Պիտակներ

Նույնասեռական քաղաքացիները պահանջերկցին ետ վերադարձնել իրենց գումարները՝ ծախսված պետերբուրգյան դեպուտատների համար:

8 մայիս 2010

ԼԳԵՓ (Լեսբուհի, գեյ, երկսեռական, փոխսեռական) անձինք 2010 թ. մայիսի 7-ին անցկացրեցին մեկուսի նստացույցեր Պետերբուրգի Օրենսդրական ժողովի շենքի դիմաց՝ ետ վերադարձնելու պահանջով իրենց փողերը, որ վճարվել էին որպես հարկեր քաղաքային խորհրդարանի պահպանման համար, հայտնում է “БалтИнфо”ն՝ հղում կատարելով «GayRussia.Ru»ին:

«Քանի որ  Օրենսդրական ժողովի պատգամավորների կազմը ձևավորում են Սանկտ Պետերբուրգի ընտրողները, և նրանց աշխատավարձն էլ են նրանք վճարում իրենց հարկերից, ապա մենք, հարկատուների և ընտրողների 7%ը, պատգամավորներից պահանջում ենք մեզ ետ վերադարձնել մեր փողերը, որ ծախսվել են «ЗакС»-ի (Օրենսդիր Ժողովի) գոյության ընթացքում,  փողերը, որ ծախսվել են 4-րդ հանրագումարի գոյությունից ի վեր», —  բացատրում են ակցիայի կազմակերպիչները:

Իրենց հաշվարկներով, երեք տարվա ընթացքում քաղաքի բյուջեից 50 դեպուտատների գործունեության համար ծախվել է 600 մլն ռուբլի: «Սանկտ Պետերբուրգում կան մոտ 7% նույնասեռականներ, համապատասխանաբար 42 մլն ռուբլի այն գումարն է, որ մենք վճարում ենք մեր գրպանից ЗакС-ի դեպուտատների պահպանման համար», — ընդգծում են նույնասեռականները:

Պետերբուրգյան գեյ փրայդի կազմկոմիտեի նախագահ Մարիա Եֆրեմովան խոստացավ, որ «Զակս»-ի հաջորդ ընտրություններին՝ նշանակված 2012 թվականին, նույնասեռականները ծրագրավորում են ձևավորել ԼԳԵՓ (Լեսբի, Գեյ, Երկսեռական, Փոխսեռական) ընտրողների լիգա, որոնք իրենց ձայները կտան այն թեկնածուներին, որոնք «հարգում են իրենց ընտրողներին՝ անկախ նրանց սեռական կողմնորոշվածությունից»:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին գեյ ակտիվիստներն առաջին անգամ փողոցներ կելնեն Սանկտ Պետերբուրգում գեյ պարադի մասնակցելու համար: Կազմկոմիտեի անդամները որոշում են ընդունել իշխանություններից ստանալ արտոնված ակցիաներ անց կացնելու թույլտվություն, չնայած արգելքի դեպքում մտադիր են դուրս գալ փողոցներ առանց թույլտվության` իրականացնելու համար իրենց հավաքների ազատության սահմանադրական իրավունքը:

Աղբյուրը՝ http://bluesystem.ru/news_topic/?aid=6015