Պիտակներ

, , , ,

Մքկելընը Եվրոփրայդում, Մանչեստեր, 2003թ.:

Սըր Յան Մյուրրէյ ՄքԿելըն (Sir Ian Murray McKellen), CH, CBE, (ծնվել է 1939թ. մայիսի 25ին) անգլիացի դերասան: Ստացել է «Tony Award» և երկու «Academy Award» անվանակարգեր: Նրա աշխատանքը ներառել է շեքսպիրյան և ժամանակակից թատրոնից մինչև հանրատարած ֆէնթըզի և գիտագեղարվեստական ոճերը:  Շատերին նա հայտնի է դերերով, ինչպիսիք են Գանդալֆը «Մատանիների Տիրակալը տրիլոգիայից» և Մագնետոն «Իքս Մարդիկ» ֆիլմերից:

Ռոուլինգի՝ Դամբլդորի սեռական կողմնորոշվածությունն աշխարհին բացահայտելուց հետո ոմանք Յան Մքկելընին շփոթում են Դամբլդորի հետ:

1988 թվականին Մքկելընը արտագալուստ արեց և հայտարարեց, որ ինքը նույնասեռական է: Նա դարձավ Սթոունվոլի՝ Միացյալ Թագավորության ամենաազդեցիկ ԼԳԵՓ իրավունքների խմբերից մեկի հիմնադիր անդամ, ուր նա շարունակում է լինել ակնառու խոսնակ:

1979 թվին նա դարձել է «Commander of the Order of the British Empire» (CBE), և «ասպետացվել» (knighted) 1991թ.ի «New Year Honours»ում իր ակնառու աշխատանքի և թատրոնին աշխատակցությունների համար: 2008թ. «New Year Honours»ում նա դարձավ «Companion of Honour» (CH) դրամային և հավասարությանը ծառայելու համար:

Մքքելընը ծնվել է Բըրնլիում, Լէնքեշիր, Անգլիա, չնայած իր մանկությունը հիմնականում անց է կացրել Ուիգընում: Ծնված լինելով Երկրորդ Աշխարհամարտի սկզբից քիչ անց՝ իր վրա այդ փորձը երկարաժամկետ ազդեցություն է ունեցել: Մի հարցազրույցի ժամանակ հնչած մի հարցի ի պատասխան, երբ հարցազրույցը վարողը նշեց, որ նա բավականին հանգիստ է երևում Սեպտեմբերի 11ի հարձակումներից հետո, նա ասաց. «Դե, սիրելիս, դուք մոռանում եք. ես քնել եմ պողպատե թիթեղների ներքո մինչև 4 տարեկանս:

Նրա տնային միջավայրը խիստ քրիստոնեական էր, բայց ոչ ուղղափառ: «Իմ դաստիարակությունը վարվել է աղանդավոր քրիստոնյաների կողմից, ովքեր կարծում էին, որ դու վարում ես քրիստոնեական կյանք մասնավորապես վարվելով որպես քրիստոնյա բոլորի նկատմամբ, ում հանդիպում ես»: Երբ նա 12 տարեկան էր, իր մայրը՝ Մարգըրի Լուի (ծնված Սաթքլիֆ), մահացավ; հայրը մահացավ, երբ նա 24 տարեկան էր: Երբ նա իր խորթ մոր՝ Գլէդիս Մքքէլընի համար, ով «Ընկերների Կրոնական Հասարակության» անդամ էր, արտագալուստ արեց, «նա ոչ միայն վրդովված չէր, բայց նաև որպես մի հասարակության անդամ, որ հայտարարել էր իր անտարբերության մասին մարդկանց սեռական կողմնորոշվածությունների նկատմամբ տարիներ առաջ, ես կարծում եմ նա ուղղակի ուրախ էր ինձ համար, որ ես այլևս չէի ստում»:

Մքքելենը սովորել է Բոլթընի Դպրոցում (տղաների բաժանմունք), որի կուսակիցն է ցայսօր, այցելում է պարբերաբար՝ աշակերտների հետ շփվելու համար: Նրա կարիերան սկսվեց Բոլթընի Փոքր Թատրոնում, որի հովանավորն է այժմ:

Նա կրթաթոշակ շահեց Սբ. Կաթարինեի Քոլեջում, Քէմբրիջ, երբ 18 տարեկան էր, ուր նա գայթակղվեց Դերըկ Յաքըբով: Նա նկարագրեց դա որպես «կիրք, որ անհրապարակավ էր և չփոխհատուցված»: Նա և իր առաջին զուգընկերը՝ Բրայըն Թէյլորը, Բոլթոնի պատմության ուսուցիչ, սկսեցին իրենց հարաբերությունները 1964 թվականից: Դրանք տևեցին 8 տարի՝ ավարտվելով 1972 թվականին: Նրանք ապրում էին Լոնդոնում, ուր Մքքելընը շարունակեց կառուցել իր կարիերան որպես դերասան: 1978 թ. հա հանդիպեց իր երկրորդ կողակցին՝ Սիըն Մէթիըսին, Էդինբուրգյան Փառատոնի ժամանակ: Մէթիըսի խոսքերով՝ 10 տարվա սիրային հարաբերությունը փոթորկալից էր՝ կոնֆլիկտներով լի Մքքելընի դերասանական հաջողությունների պատճառով և իր մասամբ պակաս հաջող կարիերայի պատճառով:

1997թ. աշնանը նա դարձավ բուսակեր:

«Իքս Մարդիկ» (X-Men) և դրա շարունակություններ « X2: X-Men United» և «X-Men: The Last Stand» ֆիլմերում նա խաղաց Մագնետոյի դերը: Վերոնշյալ ֆիլմի ստեղծման ժամանակ էր, որ նա հանդես եկավ նաև որպես Գէնդըլֆը Փիթեր Ջէքսընի Մատանիների Տիրակալը եռամաս ֆիլմում («Մատանու Եղբայրությունը», «Երկու Աշտարակները» և «Թագավորի Վերադարձը»): Մքկելընն արժանացավ մրցանակների «Screen Actors Guild»ի կողմից իր դերի համար «Մատանու Եղբայրությունը» ֆիլմում, որի համար ստացել է նաև մեկ այլ մրցանակ: Նրա ձայնով է խոսում նաև նույնանուն ֆիլմերի համակարգչային խաղերի տարբերակների Գենդըլֆը, ինչպես և «Մատանիների Տիրակալը. Երրորդ Դարաշրջանը» համակարգչային խաղի Գենդըլֆը (The Lord of the Rings: The Third Age): Մքկելընը կխաղա նույն դերը նաև 2012թ. արտադրվող «Հոբիթը» (The Hobbit) երկմաս ֆիլմում:

2003թ. Մքկելընը հանդես եկավ «Սիմփսընները» (The Simpsons) ամերիկյան մուլտիպլիկացիոն շոույում՝ որպես Յան Մքկելըն, բրիտանացիներին վերաբերող հատուկ դրվագում, Թոնի Բլէրի և Ջ.Կ. Ռոուլինգի հետ միասին:

Մքկելընը խաղացել է նաև մի շարք այլ ֆիլմերում, այդ թվում՝ «Դա Վինչի Ծածկագրում» որպես Սըր Լէյգ Թիբինգ: «Այսօրվա Շոուն» շոուի ժամանակ, որտեղ նա հանդես եկավ Մէտ Լօուերի հետ, վերջինս հարցրեց՝ ի՞նչ նրանք (ներկաների մի խումբը) կզգային, եթե Դա Վինչի ֆիլմը պիտակավորվեր որպես գեղարվեստական ֆիլմ, ինչպես որ որոշ կրոնական խմբեր էին ցանկանում: Մքկելընը պատասխանեց. «Ես միշտ մտածել եմ, որ Աստվածաշունչն իր կազմի վրա պիտի կրի «սա գեղարվեստական գիրք է» պիտակը: Ի նկատի ունեմ, ջրի վրայով քայլե՞լ: Դա կպահանջի… հավատի առկայություն (It takes… an act of faith): Եվ ես հավատ ունեմ այս ֆիլմի նկատմամբ. ոչ այն իմաստով, որ այն ճշմարիտ է, ոչ այն առումով, որ այն գեղարվեստական է, բայց որ այն ծայրաստիճան լավ պատմություն է: Եվ ես մտածում եմ, որ հանդիսատեսները խելոք և ունակ են այնքանով, որ կարող են տարանջատել փաստն ու գեղարվեստականը, և քննարկել մի բան, երբ դա տեսնում են: Մքկելընը երևան եկավ նաև «Extras» սերիալում, որը երկու գեյերի սիրո մասին էր՝ խաղալով իր իսկ դերը: Սրա համար նա արժանացավ «Էմմի» մրցանակի (Primetime Emmy Award for Outstanding Guest Actor — Comedy Series) 2007թ.:

ԼԳԵՓ Իրավունքների Արշավները

Չնայած Մքելընն իր սեռական կողմնորոշվածության մասին իր գործընկերներին ասել էր իր կարիերայի սկզբում, նրա համընդհանուր արտագալուստը կայացավ 1988թ., «BBC Radio 3»ով մի հաղորդման ժամանակ: Այս իրադարձությանը (նրա արտագալստին) նպաստեց (և գերիշխեց իր կարիերային վնասելու մտավախությունների նկատմամբ) իր ընկերների սատարումը և այդ ժամանակ Բրիտանական Պառլամենտում ուսումնասիրվող Տեղական Կառավարիչների Օրինագիծը (որով պաշտոնյաներին արգելվում էր «նույնասեռականություն տարածել»), որ հայտնի էր որպես “Section 28“:

2003թ., «Ունեմ Լուրեր Քեզ Համար»ի (Have I Got News For You) ժամանակ Մքկելընը պատմեց, որ երբ նա 1988թ. այցելել էր Մայքլ Հովըրդին, այն ժամանակ՝ Շրջակա Միջավայրի Բաժնի Քարտուղարին (Environment Secretary), պայքարելու համար  «Section 28»ի դեմ, Հովարդը հրաժարվեց փոխել իր դիրքորոշումը, սակայն նրանից խնդրեց իր երեխաների համար ստորագրություն թողնել: Մքկելընը համաձայնվեց: Սակայն գրեց. «Սիկտիր, ես գեյ եմ» (“Fuck off, I’m gay”):

Մքկելընը շարունակեց վարել շատ ակտիվ գործունեություն ԼԳԵՓ իրավունքների բնագավառում: Իր վեբ կայքում իր ակտիվիզմին վերաբերող մի հայտարարության մեջ դերասանը մեկնաբանել է, որ.

Ես խանդավառությամբ չէ, որ ինձ շատ հուզող այլ խնդիրներիել էի անդրադառնում՝ միջուկային զենքեր (դեմ եմ), կրոն (աթեիստ եմ), մահապատիժ (դեմ եմ), ՁԻԱՀ (դրամական միջոցներ հայթայթող), որովհետև ես երբեք չեմ ցանկացել ընդմիշտ մերժված լինել, ես զարգացնում էի իմ մտահոգության առարկա հանդիսացող ամենահրատապ խնդրի վրա ազդեցությունը՝ համաշխարհային մասշտաբով նույնասեռականների իրավական և հասարակական հավասարություն:

Մքկելընը նաև «ԼԳԵՓ Պատմության Ամսվա», «Լոնդոնի Փրայդի», «ԳԵՅ-ԳԼՈՍի» և «Լեսբիական և Գեյ Հիմնադրամի» հովանավորն է:

1994թ., Նույնասեռական Խաղերի (Gay Games) փակման արարողության ժամանակ, նա բեմ բարձրացավ ամբոխին դիմելու համար՝ ասելով. «Ես Սըր Յան Մքկելընն եմ, բայց դուք ինձ կարող եք անվանել Սիրինա» (Այս մականվանբ նրան կնքել էր Ստեփըն Ֆրայը (Stephen Fry), որն օգտագործվում էր Մքկենընին ասպետություն օժտելուց ի վեր): 2002թ. նա ներկայացավ «Academy Awards»ին իր այն ժամանակվա զուգընկերոջ՝ նոր զելանդացի Նիք Քաթըլի (Nick Cuthell) հետ:

2006թ. Մքկելընը խոսեց 2007թ. Միացյալ Թագավորությունում ԼԳԵՓ Պատմության Ամսվա կապակցությամբ՝ իր օժանդակությունը ցուցաբերելով կազմակերպությանը և նրա հիմնադրին՝ Սյու Սէնդըրսին: 2007թ. Մքկելընը դարձավ «Ալբերտ Քեննեդի Ձեռնարկախմբի» հովանավորը, մի կազմակերպություն, որ օգնություն է ցուցաբերում երիտասարդ, անտուն և բարդ իրավիճակներում գտնվող ԼԳԵՓ անհատներին:

2006թ. Մքկելընը դարձավ Օքսֆորդի Փրայդի Հովանավոր: Այդ առիթով նա ասել է.

Ես մասնակցել եմ փրայդներին վերաբերող շատ իրադարձությունների ողջ աշխարհով, եղել եմ «Մեծ Մարշալ» Սան Ֆրանցիսկոյի շքերթին, ինչպես և մասնակցել Հարավային Աֆրիկայում, Յոհաննեսբուրգում անց կացված առաջին գեյ քայլերթին: Ցանկացած դեպքում, երբ նույնասեռականները հավաքվում են հասարակայնորեն իրենց միասնությունը նշելու համար, երկու կարևոր հետևանք է առաջ գալիս: Առաջինը, ականատեսները կարող են տպավորված լինել մեր ինքնավստահությամբ և ինքներս լինելու մեր հաստատակամությամբ, և, երկրորդը, նույնասեռականները, ցանկացած տարիքի,  կարող են առաջին քայլերը կատարել արտագալստի համար: Իմ ողջ սերն եմ ուղարկում Օքսֆորդի Փրայդի բոլոր անդամներին, նրանց հովանավորներին և աջակիցներին, որոնցից մեկն էլ, հպարտությամբ եմ նշում, ես եմ:

Մքկելընը միջազգայնորեն է վարել իր ակտիվիզմը, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել Սինգապուրում: Մի առավոտյան շոուի հրավիրված լինելով հարցազրույցի, նա ցնցեց հարցազրույցը վարողին՝ հարցնելով արդյո՞ք նա կարող էր իրեն ինչ-որ գեյ բար խորհուրդ տալ այցելելու համար: Հաղորդումն անմիջապես ընդհատվեց: 2008թ. դեկտեմբերին նա ներառվել է «Out» ամսագրի «Out 100» ցուցակում:

http://en.wikipedia.org/wiki/Ian_McKellen

http://www.mckellen.com/activism/activism_coming_out.htm