Պիտակներ

,

Ո՞ր մի առողջ դատող մարդը կարող էր մտածել, որ սբ. Պողոսը՝ Հռոմեացիներին՝ հեթանոսներին թուղթ գրած առաքյալը, մյուս թղթերը գրած առաքյալը… այն թղթերը, որ քրիստոնյաները դարերով օգտագործում են արվամոլությունը դատապարտելու համար… ինքն էլ կարող էր լինել նույնասեռական:

Նրա կերպարը պատառոտված է ներքին կոնֆլիկտներից: Նրա դժվարություններից մեկն էր այն, որ նա տառապում էր մի բանից, որ ինքն անվանում էր “scolops”, «փուշ» մաշկի մեջ, մի հաշմանդամություն, որից նա երեք անգամ Աստծոն խնդրեց իրեն ազատել. առանց հաջողության: Եկեղեցու որոշ Հայրեր և շատ ուշ գրողներ կարծել են, որ դա վերաբերում էր սեռական գայթակղությանը: Պողոսյան մեծ ուսումնասիրող, Արթուր Դերբի Նոքը, չնայած չցանկանալով ինքն իրեն խոստովանել հարցում կոնկրետ արտահայտության կամ բառակապակցության վերաբերյալ, իր հեղինակությամբ հանդերձ, ասել է. «Նրա (Պողոսի) համար բարդությունը միգուցե կապված է եղել սեռական ցանկության մեջ, որի մասին նա խոսում է»:

Պողոսի թշնամանքը սեքսի նկատմամբ չի կարող ամբողջությամբ բացատրվել Երկրորդ Գալստյան նրա հավատով: Նրա անժխտելիորեն «ոչնչացնող» վերաբերմունքն իրոք բարձրացնում է լուրջ ուշադրություն պահանջող հարցեր իր սեփական «ճաշակի» և փորձերի վերաբերյալ: Ճնշված և «խափանված» սեռական ցանկությունը, ուստի, կարող է լինել այն «փուշը մարմնի մեջ», որի վերաբերյան Պողոսը բողոքում է:

Մայքլ Գրանտ «Սուրբ Պողոս», 1967, Չարլզ Սքրայբնըզի Որդիներ (խոսքը չի վերաբերվում ներքևի նկարին):

Պողոս Առաքյալ

Պողոսի մասին մի բան հիշեք. նա ընդամենը մարդ էր, ինչպես դու կամ ես: Նույնիսկ սրբերն ընդամենը մարդիկ են, և Պողոսն ԻՐՈՔ սխալ էր որոշ հարցերում: Նա ամբողջովին անհանդուրժող էր կանանց և սեքսի նկատմամբ: («Այժմ, այն բաների մասին, որ ինձ գրել էիք։ Լաւ է տղամարդու համար կին արարածին չﬔրձենալ» Ա Կորնթացիս 7:1)։ Դժվար թե այսօրվա եկեղեցիների մեծ մասը ուսուցանի սա, չնայած անձամբ ես կարող եմ վերաբերել դրան:) Նա (Պողոսը) ընդունում էր ստրկատիրության վավերականությունը: Նա համոզված էր, որ Մեսիան պետք է վերադառնար ցանկացած օր՝ վերջ տալու համար աշխարհին, ինչն ինքն իրենով զարմանալի էր, քանզի տարիները շարունակում էին գլորվել, իսկ Հիսուսը չկար: Նրա կարճ գրառումները նույնասեռականության դեմ կարծես հեթանոսների դատապարտությունն է, որոնք չէին ընդունում իր կրոնը (որն ամբողջովին նման չէ Հիսուսի սովորեցրած կրոնին):

Բայց Պողոսին իր առաջին դարյան թուլությունների համար դատապարտելու փոխարեն ավելի լավ կանենք վերհիշենք Ա Կորնթացիս 13րդ գլուխը.

«4Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, 5անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, 6անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. 7ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։ 8Սէրը երբեք չի անհետանում. թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան. թէ լեզուներ՝ պիտի լռեն. թէ գիտութիւն՝ պիտի անցնի. 9քանզի շատից քիչը գիտենք և շատից քիչն ենք մարգարէանում։ 10Իսկ երբ գայ կատարեալը, շատից քիչը կ’անհետանայ։ 11Մինչ երեխայ էի, խօսում էի ինչպէս երեխայ, խորհում էի ինչպէս երեխայ, դատում էի ինչպէս երեխայ. իսկ երբ տղամարդ դարձայ, երեխայական բաները ﬕ կողմ թողեցի։ 12Այժմ տեսնում ենք աղօտ, ինչպէս պատկերը հայելու մէջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դէմառդէմ։ Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կը գիտենամ՝ ինչպէս որ Նա ճանաչեց ինձ։ 13Բայց արդ, ﬓում են հաւատ, յոյս, սէր. սրանք՝ երեքը. և սրանցից ﬔծագոյնը սէրն է»:

Սբ. Պողոսը Ալբրեխտ Դյուրերի աչքով, որը նույնպես նույնասեռական էր… (խոսքը չի վերաբերվում ներքևի նկարին):

Պողոս Առաքյալը

Պողոս Առաքյալը

Միքիչ էլ Պողոսից (More spong on Paul). «Ի՞նչ է Աստծո Խոսքը մեզ համար Պողոսի խոսքերի ներքո: Այն է, որ մեզնից յուրաքանչյուրը, կապ չունի՝ ինչքան խավար են մեր ստվերները, կամ ինչքան դատապարտված են ստիպում մենք մեզ զգանք, բոլորս այնուամենայնիվ Աստծո անվերջանալի և գթաշատ սիրո առարկաներն ենք: Մեզնից յուրաքանչյուրին կոչ է արվում ապրել այդ սիրով ամբողջությամբ, ինչպես նա, ով գրկված է եղել անվերջանալի արժեքներով բաշխողի կողմից: Ընդունելով այդ աստվածային արժևորումը՝ մենք պետք է քաջություն գտնենք լինելու համար նա, ով (ինչպիսին) մեզ Աստված է արարել, այն եսը, որ մենք ենք Քրիստոսի ճմարտացիության գթաշատ պարգևի ներսում (the self we are inside the graceful gift of the righteousness of Christ)»:

http://gayheroes.com/paul.htm

Համամի՞տ եք, որ Պողոսը գեյ էր: Քոմմենթ թողեք, իսկ ավելի լավ է՝ լրացրեք «հարցաթերթիկը»:) Շնորհակալ եմ: