Պիտակներ

,

Հակասեմականությունը կար և կա: Մյուս կողմից էլ, ավելի խելոքները նշում են, որ հրեաներից պետք է ոչ թե վախենալ, այլ՝ սովորել: Ի վերջո, քրիստոնեական Սուրբ Գիրքը չէր լինի, եթե չլիներ հրենաների Սուրբ Գիրքը: Ինչպես նաև մահմեդականությունն է, որ շատ բան է վերցրել հրեաներից: Հայերի ու հրեաների միջև շատ ընդհանուր բան կա, և Իսրայել կոչվածը մի համաշխարհային ֆենոմեն է. պետություն կերտել գրեթե ոչնչից: Իսկ եբրայերենն ինքը. Էլիեզեր Բեն Յեհուդան մեծ ծառայություն մատուցեց իր ազգին. վերածնել մի լեզու, որ մեռած էր գրեթե երկու հազարամյակ…

Ահա մի քանի լավ և օրինակելի օրինակ ևս, որոնք կնպաստեն հոմոֆոբիայի հաղթահարմանը.

Ճշմարիտ օրինակ է, այնպես չէ՞: Հատկապես, հաշվի առնելով մեր մտածելակերպն ու գործելաոճը, ու հայտնի «փչացած հեռախոսը»: Մենք ավելի շատ ենք վախենում մեր վախերից, քան թե իրականությունից: Իսկ այդ վախերը կրկնապատկվում են, ուռճեցվում, ծայրահեղության հասցվում: Հայոց մոտել է սա ցավալի տենդենցիա. երբ փորձում են ապացուցել ճշմարտացի լինելը, շատերը ծայրահեղացնում են՝ աղավաղելով իրական ու քիչ թե շատ օբյեկտիվ ճշմարտությունը: Այդ թվում՝ ճշմարտությունը ԼԳԵՓ անհատների վերաբերյալ, երբ խոսում ենք Մարդու Իրավունքներից, պատվից, և այլն:

Երկրորդ տեսահոլովակը ևս շատ դրական է ու ճշմարիտ. բազմազանությունը պատիվ է, հարստություն, հպարտություն, բնական երևույթ, ու ոչ թե՝ ամոթ, խարան, խայտառակություն.

Այս մեկը ծպտյալ նույնասեռականներին է վերաբերվում: «Պահարանում» թաքնվելը շատ դժվար բան է… անընդհատ պայքար, կռիվ ինքդ քեզ և մյուսների հետ, սթրեսներ…

Իսկ պիտակավորելը… ինչքան հեշտ կլինի կյանքն առանց պիտակների…

Հետաքրքրվողները կարող են դիտել նաև բազմաթիվ այլ տեսահոլովակներ յութուբում և այլուր:

Բոլորս տարբեր ենք, բոլորս հավասար ենք:)))