Պիտակներ

, , , , , ,

Բեռլինի նույնասեռականների թանգարանը, որ հիմնադրվել է 1980-ականների սկզբներին, մասնավոր հաստատություն է՝ նվիրված պատմության մեջ, արվեստում և մշակույթում նույնասեռ պատմությունը պահպանելուն, ցուցադրելուն և բացահայտելուն: Տեղավորված է նախկին Արևմտյալ Բեռլինի Քղյոզբեղգ (Kreuzberg) թաղամասում, որ երկար ժամանակ է, ինչ քաղաքի նույնասեռ կյանքի կենտրոնն է: Թանգարանը կազմված է երեք հիմնական մասերից. արխիվներ, գրադարան և ցուցասրահներ:


Առաքելությունը

Նույնասեռականների թանգարանը հիմնադրվել է որպես «ապրող հավաքածու»՝ հանրությանը ներկայացնելու համար ցուցահանդեսներ, գրացուցակներ (կատալոգներ), էսսեյներ, դասախոսություններ և ֆիլմեր: Թանգարանի այցելուների թիրախային խմբեր են բոլոր նրանք — գեյեր (նույնասեռական տղամարդիկ), լեսբուհիներ (նույնասեռական կանայք), բիսեքսուալներ (երկսեռականներ), տրանսսեքսուալներ (փոխսեռականներ) և հետերոսեքսուալներ (տարասեռականներ) — ով կցանկանա տեղեկացնել և տեղեկացվել, մասնագիտական և գիտական իմաստով, նույնասեռականությանը վերաբերող բոլոր թեմաների շուրջ, և՛ պատմական, և՛ ժամանականից կտրվածքներով:

Թանգարանը պահեստ է տարաբնույթ հավաքածուների համար՝ ներառյալ փաստավավերագրական նյութեր, սեփական ուժերով իրենց օգնող կամ ինքնօգնության խմբեր, հասարական կառույցների, եկեղեցիների մասին, ինչպես նաև հուշագրեր, բանավոր պատմություններ, գրական և արվեստի աշխատանքներ: Թանգարանի առաքելությունն է նման բազմազան աղբյուրներից կառուցել նույնասեռ հասարակական պատմության շարունակաբար աճող ժամանակագիր և փաստել նույնասեռ ազատագրական շարժումների պատմությունը և զարգացումը:

Չնայած թանգարանը հետաքրքրված է նույնասեռ պատմության և մշակույթի բոլոր բնագավառներով, այն մասնավորապես զբաղվում է նացիզմի տարիներին մահապատժի ենթարկված գեյերի և լեսբուհիների պատմությամբ: Երրորդ Ռեյխի կողմից գեյերի և լեսբուհիների «բուժումը» մասնագիտացման և շարունակաբար հետազոտվող թեմա է:

Այս թեմային առնչվում են թանգարանային հրատարակություններում և ցուցադրություններում՝ ներառյալ 1997թ. հայտնի ցուցադրությունը, որ կոչվում է «Goodbye To Berlin?100 Jahre Schwulenbewegung» [Ցտեսություն Բեռլինի՞ն. Նույնասեռական Շարժման 100 Տարի]:


“Goodbye To Berlin? 100 Jahre Schwulenbewegung”

Նույնասեռականների իրավունքների վաղ ևրոպական շարժման սկիզբն ընդհանրապես ընդունվում է 1897թ. մայիսի 15ը, երբ չորս քաջ անհատներ առաջին անգամ Բեռլինում հանդիպեցին սկսելու համար հանդիմանալ գերմանական քրեական օրենսգրքի 175 պարագրաֆին, որը ենթադրում էր դաժան պատիժներ նույնասեռական գործողության (ակտի) մեջ  մեղադրվող անհատների համար:

«Ցտեսություն Բեռլինին» ցուցադրությունը բացվեց Բեռլինում, Արվեստի Ակադեմիայում՝ Նույնասեռականների թանգարանի հովանու ներքո, տվյալ կարևոր առիթի (Շարժման հարյուրամյակի) կապակցությամբ:

Ցուցադրությունը փաստել էր գեյ և լեսբի պատմության 100-ամյա հատվածի՝ ընկած 1897 -1997 թթ. միջև, յուրաքանչյուր կարևոր փուլը: Չնայած ցուցահանդեսի «տեսադաշտը» ընդհանրական էր, կենտրոնացում էր կատարվել գերմանական մշակույթի և պատմության վրա: Ցուցահանդեսի անվանումը, պատկանելով Քրիստոֆեր Այշըրվուդսին, ներկայացնում է Բեռլինի կենտրոնական դերը համաշխարհային պատերազմների միջև ընկած տարիների ընթացքում ԳԼԲՏՔ (գեյ, լեսբի, բիսեքսուալ, տրանսգենդեր, քուիր) պատմության մեջ:

Ներկայացված էին արվեստի գործեր, նկարներ, նամակներ և այլ փաստաթղթեր, որ լուսաբանում էին ԳԼԲՏՔ անհատների կյանքը տարբեր ժամանակաշրջաններում՝ Բիսմարկից և կայզերներից մինչև Վեյմարյան Հանրապետության Ոսկե Դարը (երբ գերմանական մշակույթն ինքը հասավ իր արտիստիկ գագաթնակետին), և Երրորդ Ռեյխի ճնշման ու մահապատժի սև ժամանակահատվածից մինչև վերականգնման ու կազմակերպման ժամանակը ետերկրորդհամաշխարհային տարիներին, վերջնականապես ներկայացնելով նույնասեռական ազատագրական շարժումը՝ «կայծ ստացած» Սթոունվոլի 1969թ ապստամբություններից:

Ցուցահանդեսը մեծ հաջողություն ունեցավ: Բարեբախտաբար, գեղեցիկ կերպով տպագրված, հարուստ կերպով նկարազարդված և խոր կերպով տեղեկատվական կատալոգը ներկայացնում է ցուցադրությունը և ինքն իրենով հանդիսանում է նույնասեռականների իրավունքների շարժման արժեքավոր պատմություն:


Ցուցահանդես (2004թ.)

Ներկայումս թանգարանն ունի երկու ցուցադրական սրահ, որոնցում ներկայացվում են ցուցադրություններ արվեստի և պատմության թեմաներից մինչև նույնասեռականների ամենօրյա կյանքը ներկայացնող թեմաները: Դժբախտաբար, ցուցադրության տարածքի պակասի պատճառով թանգարանը չի կարողանում ստեղծել մշտական ցուցադրություն նույնասեռականների մահապատիժների և նույնասեռականների ազատագրման թեմաներով:

Վերջին ցուցադրությունները հարգանքի տուրք են մատուցել միջազգային հարթակում երկու գերմանացի հանրահայտ անհատների. «Marlene und das Dritte Geschlecht: Hommage zu Marlene Dietrichs 100. Geburtstag” (դեկտեմբերի 5, 2001-ապրիլի 15, 2002) [Անդրադարձ դեպի անցյալը ի հիշատակ Մարլեն Դիտրիխի 100-րդ տարեդարձի] և “Fabrik der Gefühle: Hommage an Rainer Werner Fassbinder” (մայիսի 29-հոկտեմբերի 28, 2002) [Անդրադարձ դեպի անցյալը ի հիշատակ նրբընտիր կինոարտադրող Ռայներ Վերներ Ֆասսբինդերի մահվան 20-րդ տարեդարձի]:

Դիտրիխի ցուցահանդեսը լույս սփռեց դերասանուհու հարաբերությունների և կապերի վրա տարբեր բնագավառներում, հատկապես նրա դերի վրա որպես գեյ և լեսբի կուռքի: Բազմաբնույթ փաստաթղթերի հետ մեկտեղ ցուցահանդեսը ներկայացրեց լուսանկարներ ստեղծված Սեսիլ Բիթընի կողմից, նամակներ, զգեստեր, բեմիրեր և բազմաթիվ առարկաներ Դիտրիխին պատկանող անշարժ գույքից, որոնցից շատերը ցուցադրվում էին առաջին անգամ:

Ֆասբինդեր ցուցահանդեսը միասնակայնացրեց լուսանկարներ, տեսանյութեր և պոստերներ՝ նրա կյանքը և աշխատանքը, և երկու տեղում էլ նրա նույնասեռականությունը ներկայացնելու համար: Ցուցադրած ունենալով նյութեր անձնական հավաքածուներից, ինչպես նաև նյութեր վերցված Ֆասբինդեր Հիմնադրամից և այլ թանգարաններից՝ ցուցահանդեսը կենտրոնացել էր կանանց դերի վրա Ֆասբինդերի ֆիլմերում՝ ցուցադրելով ինչպես են նրա սեփական կյանքը և փորձը ազդել տվյալ թեմայի վրա:

Նույնասեռականների թանգարանում մեկ այլ վերջերս կայացած ցուցահանդեսներից էր “C’est mon homme” («Սա իմ տղամարդն է»): Ցուցահանդեսը բաղկացած էր ֆրանսիական արտիստների “Passage à l’acte” ասոցիացիային պատկանող լուսանկարների մի հավաքածուից:


Հետազոտություն

Նույնասեռական մշակույթի վերաբերյալ փաստաթղթեր հավաքելուց և ցուցադրելուց բացի Նույնասեռականների Թանգարանը զբաղվում է նաև հետազոտություններով: Համայնացնել, գրել և փաստել ապրող նույնասեռական պատմությունը հիանալի նպատակ է և մի ոլորտ, ուր շատ աշխատանք պետք է կատարվի:

Թանգարանը հետաքրքրված է դառնալու մեջ յուրօրինակ պահեստ համալսարանային հետազոտությունների, ինչպես, օրինակ դոկտորական թեզերի համար, ինչպես նաև օժանդակելու մեջ գիտնականներին թանգարանի արխիվներն օգտագործելու գործում: Հիշողությունները և փաստաթղթերը 1920-ական թթ.ից, նացիստական դարաշրջանից, և 1950-ական ու 1960-ական թթ. կազմում են Նույնասեռականների Թանգարանի գրադարանի մի մեծ մասնաբաժին և կարող են օգտագործվել հետազոտություններում:


Կամավորականներ և աջակցություն

Որպես մասնավոր հաստատություն, Նույնասեռականների Թանգարանը մեծ կախում ունի հանգանակումներից և նվիրաբերություններից. Բեռլինի Խորհրդարանից այն ստանում է տարեկան ընդամենը 5000 ևրո, իսկ ամսական ծախսերը կազմում են ավելի քան 3000 ևրո:

Անսպասելի չէ, որ Նույնասեռականների Թանգարանը կախված է բազմազան հետաքրքրություններ և տաղանդներ ունեցող նվիրյալ կամավորներից: Այն նաև ողջունում է գրքերի, ամսագրերի, առարկաների, փաստաթղթերի և արվեստի գործերի նվիրաբերումը՝ ընդլայնելու համար իր «ունեցվածքը» (հավաքածուները):

Կամավորների օգնությամբ և նվիրված անձնակազմով՝ Թանգարանը հուսում է կրթել հանրությանը, առաջադրել ըմբռնում, ձերբազատվել նախապաշարմունքներից, և բաց անել նոր երկխոսություններ մեծամասնության մշակույթի անդամների հետ:

Տեղակայված լինելով Mehringdamm 61 հասցեում՝ ներքին բակում մի գեյ ռեստորան-բարի՝Café Melitta Sundstromի հարևանությամբ, Schwules Musuemը բաց է ամեն օր, բացի երեքշաբթի օրերից: Սովորաբար երկու, միամյանց հետ մրցակցող ցուցադրություններ են ներկայացվում և դրանք բաց են այցելուների առջև: Մուտքը գրադարան և արխիվներ միայն նախապես պայմանավորվելով է:

Աղբյուրը՝ http://www.glbtq.com/arts/schwules_museum.html