Պիտակներ

,

Դեռևս կարծում եք, որ նույնասեռական կողմնորոշվածություն և ընտանեկան երջանկություն հասկացություններն անհամատեղելի՞ են: Woman.ru կայքը կազմել է սիրող և հավատարիմ նույնասեռ զույգերի տասնյակը:

Դերասանուհի Սինտիա Նիքսոն և սոցաշխատող Քրիսթին Մարիոնի: Միասին՝ 7 տարի:

«Սեքս մեծ քաղաքում» սերիալի աստղ Սինտիա Նիքսոնը ծանոթացել է Քրիսթին Մարիոնիի հետ Նյու Յորքում, մի ակցիայի ժամանակ, 2003թ: Այդ ժամանակվանից սկսած ապրում են համերաշխորեն, «душа в душу»՝ դաստիարակելով երկու երեխաներին. 15ամյա Սամանթային և  7ամյա Չարլզին, որոնք Սինթիայի դասախոս Դէննի Մոզեսի հետ ամուսնությունից են ծնվել, որի հետ դերասանուհին ապրել է 15 տարի: «Ես սիրեցի Քրիսթինին այնպիսին, ինչպիսին նա կա,  — խոստովանում է Սամանթան, — Ուշադրություն կդարձնեի՞ նրա վրա, եթե տղամարդ լիներ:  Չգիտեմ: Իր հետ ես ինձ լավ եմ զգում»: Հարցին՝ ինչպես երեխաներն արձագանքեցին իրենց մոր նոր սիրոն, Սինթիան վստահորեն պատասխանում է, որ «ամեն ինչ հիանալի եղավ»:  «Որդիս դեռևս շատ փոքր էր, — հիշում է նա, — իսկ աղջկաս համար մանկուց հոգ էր տանում ոչ ավանդական կողմնորոշմամբ կնքամայրը»: Երջանկության ճանապարհին միակ խոչընդոտը դա նյույորքյան օրենքն է, որը ցայսօր էլ արգելում է նույնասեռ ամուսնությունների գրանցումը:


Դիզայներ-ռեժիսոր Թոմ Ֆորդ և խմբագիր Ռիչարդ Բաքլի: Միասին՝ 23 տարի

«Ռիչարդն այն մարդն է, որին ես աշխարհում ամենաշատն եմ սիրում», – չի թաքցնում իր զգացմունքները «Միայնակ տղամարդը» դրամայի՝ այս տարվա ամենախորաթափանց ֆիլմերից մեկի հեղինակը: Միմյանց հետ ծանոթացել են հեռավոր 1986 թվականին,Vogue Hommes International լրագրի համար ֆոտոսեսսիայի ժամանակ, որի խմբագիրն էր Ռիչարդը: 1989թ-ին ճակատագիրը սիրահարների համար նախապատրաստել էր լուրջ փորձություններ. Ռիչարդի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել: Այժմ, երբ հիվանդությունը հաղթված է, զույգը վարում է «երջանիկ միամուսնական (մոնոգամ)» կյանք՝ հեռու կենտրոնից, Նյու-Մեքսիկո ագարակատանը և մտածում է երեխաների մասին: «Ես չեմ ուզում ապրել մինչև 75 տարեկան և ինձնից հետո թողնել միայն հագուստ, — կիսվել է Թոմը «Fantastic Man» հրատարակչության հետ,- Ռիչարդը հիանալի հայր կլինի: Երեխան մեր կյանքին նոր իմաստ կհաղորդի»:


Հեռուստահաղորդավարուհի Էլեն ԴեՋեներես և դերասանուհի Պորտիա դե Ռոսի: Միասին՝ 6 տարի

Դժվար թե Հոլիվուդում գտնվի ավելի հայտնի զույգ, քան այս երկու շիկահեր գեղեցկուհիները. մեկը 11 «Էմմի» մրցանակ ունեցող, մյուսը` «Էլլի ՄըքԲիլ» սերիալի աստղ: Էլենը և Պորտիան ծանոթացել են  VH1 ալիքի պաշտոնական արարողակարգերից մեկի ժամանակ, 2004թ. դեկտեմբերին, և այդ ժամանվանից սկսած նրանց միմյանցից առանձին պատկերացնելն ուղղակի անհնար է: 2008թ. հարսանիք անելով Քալիֆորնիայում (շատ հրատարակչություններ էին երազում լուսաբանել արարողակարգը, բայց հարսանեկան նկարները զարդարեցին «People» լրագրի կազմը)՝ ամուսինները վարում են օրինակելի ընտանեկան կյանք և սկսում են մտածել երեխաների մասին: « Եթե երեխան լինի նույնքան գեղեցիկ, որքան Բրեդի և Անժելինայի երեխաները, ապա մենք կսկսենք աշխատել դրա շուրջ հենց հիմա, -կատակում է Էլենը. — Իսկ լրջորեն՝ երեխայի ծնունդը կարևոր իրադարձություն է, որը մեր կյանքը կդարձնի ինչ-որ ձևով յուրահատուկ»:


Դիզայներ Մարք Ջէյքըբս և գովազդի գծով մասնագետ Լորենցո Մարտոնե: Միասին՝ 2 տարի

«Ես շնորհակալ եմ ճակատագրից նրա հետ հանդիպման համար», — պատմում է «Louis Vuitton»ի տնօրենը Լորենցոյի հետ իր ծանոթության մասին. «Նման ներդաշնակության մասին կարելի է միայն երազել»: Զույգն առաջին անգամ միասին երևան եկավ «Costume Institute Gala»-ին, Նյու-Յորքում 2008թ. մայիսին, իսկ մի քանի ամիս անց հայտարարեց նշանվելու մասին: Հարսանիքը լուսաբանել երազում էին բոլոր նորաձև հրատարակչությունները, սակայն… սիրահարները չկազմակերպեցին ճոխ խնջույքներ աստղային հյուրերի մի մեծ ցուցակով: Նրանք գողտրիկ կերպով ձևակերպեցին իրենց հարաբերությունները Նոր Տարվա նախաշեմին Սուրբ Բարթի կղզում: «Մենք անցկացրեցինք համեստ արարողակարգ կղզում մեր ընկերներից մեկի տանը», — կիսվել է Լորենցոն «Butt Magazine» լրագրի հետ:


Երգչուհի Բետ Դիտտո և ռեժիսոր Ֆրէդդի Ֆագուլա: Միասին՝ 9 տարի:

«Ֆրեդդին զարմանահրաշ է», — խոսելով իր երկրորդ կեսի մասին՝ Բետ Դիտտոն դառնում է լրջախոհ. «Հազիվ թե ես գտնեմ երկրորդ նման մարդու, որ ի վիճակի կլինի գլուխ հանել իմ խառնվածքից»: Բետը հանդիպել է Ֆրէդդիին քոլեջում, այդ ժամանակ նա ընդամենը 19 տարեկան էր և Կառլ Լագերֆելդի հետ ծանոթանալու մասին նա նույնիսկ չէր էլ երազում: Խոսելով իր սիրելիի մասին այսօր՝ Բետը նրան անվանում է…  արական սեռի դերանվամբ: Ֆրէդդին խմում է հորմոններ և պատրաստվում է սեռափոխության: Զույգի հարաբերությունները չենք կարող անվանել կատարյալ՝ նրանք ապրում են ինչպես հրաբխի վրա: Բայց…  հարցազրույցի ժամանակ վստահեցնելով, որ նա «չափազանց բարդ մարդ է ամուսնությամ համար»՝ Բետը այնուամենայնիվ սիրում է երազել հարսանեկան զգեստի մասին: «Ուզում եմ նույնից, որ հագել էր Քէրին «Սեքս մեծ քաղաքում» սերիալի մեջ», — կատակով կամ էլ լրջորեն նշում է նա. «Կարծես ավանդական է, բայց իմ ոճի մեջ է»:


Երաժիշտ Էլթըն (նույն Էլթոնը) Ջոն և կինոռեժիսոր Դէյվիդ Ֆէրնիշ: Միասին՝ 17 տարի:

«Դէյվիդն ամենաանկեղծ մարդն է, որին ես ճանաչում եմ, — չի հոգնում կրկնել Էլթըն Ջոնը. — Նրա հետ հանդիպումը ամենալավ բանն է, որ տեղի է ունեցել իմ կյանքում»: Դիզայների և կինոռեժիսորի հետ երաժիշտը ծանոթացել է 1993 թվականին: Էլթընն իր ընտրյալին օգնեց հաղթահարելու ալկոհոլային կախվածությունը, որից վերջինս տառապում էր 90-ականներից: 2005թ. դեկտեմբերի 21-ին, հենց այն բանից հետո, երբ Բրիտանիայում թույլատրեցին նույնասեռ ամուսնությունները, սիրեցյալները հարսանիք արեցին Վինձորի քաղաքապետարանում: Լրագրողների կողմից արարողակարգն անվանվել է «ամենաթանկարժեքներից մեկը», և ի մի էր բերել զույգի բոլոր աստղային ընկերներին, որոնց թվում՝ Դէյվիդ և Վիկտորիա Բէքհեմներին: Մինչ անցած տարի ամուսինները չէին խորհում սեփական երեխաներ ունենալու մասին: Բայց Էլթոնի` ուկրաինական մանկատներից մեկով ճանապարհորդությունը փոխեց ամեն ինչ: Երգիչն այնպես կապվեց ՄԻԱՎ-ով ապրող Լև անունով տղայի հետ, որ մտադրվել է հասնել տեղական օրենքների փոփոխության, որ արգելում է նույնասեռ զույգերին երեխաներ որդեգրելը:


Դերասանուհի Հիզեր Մարացո և երաժիշտ Քէրըլայն Մըրֆի: Միասին՝ 3 տարի

« Դա սեր էր առաջին հայացքից», — հիշում է «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի աստղը Քէրըլայնի հետ իր հանդիպումը: Ծանոթությունից մեկ տարի անց, 2008թ. հուլիսի 31ին, զույգը նշանվեց: «Մեր ամուսնությունը բավականին ռոմանտիկ ստացվեց, — պատմում է դերասանուհին. — սկզբում ես Քէրըլայնին առաջարկեցի ձեռքս և սիրտս, իսկ հետո նա էլ նույնն արեց»: Սիրահարները հարսանիքի առիթով չեն շտապում. նրանք ապրում են Քալիֆորնիայում, որտեղ վերջերս արգելվել են նույնասեռ միությունները (ամուսնությունները): «Իմ բախտն անսպասելի ձևով բերել է, — խոստովանում է երջանիկ հարսը. -Ես հանդիպել եմ իմ երկրորդ կեսին: Եվ ինձ համար կարևոր չէ՝ ինչ սեռի է նա»:


Դերասան Ռիչարդ Չեմբերլեն և մենեջեր Մարտին Ռէբետ: Միասին՝ 26 տարի

Հերթական անգամ նայելով «Մամխի մեջ երգողը» (“Поющий в терновнике”)՝ մենք հիանում էինք գլխավոր հերոսի առնականությամբ և գեղեցկությամբ, առանց կասկածելու, որ արդեն ավելի քան 20 տարի նա երջանիկ է իր մենեջերի՝ Մարտին Ռէբետի հետ: «Ես նրան շատ եմ երախտապարտ: Նույնիսկ չեմ կարող պատկերացնել՝ Մարտինի համար ինչքան դժվար է եղել ողջ աշխարհից մեր հարաբերությունները թաքցնելը», — կգրի Ռիչարդը 13 տարի անց իր հուշերում «Սիրոն ընդառաջ» հուշագրում (“Навстречу любви”): «Մարտինը գիտեր, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշմանս մասին բարձրաձայնելը կփլուզեր կարիերաս»: Այժմ, երբ Ռիչարդը յոթ տասնյակ ֆիլմերում է նկարահանվել և այլևս չի նկարահանվում, նա վայելում է հանգիստ ընտանեկան կյանք Հավայան կղզիներում: «Մեր հանդիպման առաջին րոպեներից ես հասկացա, որ այս մարդուն սպասել էի ողջ կյանքիս ընթացքում, — ասում է նա Մարտինի մասին, — Եվ ես ցայսօր էլ զգում եմ, որ չեմ սխալվել»:


Երաժիշտ Դարեն Հէյզ և մուլտիպլիկատոր Ռիչարդ Կալեն: Միասին՝ 6 տարի

2006թ. հունիսի 19-ին «Savage Garden» երաժշտական խմբի աստղ Դարեն Հէյզը ամուսնացավ Ռիչարդ Կալենի հետ: Ամուսնության արարողությունն անցկացվեց Լոնդոնում, հենց այն բանից հետո, երբ Բրիտանիայում թույլատրեցին նույնասեռ ամուսնությունները: «Ես ուրախ եմ ապրելու համար մի դարաշրջանում, երբ երկու իրար սիրող մարդկանց հարաբերությունները կարող են պաշտոնապես գրանցված լինել», — խոստովանեց Դարենը հարցազրույցի ժամանակ: Իր սեռական կողմնորոշումը թաքցնել գեղեցկատես երաժիշտը դադարեց 2000թ.ին, երբ բաժանվեց իր դպրոցական սիրուց՝ հայտնի դիմահարդար Քոլբի Թէյլորից: «Ես երջանիկ եմ, որ գտել եմ այն մարդուն, ում հետ ես հանգիստ եմ և ինձ լավ եմ զգում, — ասում է նա իր ամուսնու մասին, – Յուրաքանչյուր ոք չէ, որ կարող է նման բանով պարծենալ»:

Դերասան Սթիվեն Ֆրայ և վաճառող (продавец) Դէնիել Կոէն: Միասին՝ 15 տարի:

Մինչև Դէնիելի հետ հանդիպումը անգլիացի ամենասիրված կատակերգուներից և գրողներից մեկը տասնվեց տարի (!) պահում էր ժուժկալության ուխտ (обет воздержания). Վիտամիններ վաճառողը Սթիվենի սրտի ճանապարհը հիմնադրեց նրա ստամոքսի միջով, չէ՞ որ նա լավ խոհարար է. «Դէնիելի մեջ թաքնված են այնքան տաղանդներ, որ 15 տարվա ընթացքում ես այդպես էլ չկարողացա բացահայտել բոլորը», – հիանում է Սթիվենը: Զույգն ապրում է անգլիական Նորֆոլկ կոմսությունում, մեծ առանձնատանը,  որի ձևավորմամբ նրանք միասին են զբաղվել, և ժամանակ առ ժամանակ զույգը գնում է Լոնդոն (օրինակ՝ «Ալիսան Հրաշքների Աշխարհում» հեքիաթի պրեմիերային, որում Սթիվենի ձայնով է խոսում Չեշիրյան կատուն):

Աղբյուրը՝ http://bluesystem.ru/articles/?aid=5911&part=1

Մեր (հոդվածի) հերոսները միակ մարդիկ չեն, որոնց հաջողվել է ստեղծել երջանիկ միասեռ միություններ: Նման զույգեր կարելի է գտնել ոչ միայն դերասանական (Ալան Քամինգ), նորաձևության (Դոմենիկո Դոլչե և Ստեֆանո Գաբանա) և երաժշտական (Ջորջ Մայքլ) միջավայրերում, բայց և այլ ոլորտներում: Անցած տարի որպես Հյուսթոնի քաղաքապետ նշանակվեց սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ Էննիս Փարքերը: Իր հաղթանակը նա տոնում էի իր զուգընկերուհու հետ:

Քէթի Հաբբարդը և իր երկրորդ կես Էննիսը տոնում են ընտրություններում Էննիսի հաղթանակը

http://www.woman.ru/stars/stars-polls/article/55547/?startLeaflet=1&posLeaflet=-2