուր ենք ակնկալելու առաջընթաց մեծ աշխարհում: Էլեոնոր Ռուզվելտ, Մարդու Իրավունքների Տիեզերական Հռչակագրի առաջնային «ճարտարապետ»:

Օգտակար կայքեր: Վերջին երկուսից կարող եք տարբեր լեզուներով անվճար պատվիրել նյութեր ձեզ համար:

http://www.concourt.am/hr/paymanagrer/cank-1.htm

http://humanrights.com/

http://www.youthforhumanrights.org/

«Ցանկացած տեղում անարդարությունը սպառնալիք է արդարության համար բոլոր տեղերում»: Մարթին Լյութեր Քինգ (Junior):