Պիտակներ

,

Հայրենասիրությունը դրսևորվում է տարբեր ձևերով: Երբ ինչ-որ միջազգային ֆորում է, մրցույթ, միջոցառում կամ նման այլ բան ու տեսնում ես երկրիդ դրոշը, լսում նրա օրհներգը… հպարտություն (չշփոթել գոռոզության հետ) և մի քանի տարբեր զգացմունքներ են լիացնում էությունդ: Նույնն էլ այստեղ էր. բազմահազարանոց շքերթ, այն էլ՝ Իստամբուլում կամ Ստամբուլում (կամ Կոստանդնուպոլսում (կամ Պոլսում), ինչպես ոմանք են սիրում քաղաքը կոչել իր օրիգինալ անունով), և հանկարծ՝ հայերեն լեզու… արևմտահայերեն թե արևելահայերեն, դա արդեն երկրորդական է այս պարագային:

Լավ էր գրված. «վարժուեցէ՛ք», «սերը կազմակերպուիլ է»:

Ահա հղումն այն կայքի, որտեղից վերցված են նկարները և որտեղ այցելուին է սպասում մի փոքրիկ պատկերասրահ. http://www.radikal.com.tr/Radikal.aspx?aType=RadikalGaleriHaber&Date=28.06.2010&ArticleID=1005083&PAGE=1

Խիստ ուրախալի դիպված է: Աղէգ է, աղուոր է:)