Շատ դիցաբանություններ և կրոնական պատմվածքներ ներառում են ռոմանտիկ կապվածություն կամ սեռական պատմություներ, որոնք եղել են միևնույն սեռի արարածների միջև, կամ ներկայացնում են աստվածային գործեր, որոնք հանգեցնում են գենդերի (հասարակական, այդ թվում` կենսաբանական սեռի) փոփոխության: Այս առասպելները մեկնաբանվել են որպես ԼԳԵՓ (Լեսբի, Գեյ, Երկսեռական, Փոխսեռական) արտահայտչաձևեր, և սեռականության ու գենդերի ժամանակակից կոնցեպցիաներ են ստեղծվել դրանց շուրջ: Շատ դիցաբանություններ մարդկանց նույնասեռականությունը և գենդերի տատանումները վերագրում են աստվածների գործողություններին կամ այլ գերմարդկային միջամտություններին: Ներառյալ դիցավեպեր / առասպելներ, որոնցում աստվածները մարդկանց ուսուցանում են նույնասեռ սեռական սովորույթների մասին կամ պատմություններ, որոնք բացատրում են փոխսեռականության կամ նույնասեռականության պատճառները:

ԼԳԵՓ թեմաների առկայությունն արևմտյան դիցաբանություններում երկար ժամանակ է, ինչ հայտնի է, և լուրջ ուսումնասիրությունների առարկա է: Գենդերի ուսումնասիրությունների և քուիր տեսության գործածումը ոչ արևմտյան դիցաբանություններում քիչ զարգացած է, բայց սկսել է զարգանալ սկսած 20-րդ դարի վերջերից: Առասպելները հաճախ են ներառում նույնասեռականություն, երկսեռականություն կամ փոխսեռականություն որպես սուրբ կամ առասպելական ավանդույթների խորհուրդ: Դեվդուտ Պատանաիկը գրում է, որ առասպելները «ներառում են ժողովրդի ընդհանուր անգիտակցականությունը» (myths “capture the collective unconsciousness of a people”), և որ սա նշանակում է՝ դրանք արտացոլում են խորարմատ հավատալիքներ տարաբնույթ սեռականությունների մասին, որոնք կարող են տարբերվել հասարակական ճնշողական բարքերից:

Դիցաբանության կարգավիճակը տատանվում է ըստ մշակույթի: Առասպելները հիմնականում ընկալվում են տառացիորեն իրական այն հասարակության մեջ, որը դրանք ստեղծել է և սուտ կամ կեղծված այլոց համար: Մշակույթներում դրանք կարող են դիտարկվել որպես հոգեբանական կամ արխետիպային ճշմարտություններ: Առասպելներն օգտագործվել են բացատրելու և արդարացնելու համար տվյալ մշակույթի հասարակական ինստիտուտները, ինչպես նաև տվյալ մշակույթը կրողներին կրթելու համար: Այս հասարակական դերը ներկայացնում էր պատմություններ, որոնք ներառում էին նույնասեռական սեր, որը կրթում էր մարդկանց նույնասեռ սեռական վարքագծի և գենդերային կառույցների նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի համար:

Սկսած գրավոր պատմության սկսբից՝ բազմաթիվ մշակույթներում, առասպելներում, ֆոլկլորներում և սուրբ գրերում ներառվել են նույնասեռ էրոտիցիզմին և գենդերային ինքնությանը վերաբերող թեմաներ:

Շատ դիցաբանություններ մարդկանց նույնասեռականությունը և գենդերային տատանումները վերագրում են աստվածներին կամ այլ գերբնական միջամտություններին: Վերջիններիս են դասվում նաև առասպելներ, որոնցում Աստվածները մարդկանց սովորեցնում են նույնասեռ սեռական գործողությունների (փորձերի) մասին, օրինակ, ինչպես ացտեկյան կամ հավայան դիցաբանություններում, կամ առասպելներ, որոնք բացատրում են փոխսեռականության կամ նույնասեռականության պատճառները, օրինակ ինչպես մի պատմություն, երբ Պրոմեթևսը պատահաբար ստեղծում է որոշ մարդկանց՝ սխալ սեռական օրգաններով, երբ խմած էր, կամ վերամարմնավորման կամ հակառակ սեռի հոգուն ենթակա լինելու պահերը (երբ, օրինակ, տղամարդու մարմնի մեջ կարող է ժամանակավորապես մտնել կնոջ հոգի, և հակռակը) Վուդույում:

Բազմաստվածային դիցաբանություններում տարածված են կերպարներ, որոնք կարող են փոխել իրենց սեռը, կամ էլ ունեն միևնույն ժամանակ և՛ արական, և՛ իգական սեռերին բնորոշ ասպեկտներ: Երկու սեռերի հետ սեռական ակտերը նույնպես տարածված են նման պանթեոններում, և համեմատվում են ժամանակակից երկսեռականության կամ ամենասեռականության (pansexuality) հետ: Շատ ավանդույթների առասպելների արարումը ներառում է սեռական, երկսեռական կամ անդրոգինային մոտիվներ, երբ, օրինակ, աշխարհը ստեղծվել է անսեռ կամ հերմաֆրոդիտ էակների կողմից կամ էլ «սեռական վեհաժողովի» միջոցով՝ հակառակ կամ նույն սեռի էակների կողմից:

http://en.wikipedia.org/wiki/Mythology_of_homosexuality