Պիտակներ

, ,

Տարասեռականների հետ համեմատած, Google-ի նույնասեռականները ստանում են ավելի բարձր աշխատավարձ:

Լեսբի և գեյ աշխատակիցները կստանան լրացուցիչ աշխատավարձ՝ հաշվի առնելով այն, որ նրանք ստիպված են վճարել ավելի բարձր հարկեր, քան տարասեռական զույգերը:

Գուգլն արդեն փառավոր է որպես խիստ բարեկամական գործառու՝ իր աշխատուժին ապահովելով անվճար սննդով, անվճար լվացքատնով և «նորաթուխ» մայրերին  հնգամսյա արձակուրդով՝ ամբողջական աշխատավարձի չափով փոխհատուցմամբ:

New payment: Gay Google employees will now be given extra pay to  allow for a tax that is not levied on straight employees

Նոր վարձահատուցում. գուգլի նույնասեռական աշխատակիցներն այժմ կստանան լրացուցիչ վճար, որպեսզի ի վիճակի լինեն վճարել հարկերը, որոնք չեն տարածվում տարասեռական աշխատակիցների վրա:

ԱՄՆ օրենքներով, երբ կազմակերպությունն առաջարկում է առողջական ապահովագրություն որպես նպաստ աշխատակցի զուգընկերոջ համար, դրա դիմաց հարկեր չեն մուծվում, եթե խոսքն ամուսնական զույգերի մասին է, սակայն հարկեր են մուծվում, եթե խոսքը նույնասեռականների մասին է:

Գուգլը կկիրառի աշխատավարձերի փոփոխությունը իր ԱՄՆ աշխատակիցների համար, տարեկան միջինը  £650 աշխատավարձով:

Գուգլը Դուբլինի (Իռլանդիա) Պատվո Շքերթում

Պարզ չէ, թե Գուգլի 20,600 աշխատակիցներից քանիսը կներառվեն այս փոփոխությունների մեջ, սակայն Գուգլի ներքին նույնասեռական խումբը, որն իրեն կոչում է «Գայգլերներ» (Gayglers, իսկ տարասեռականները՝ Googlers) ունի 700 անդամ:

Ընկերությունը նաև կարագացնի անպտղության դեպքում տրվող նպաստների հանձնումը լեսբի և նույնասեռական անձնակազմին և նրանց զուգընկերներին կնեռարի վերջինիս հեռացած աշխատակիցների բարեգթական քաղաքականության մեջ:

Այս միջոցառումները գործադրվում են միայն ԱՄՆի աշխատուժի նկատմամբ:

Անձնակազմի վարիչ Լէսլո Բոքը, Գուգլի «մարդկանց գործունեության համար պատասխանատու փոխնախագահը» ասաց որ ձեռնարկությունը որոշեց գործել, երբ աշխատակիցներից մեկը մատնանշեց անհավասարությունը:

«Մենք ասացինք «դու ճիշտ ես, դա արդար չէ», -ասում է նա: Նա չցանկացավ ասել՝ ինչքան կարժենա փոփոխությունը Գուգլի համար, որն անցած տարի 4 միլիարդ ֆուտ ստերլինգի շահույթ է ունեցել:

Կազմակերպությունն անվանի է իր նորարարչականությամբ, և մյուսները սովորաբար հետևում են նրա սահմանած ուղենիշին:

«Դա կարող է ալեծփանքի ազդեցություն թողնել, երբ նման բարձրադիր կազմակերպություն ինչ-որ բան է անում, որ միտում ունի մտնելու մշակույթի գիտակցության մեջ, և արդյունքը կարող է լինել դրա առավել տարածումը», ասաց կորպորատիվ նպաստների խորհրդատու (corporate benefits consultant) Քէյթլին Մյուրրէյը:

http://www.dailymail.co.uk/news/worldnews/article-1291259/Google-offer-gay-staff-extra-pay-allow-tax-inequality-straight-couples.html

Գուգլն ընդգծում է իր ներդրումը նույնասեռական փրայդերի բնագավառում իր պաշտոնական բլոգում:

Գուգլը Թել Ավիվի (Իսրայել) Պատվո Շքերթում կամ Գեյ Փրայդում, 2010թ.

Գուգլը նշում է, որ մոտ 300 իր աշխատակից միացավ Սան Ֆրանցիսկոյի ամենամյա 40րդ Պատվո Շքերթին (Pride parade), և ավելի շատերն են մասնակցել բազմազան միջոցառումների Բոստոնում, Նյու Յորքում, Չիքագոյում, Թել Ավիվում և Խայֆայում: Գուգլը նաև կմասնակցի Լեհաստանի ԵվրոՓրայդին, Տոկիոյի և այլ քաղաքների շքերթներին, և կնշի Փրայդի սեզոնը (հունիս-հուլիս ամիսները) Սինգապուրում:

Google Celebrates Gay Pride

http://www.webpronews.com/topnews/2010/07/01/google-celebrates-gay-pride-around-the-world

http://googleblog.blogspot.com/2009/01/supporting-equality.html

http://picasaweb.google.com/gblogphotos/GayPride2010?feat=flashalbum#5488673024917214738