Պիտակներ

, , ,

8 մայիս, 2010

Բեռլինում բացվեց «կանոնների դեմ» խորագրով ցուցահանդես, որի նպատակն է վերջ տալ հոմոֆոբիային և ժամանակակից սպորտում գեյերի նկատմամբ ճնշումներին: Կազմակերպիչներից էր նաև Ֆուտբոլի գերմանական ասոցիացիան և Եվրվոպական միությունը: Ցուցահանդեսին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում «Ֆուտբոլը ռասիզմի դեմ» եվրոպական ֆոնդը, այն ֆոնդը, որի  միջոցներով պատրաստվում են բաններներ և անցկացվում են ակցիաներ ընդդեմ քսենոֆոբիայի ֆուտբոլի աշխարհում:

Ցուցահանդեսի գաղափարի հեղինակները ակնկալում են, որ մոտ ապագայում նույնասեռական կողմնորոշվածության ներկայացուցիչների նկատմամբ անարգանքը սպորտում պետք է պատժվի նույնչափ խստորեն, որչափ որ ռասիստական արարքները:

Գեյերի հետապնդումներն անընդունելի են

Ցուցահանդեսն իրենից ներկայացնում է 37 պաստառ, որ պատմում են իրենց սեռական կողմնորոշվածությունը չթաքցնող սպորտի աստղերի կյանքի մասին: «Ցուցահանդեսը կոչված է մեծ սպորտում նույնասեռականության թեմայից տաբուն հանելուն, — ասվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: — Նույնիսկ այն դեպքում, երբ նույնասեռականության նկատմամբ վերաբերմունքը ժամանակակից հասարակության մեջ փոխվել է, սպորտը դեռևս մնում է այն ոլորտը, ուր գեյերն ու լեսբուհիները նշանակալիորեն անտեսվում են կամ դառնում են ծաղրի առարկաներ: Դրա մասին լռել այլևս չի կարելի: Ցուցահանդեսի կազմակերպիչները չեն հավակնում խնդրի ամբողջական լուսաբանմանը, սակայն մտադիր են ապացուցել, որ սպորտը և ԼԳԲՏ (Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր) անձինք  համատեղելի են»:

Բեռլինում ցուցահանդեսին ներկայացված նույնասեռական սպորտսմենների ցուցակը.

Ամելի Մորեսմո, թենիս
Գրեգ Լուգանիս, ջրացատկ
Բէբի Զաքարիաս-Դիդրիկսոն, թեթև ատլետիկա
Բիլլի Ջին Քինգ, թենիս
Բոբ Պէրիս, բոդիբիլդինգ
Դէյվիդ Քոփէյ, ամերիկյան ֆուտբոլ
Գոտտֆրիդ ֆոն Կռամմ, թենիս
Խայնց Բոնն, ֆուտբոլ
Յան Ռոբերտս, ռեգբի
Իմկե Դուպլիցեր, Սուսերամարտ
Ջոն Բլանկենշտեյն, ֆուտբոլային դատավոր
Յուդիթ Առնդտ, հեծանվասպորտ
Ջաստին Ֆաշանու, ֆուտբոլ
Մարկուս Ուրբան, ֆուտբոլ
Մարի Կարստեն, ֆուտբոլ
Մարկ Տուկսբերի, լող
Մարտինա Նավրատիլովա, թենիս
Օտտո Պելցեր, թեթև ատլետիկա
Նոն Տում (Պարինյա Կիատբուսաբա), թայլանդական բոքս

Բեռլինյան ցուցահանդեսը հանդիսանում է անգլերեն մի ցուցադրության թարգմանված տարբերակ, որ կազմակերպվել էր Քյոլնում գեյ երկրպագուների տեղական Միության կողմից: Նման կազմակերպություններն արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվորեն գործում են Գերմանիայում և սպորտում հոմոֆոբիայի դեմ պայքարի գործում առաջատար են:  Այստեղ արդեն նկարահանվել է փաստավավերագրական ֆիլմ տվյալ թեմայով և կազմակերպվել է միջազգային կոնֆերանս»:

«Եվրոպայում գրեթե յուրաքանչյուր 15րդ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը նույնասեռական է, — մատնանշում է Գերմանական Ալիքը, -28-29 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները պետք է հանրությանը ցուցադրեն ամուր ընտանիք՝ կնոջ և երեխաների հետ: Եթե դա տեղի չի ունենում, սկսվում են սպեկուլյացիաներ և կասկածներ: Այսպես բունդեսլիգայի ակումբներից մեկի տնօրենն արգելել էր իր խաղացողին բացեիբաց խոսել իր կողմնորոշվածության մասին՝ արգելքը պատճառաբանելով «նույնասեռականության և գերմանական ֆուտբոլի համբավի անհամատեղելիությամբ»:

Այն, թե ինչպես կարող է գործել ֆուտբոլում նույնասեռականների իրավունքների պաշտպանությունը, փորձեց ցուցադրել «Սանկտ-Պաուլի» ֆուտբոլային ակումբի նախագահ Քորնի Լոտտմանը, որ չի թաքցնում իր նույնասեռական կողմնորոշվածությունը: Իր նախաձեռնությամբ այս թիմի խաղացողները ելույթ ունեցան պրկագրող վերնաշապիկներով և նկարահանվեցին մի գովազդում՝ ընդդեմ հոմոֆոբիայի գերմանական հասարակությունում: Սակայն, ընդհանուր վերցրած, նման ակցիաները չփոխեցին իրավիճակը: Լիտտմանի խոսքերով՝ նույնասեռականությունը սպորտի կոպիտ ձևերում վախեցնում է «հասարակ» մարդկանց: Դրա համար էլ այն ֆուտբոլիստը, որ խոստովանում է, որ նույնասեռական է, հարձակումների է ենթարկվում գործընկերների և դաշտում ու դաշտից դուրս երկրպագուների կողմից:

Ֆուտբոլն ամեն տեսակի է, նաև՝ գեյական:

Մգամաշկ բրիտանացի ֆուտբոլիստ Ջաստին Ֆաշանուի պատմությունը, որ դարձավ անգլիական պրեմիեր-լիգայի առաջին բացահայտ նույնասեռականը, իսկ 36 տարեկանոմ ինքնասպան եղավ՝ չդիմանալով բուլվարային ԶԼՄ-ների ճնշումներին հանդիսանում է վառ օրինակ, թե ինչ դժվար է նույնասեռականին ժամանակակից սպորտում: Հոմոֆոբիայի դեմ պայքարի գերմանացի մարտիկները նաև պատմում են ԳԴՀ երիտասարդական հավաքական նախկին խաղացող Մարկուս Ուրբանի պատմությունը, ով ավարտեց կարիերան այն բանից հետո, երբ եկավ եզրակացության. լինել բացահայտ նույնասեռական և հանդես գալ պրոֆեսիոնալ սպորտում՝ անհնար է: Գործնականում ժամանակակից տղամարդկային ֆուտբոլում բացահայտ գեյեր չկան:  Ի տարբերություն կանացի, ինչպես և հենդբոլում, ուր խոստովանել քո նույնասեռական կողմնորոշվածությունը դարձել է գրեթե լավ վարվելակերպի կանոն:

Բացահայտ լեսբուհիներ են նախկինում հայտնի գերմանական ֆուտբոլիստուհի Աննուշկա Բերնհարդը, Շվեդիայի հավաքականի ղեկավար Վիկտորիա Սվենսսոնը, ԱՄՆ հավաքականի ֆորվարդ Նատաշա Կայը, ինչպես նաև նորվեգական հէնդբոլիստուհիներ Գրու  Խամմերսենգը և Կատյա Նյուբերգը, որ ապրում են քաղաքացիական ամուսնությանբ: Գրեթե բոլորը հանդիսանում են գեյերի և լեսբուհիների տարաբնույթ սպորտային ասոցիացիաների ակտիվիստուհիներ: ԼԳԲՏ ներկայացուցիչներն անց են կացնում իրենց աշխարհի առաջնությունները և նույնիսկ Օլիմպիադաները: Այնուամենայնիվ, «սովորական» սպորտում նրանք միևնույն է իրենց աքսորյալներ են զգում: Մինչ այսօր դա համարվում էր իրենց սեփական խնդիրը, բայց այժմ հարցը հասել է ՈՒԵՖԱ-ի մակարդակի, և հոմոֆոբիայի դեմ արշավը կարող է ձեռք բերել պաշտոնական կարգավիճակ:

http://bluesystem.ru/news_topic/?aid=6019

http://www.farenet.org/default.asp?intPageID=39