Պիտակներ

,

Կիրակի, ապրիլի 30, 2000թ.

Շատ նամակներ են ուղարկվել «Վալլի Նյուզ» (Valley News)՝ կապված Վերմոնտում «նույնասեռական վտանգի» հետ: Ես նույնասեռական որդու մայր եմ և ես շատ բան եմ լսել ձեզնից, բարի մարդիկ:

Ես հոգնել եմ ձեր հիմար շարադրություններից «նույնասեռական գաղտնի ծրագրերի» մասին և ձեր ենթադրություններից, որ նույնասեռականությունն ընդունելը նույնն է, ինչ պաշտպանել մանկապղծությունը: Դուք դաժան եք և անգրագետ: Դուք ինձնից թալանում էիք մայր լինելու երջանկությունս, այն պահից, երբ իմ երեխաները տակավին փոքր էին:

Իմ առաջնածին որդին սկսեց տառապել ձեր բարոյական, ճշտակերտ ընտանիքներից եկող գլխակերների ձեռքերում իր առաջին դասարանից: Նա ֆիզիկապես և բառացիորեն անարգվել է առաջին դասարանից մինչև ավարտական դասարան, որովհետև նա ընկալվել է որպես նույնասեռական:

Նա երբեք բացեիբաց չի հայտարարել, որ նույնասեռական է և կապ չի ունեցել ոչ մի նույնասեռական բանի հետ, բայց նա դժբախտություն է ունեցել մյուս տղաների պես չքայլել (քայլվածքը) կամ չունենալ նմանատիպ ժեստեր: Նրան անընդհատորեն անվանում էին «գ7»՝ սկսած իր 6 տարեկանից:

Ավարտական դասարաններում, մինչդեռ ձեր երեխաները անում էին այն, ինչ այդ տարիքի երեխաները պետք է անեն, իմ երեխան տքնում էր ինքնասպանության մասին ծանուցագրի վրա, սևագրելով և վերասևագրելով այն՝ համոզված լինելու համար, որ իր ընտանիքը կիմանա՝ ինչքան էր ինքը սիրում նրանց: Սիրտս կտոր-կտոր եղավ, երբ իմ 17-ամյա տղան, արցունքներով խեղդվելով, ասաց, որ էլ չի ցանկանում ապրել, չի ուզում գեյ լինել և որ չի կարող ապրել առանց արժանապատվության:

Դուք այնքան լրբություն ունեք, որ խոսում եք հոմոսեքսուալ սպառնալիքի դեմ ընտանիքների պաշտպանության մասին,  միևնույն ժամանակ ինքներդ եք փշրում ընտանիքները և երեխաներին հուսահատության հասցնում: Ես չգիտեմ՝ ինչու է իմ տղան գեյ, բայց ես վստահ եմ նրանում, որ Աստված նրան և նրա նման միլիոնավորների Երկրի վրա արարել է ոչ այն բանի համար, որ դուք նրանց անպատվեք: Աստված ձեզ ուղեղ է տվել որպեսզի դուք կարողանաք մտածել, և այժմ հենց ժամանակն է, որ դուք սկսեք անել դա :

Ձեր բոլոր թյուր հավատալիքների հիմքն այն հավատքն է, որ սա երբեք չի կարող պատահել ձեզ հետ, որ ինչ-որ տեղ կա ինչ-որ ենթամշակույթ, որին մարդիկ են որոշել միանալ: Փաստն այն է, որ եթե դա կարող է պատահել իմ ընտանիքի հետ, դա կարող է պատահել ձերի հետ էլ, և դուք չեք կարողանա ընտրել: Արդյոք դա ծագումնաբանական է (գենետիկական է), թե ինչ-որ բան կատարվում է պտղի զարգացման ժամանակ կարևոր մի պահի, ես չգիտեմ: Ես միայն կարող եմ կատարյալ վստահությամբ ասել ձեզ, որ դա բնածին է:

Եթե դուք ցանկանում եք մեր վզին փաթաթել ձեր բարոյականությունը, դուք ավելի լավ է հրապարակ գաք մի ավելի էական բանով, քան թե ձեր տարասեռականությամբ: Դուք ոչինչ չեք արել այն վաստակելու համար. դա ձեզ է տրվել ի վերուստ: Եթե դուք չհամաձայնվեք, շատ հետաքրքիր կլինի լսել ձեր պատմությունը, որովհետև իմ սեփական  տարասեռականությունը օրհնանք էր, որ ես ստացել եմ իմ կողմից առանց որևէ ճիգ գործադրելու: Դա այնպես է ներառված հենց իմ հոգում, որ ոչինչ երբեք չի կարող այն փոխել: Ձեզնից նրանցով, ով սեռական կողմնորոշվածությունն ընկալում է որպես սովորական ընտրություն, բնավորության խնդիր, վատ սովորություն կամ ինչ-որ բան, որ կարող է փոփոխվել 10 քայլանոց ծրագրով, ես զարմացած եմ: Դուք ասո՞ւմ եք, որ ձեր սեփական սեռական կողմնորոշվածությունն ավելին չէ, քան ինչ-որ մի բան, որ դուք ընտրել եք, որ դուք այն կարող եք փոխել ձեր ցանկությամբ: Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ եք  կարծում, որ մեկ ուրիշը կարող է:

Ձեր նամակներում շատ հանդիպող թեմա է, որ Վերմոնտը խլրտում է «աութսայդերներով» (օտարներով): Իմ ընտանիքի երկու կողմերն էլ ապրել են Վերմոնտում սերնդե սերունդ: Ես սրտով ու հոգով վերմոնտցի եմ, ուստի ես շնորհակալ կլինեմ, եթե դուք դադարեք ասել, որ դուք խոսում եք «իսկական վերմոնտցիների» անունից:

Դուք վկայակոչում եք քաջ մարդկանց մասին հիշողությունները, որոնք ռազմի դաշտում պայքարել են այս ընտիր երկրի համար՝ ասելով, որ նրանք իրենց կյանքերը նրա համար չեն տվել, որպեսզի «նույնասեռական կենսակերպը» կարողանար պատառոտել սկզբունքները, որոնք իրենք պաշտպանելով են մահացել: Իմ 83-ամյա հայրը կռվի է մասնակցել Երկրորդ Համաշխարհայինի ամենաահավոր մարտերից մեկին, վիրավորվել է և պարգևատրվել «Ծիրանագույն Սրտով»:

Նա թափահարում է իր գլուխը տխրության մեջ՝ խորհելով այն կյանքի վրա, որ իր թոռը ստիպված էր ապրել: Նա ասում է, որ նա ռազմի դաշտում պայքարել է կողք կողքի  նույնասեռականների հետ, որ նրանք էլ իրենց դերն են խաղացել և ոչ ոքի չեն անհանգստացրել: Ծառայության ընթացքում իր լավագույն ընկերներից մեկը գեյ էր, և նա երբեք դա չէր իմացել, միայն վերջում է իմացել, և երբ իմացել է, արդեն կարևոր չէր: Դա մարդու չափման չափանիշ չէր:

Դուք՝ կրոնական մարդիկ, ուղղակի չեք կարողանում տանել այն միտքը, որ երբ իմ տղան դուրս գար այն դժոխքից, որ իր մանկությունն էր, նա կարող էր ցանկանալ գտնել կողակից ամբողջ կյանքից համար և կարող էր ունենալ երջանկության չափանիշ: Վիրավորական է ձեր զգացմունքայնության համար, որ նա պիտի պահանջեր այդ կողակցին հիվանդանուցում այցելելու իր իրավունքը, նրա համար բժշկական որոշումներ կայացնելու կամ հարկային օրենքներից օգտվելու և ժառանգությունը կառավարելու իրավունքները:

«Ինչպե՞ս եք դուք համարձակվում», -ասում եք դուք: Այս խայտառակ պահանջները կսպառնան ձեր ընտանիքի գոյությանը, կոտնահարեն ամուսնության սրբությունը:

Դուք օգտագործում եք կրոնը՝ մերժելու համար մտածող մարդ լինելու պատասխանատվությունը: Կրոնասեր մարդկանց ստվար զանգվածներ կան, որոնք ձեր մոտեցումները համարում են նողկալի: Աստված մենաշնորհված մեծամասնության համար չէ, և Աստված գիտի՝ իմ որդին ոչ մի մեղք չի գործել:

«Վալլի Նյուզի» ապրիլի 12-ին գրված նամակի խորախոհ հեղինակը, ով դասախոսում է նույնասեռական մեղքի մասին և մեզ պատմուն է «մեզնից նրանց մասին, որոնք օրհնված են եղել կրոնական դաստիարակման օգուտներով/շահույթներով» հարցնում է. «Ի՞նչ եղավ այն մտքին, որ… պետք է ջանալ լինել ավելի լավ մարդիկ, քան հիմա ենք»:

Իրոք, պարոնայք, ի՞նչ եղավ դրան:

=================================================================================================

«Լավագույն բանը, որ կարդացի ողջ տարվա ընթացքում», Էնդրյու Թոբիաս, Դեմոկրատական Ազգային Կոմիտեի գանձապետ:

http://www.andrewtobias.com/newcolumns/000504.html