Կա մի թյուր կարծիք` իբր նույնասեռականությունը սխալ, վատ, չափազանց ազատամիտ ու արևմտյան դաստիարակության արդյունք է: Եւ ցավոք, նույնիսկ նույնասեռ երեխաների ծնողները կարող են իրենք իրենց և մեկը մյուսին մեղադրել երեխայի նույնասեռականության համար` որպես սխալ դաստիարակության արդյունք:

Բայց սա ընդամենը կարծրատիպ է. ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում շատ նույնասեռականներ կան, որ դաստիարակվել են շատ խիստ պայմաններում: Ահա մի լավ օրինակ.

Թիմը` Ֆրեզնոյից, Կալիֆորնիա: “Ես կպատմեմ իմ արտագալստի գործընթացի մասին, գործընթաց` որովհետև կարծում եմ դա շարունակական գործընթաց է: Ինչպես նաև դաստիարակությանս մասին, որովհետև դա արտագալստիս մի մասն էր: Ես դաստիարակվել եմ որպես խիստ հիսունական (քրիստոնեական աղանդ): Ես գնում էի եկեղեցի շաբաթական յոթ օր. կիրակի առավոտները գնում էինք կիրակնօրյա դպրոց, երեկոյան` երկրպագության… երեքշաբթին խմբակային հանդիպումների համար էր… հինգշաբթին երգչախմբի պարապմունքների համար էր, ուրբաթ` երիտասարդական ծառայությունն էր…ուստի ես ստացել եմ կրոնական և դոգմատիկ դաստիարակություն, և շարունակաբար ենթարկվել եմ մի բանի, որ անվանում եմ ուղեղի լվացում. տարիներ շարունակ ինձ սովորացնում էին, որ ես գարշելի եմ Աստծո համար, Փառք Աստծո դրան հիմա չեմ հավատում: Բայց այդպես էի դաստիարակվել:

Եւ մի քիչ էլ ընտանիքիս մասին. հայրս քարոզիչ էր, երեք եղբայրներիցս երկուսը քարոզիչներ են հիմա, մի քույրս ամուսնացել է քարոզչի հետ… Հայրս քահանա էր, ես կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ էի, երիտասարդների առաջնորդ, երգչախմբի ղեկավար, ես քարոզում էի, երբ դեռևս 12-13 տարեկան էի: Տասներեք տարեկան էի, երբ ինքս ինձ խոստովանեցի, որ չեմ կարող ապրել` իմ մեջ կրելով նույնասեռականության այդ զգացողությունները, և ես արդեն այդ զգացմունքներով արդեն առաջնորդվել էի: Ուստի, ես հավատում էի` ես սխալ էի. երբ 13 տարեկան էի, մի ամբողջ շաբաթ պաս էի պահել, կարդում էի Աստվածաշունչը: Նրանց համար, ովքեր չգիտեն` պասը (կամ ծոմապահությունը) դա այն է, երբ չես ուտում. դա Աստծոն զոհաբերության ձև է, երբ խոնարհվում ես Նրա առջև, ուստի Նա կպատասխանի քո աղոթքներին և կհարգի քո` իրեն մատուցած զոհաբերությունը… իմ ցանկությունն էր, որ Աստված ինձ բուժի իմ նույնասեռականությունից: Նա դա չարեց: Այդ շաբաթվանից հետո ես դեռևս ունեի այդ զգացմունքները: Դա որոշ չափով հիասթափեցրեց ինձ, որովհետև կարծում էի` Աստված հաստատ կպատասխաներ, և Աստվածաշունչն ինքնել է ասում, որ երեխայի հավատքը մեծագույն հավատքներից է…

Ես շարունակեցի պայքարել իմ զգացմունքների և նույնասեռականությանս դեմ` ամբողջ պատանեկությանս տարիների ընթացքում: Ավելի ուշ մեկն ասաց ինձ, որ Աստված պատասխանում է քո աղոթքներին, երբեմն դրանք այնպիսին չեն, ինչպիսին մենք ենք պատկերացնում կամ ցանկանում, որ լինեն:

Այսօր ես իրոք հավատում եմ, որ Աստված ինձ ասել էր` գիտես ինչ տղաս, դու իմ տղան ես, ու ես քեզ սիրում եմ հենց էնպիսին, ինչպիսին ես քեզ ստեղծել եմ: Նա ինձ ստեղծել է իր պատկերով: Ես համերաշխ եմ ինքս ինձ հետ: Ես արտագալուստ արեցի, երբ 21 տարեկան էի` եղբայրներիս ու քրոջս: Կարծում եմ նրանցից ստացա նորմալ պատասխան, որ հետևյալն էր. մենք սիրում ենք քեզ, դու մեր եղբայրն ես, և մենք միշտ կսիրենք քեզ, բայց մենք չենք ընդունի քո կենսակերպը և ցանկացած մարդու, ով քո կյանքում կլինի: Ես որոշ չափով դա էի ակնկալում, էդպիսին է կյանքը:

Երբ ես համերաշխ դարձա ինքս ինձ հետ, համերաշխ իմ ներսում, կարծում եմ` դա լավագույն բանն էր, որ կարող էի ինքս ինձ համար անել. ես կարող էի գիտակցել` ես նորմալ եմ… հպարտ եղեք ձեզնով, հպարտ եղեք նույնասեռական լինելու համար, ամենաշատը հպարտ եղեք ինքներդ լինելու համար, և երջանիկ եղեք ներսից. դա ամենակարևորն է; երբ ինքներդ ձեզ հետ համերաշխ եք, մնացածը կարևոր չէ… ժպիտ եմ ուղարկում, համբույրներ եմ ուղարկում…”