Պիտակներ

,

Հատված ռուսալեզու վիքիփեդիայից. http://ru.wikipedia.org/wiki/Гомосексуальность

Բազմաթիվ նույնասեռականներ, ինչպես, օրինակ, Էլթըն Ջոնը, Դոմենիկո Դոլչեն, Ստեֆանո Գաբանան, Րիքի Մարթինը, Ալան Տյուրինգը և այլոք հայտնի դեմքեր են: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում բազմաթիվ նույնասեռականներ հանդիսանում են հայտնի քաղաքական գործիչներ, զբաղեցրել և զբաղեցնում են ծանրակշիռ պետական պաշտոններ. օրինակ, Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհրդի նախկին անդամ Հարվի Միլք, Բեռլինի գործող քաղաքապետ Կլաուս Վովերայթ և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոե, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԱզԴԿ (Ազատ Դեմոկրատական Կուսակցության) առաջնորդ Գիդո Վեստերվելե և այլոք:

*** *** ***

Մի քանի խոսք Բերտրան Դելանոեի մասին.

Բերտրան Դելանոե

Նա առաջիններից էր ֆրանսիացի քաղաքական գործիչներից, որ բացեիբաց հայտարարեց (1998թ. մի հեռուստաշոուի ժամանակ) իր նույնասեռականության մասին: 2001թ. իրեն քաղաքապետ ընտրելուց հետո Փարիզը հանդիսացավ բնակչությամբ աշխարհի ամենամեծ քաղաքը, որը գլխավորում էր ԼԳԲՏ/ԼՆԵՓ (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր) ներկայացուցիչ: Դրանից առաջ ամենամեծ քաղաքը Վինիպեգն էր Կանադայում՝ քաղաքապետ Գլեն Մյուրրեյի գլխավորությամբ: Բայց շուտով Փարիզն այդ առաջնայնությունը զիջեց Բեռլինին, որի քաղաքապետ դարձավ Կլաուս Վովերայթը:  Ամեն տարի Դելանոեն մասնակցում է ավանդական փարիզյան գեյ շքերթին, նա նաև պայքարում է ընդդեմ խտրականության ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ քաղաքի տեղական ինքանավարության ծառայություններում:

*** *** ***

Մի քանի խոսք Գլեն Մյուրրեյի մասին.


Գլեն Մյուրեյ

Նրա նույնասեռականության մասին գիտեին դեռևս շատ ավելի շուտ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար ընտրություններին իր մասնակցությունից առաջ: Նա երբեք չի թաքցրել իր սեռական կողմնորոշվածությունը, հանրության մեջ հայտնվում էր իր զուգընկերոջ հետ, որի հետ 90-ական թթ. սկզբներին երեխա է որդեգրել: 1992թ. նրանք իրենց որդու հետ միասին նկարահանվեցին «A Kind of Family» փաստավավերագրական ֆիլմում, որ նվիրված է նույնասեռ ընտանիքների խնդիրներին: Լինելով քաղաքապետ՝ Մյուրեյը հետևողականորեն վարում էր ԼԳԲՏ նկատմամբ հանդուրժողականության քաղաքականություն, ինչպես նաև ակտիվորեն զբաղվում էր ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարվածության վիրուս) տարածման դեմ պայքարով և ՁԻԱՀ-ով (Ձեռքբերովի իմունային անբավարարվածության համախտանիշ) ապրող մարդկանց բուժումով:

Բավականին հետաքրքիր է հետևյալ ռուսալեզու հոդվածը, որում խոսվում է աշխարհի մի շարք երկրների տարբեր քաղաքների նույնասեռական քաղաքապետների մասին. http://www.bg.ru/article/6577/

Վերոնշյալ հետաքրքիր հոդվածն ընթերցելուց հետո քիչ թե շատ օբյեկտիվորեն դատող անհատը կհամոզվի, որ նույնասեռականը կարող է լինել լավ քաղաքապետ ու քաղաքական գործիչ և ունենալ բավականին նշմարելի և շոշափելի ավանդ իր երկրի և քաղաքի տնտեսամշակութային կյանքում:

Նման անհատների գոյությունն ու գործունեությունը լավագույն ձևով է հերքում կեղծ և թյուր այն կարծրատիպը, որ նույնասեռականները վտանգավոր են հասարակության համար, անպետք են և անօգուտ:

Թերևս, այսօրվա Հայաստանում դժվար թե իր սեռական կողմնորոշվածությունը չթացքնող նույնասեռականը, նույնիսկ եթե լինի փայլուն մասնագետ իր ոլորտում, կարողանա առաջ ընթանալ իր կարիերայում, հատկապես քաղաքական ոլորտում. ավելի լավ է՝ հետերոսեքսուալ տղամարդ, որ կպրոպագանդի իր ընտանեկան կերպարը. սիրող ամուսին և հայր… թե ինչ քաղաքական գործիչ՝ դա արդեն երկրորդական է. կարևորը՝ «կարգին», «իսկական» տղամարդ է:

Այնուամենայնիվ, չկա ծածուկ մի բան, որ հայտնի չի դառնալու… մի օր մեր հասարակության մի շարք մասսաներն էլ ստիպված են լինելու ընդունել, որ նույնասեռականը կարող է լինել հայրենասեր և ազգանվեր անհատ, որ դա մեղք ու զուտ ցուցադրական վարքագիծ չէ…