Պիտակներ

, , , , ,

Վերջերս «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինքի հետ հանդիպմանը ներկա էի նաև ես, որպես «Anti Մեկ Ազգ կազմակերպությունների դաշինք» ֆեյսբուքյան էջի «համաադմինիստրատոր» :))) Դե իհարկե մտածված էի ասել «համաադմինիստրատոր» ;)))

Ահա հաղորդումը. [youtube.com=http://youtu.be/lzmP_1v2zGs]

Շատ թեմաներ են քննարկվել վերոնշյալ ֆեյսբուքյան խմբում, և յուրաքանչյուր ոք, ով մեզ սատարում է, կարող է մեզ միանալ այստեղ:

Թամազյանի տարածած ստերն ու հակասություններն այնքան շատ են, էլ դու սուս. հաղորդման ընթացքում նշում ա, իբր Քրիստոսը հայրիշխանություն է ավանդել ;)))

Բիբլիայում էնքան տողեր կան, որ ուզածդ դիրքորոշումն արդարացնելու համար կարող ես ուզածդ մեջբերումն անել: Օրինակ, եթե կնատյաց ես կամ հայրիշխանությանն ես հավատում, կարող ես Պողոսի խոսքերը մեջբերել (1 / Ա Տիմոթեոս 2:11-15): Իսկ եթե հավատում ես գենդերային հավասարությանը, ապա կարող ես մեջբերել հետևյալ խոսքերը.

Գաղատացիներ 3:28 «Ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս»:

Տվյալ դեպքում ստացվում է, որ բոլորն էլ հավասար են` կին թե տղամարդ🙂 Ավելին, ուշադրություն դարձրեք հետևյալ խոսքերին.

‎1 Յովհաննէս 3:15 «Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի»:

Նրանց ատելությունն ընդդեմ լևոնականների, կոսմոպոլիտ ու լիբերալ հայերի, ոչ առաքելական հայերի և այլ խմբերի նկատմամբ ակնհայտ է: Թամազյանը հենց սկզբում նշում է, որ Տասը Պատվիրաններն ավանդվել են Հիսուս Քրիստոսի կողմից :))) Դե էլ ի՞նչ ասես մտքի նման տիտանին😉

Հաղորդումը դիտելուց և վերոբերյալ մեջբերումները հաշվի առնելուց հետո առաջարկում եմ դիտել նաև հետևյալը. [youtube.com=http://youtu.be/M68KsOaoB6s]

Այսպիսով, տեսնում ենք, որ խաբելը Թամազյանի համար սովորական երևույթ է: Չնայած նա տարբեր մարդկանց է մեղադրում Եվրոպայից «օտար գաղափարներ քարոզելու» մեջ, ինքն էլ, համենայն դեպս, քարոզում է նացիստների կողմից գործածված ռունիկ նշաններ:

Ռունաներն իրենք իրենցով վատը չեն, սակայն անհասկանալի է, թե հայն ի՞նչ գործ ունի ռունաների հետ: Ռունաները գործածվել են սկանդինավյան երկրներում ու գերմանական ցեղերի կողմից միջնադարյան Եվրոպայում: Նաև նացիստական Գերմանիայում: Իսկ այսօր էլ դրանք գործածվում են նեոհեթանոսների կողմից նույն Եվրոպայում: Բա ինչպե՞ս է ստացվում, որ Եվրոպական այդ ժառանգությունը «Մեկ Ազգը» տարածում է ողջ Երևանով մեկ… հետո էլ «օտար գաղափարները» ներկայացնում է որպես «տրոյական նվերներ» հայերին: Լավ ասացվածքն ասում է.

Գողն առաջինն է բղավում «բռնիր գողին»:

Ռունաների կապակցությամբ, եթե ուզում եք պատասխանն իմանալ, պետք է ընթերցել հետևյալ հոդվածը. «Մեկ Ազգի պլակատների ռունիկ մարազմը, և հենց այդ ռունաների գործածման փաստն ինքը խոսում է նրա մասին, որ Թամազյանը ոգեշնչված է Հիտլերի օրինակով… ուզո՞ւմ ենք Նացիստական Հայաստան: Ուզո՞ւմ ենք, որ պատերազմում կես միլիոնից ավել զոհ տված երկիրը նացիզմ դավանի: Ի դեպ, Նժդեհը կռվում էր Հիտլերի Armenische Legion-ում: Չնայած երիտասարդ տարիքում Նժդեհը փրկել է Զանգեզուրը, ամենայնիվ նա հետագայում նաև եղել է նացիստ…

Մեկ այլ հետաքրքիր փաստ. Թամազյանների պես ուլտրանացիոնալիստ տարրերն անընդհատ բողոքում են «գլոբալիզացիայից»: Իսկ որտեղի՞ց է սկսել գլոբալիզացիան: Քրիստոնեությունը Հայաստան որտեղի՞ց է բերվել: Տեղական մշակույթներն ավերելով ու մի Աստված պարտադրելով հենց քրիստոնեությունն է, որ սկսել է գլոբալիզացիայի քաղաքականությունը մոտ երկու հազար տարի առաջ: Ուստի դեմ լինել գլոբալիզացիային ու միաժամանակ քրիստոնեություն պաշտպանել նույնն է դեմ լինել կանաչ տարածքների կործանմանը, սակայն ծառեր հատել և փոխարենը բուտիկներ կառուցել:

Ահա, թե հայոց ազգի բազմադարյան պատմությանն ինչպես է վերաբերվում Թամազյանը և նույնը քարոզում իր կազմակերպության միջոցով.

Ուստի, տեսնում ենք, որ սա ոչ թե ազգասիրություն է, այլ զուտ եկեղեցասիրություն: Հայ առաքելական եկեղեցին հայոց պատմության մի մասն է, սակայն ոչ ամբողջականը: Ազգ և եկեղեցի գաղափարների մասին դեռևս Րաֆֆին էր խոսում, և  որպեսզի ավելի լավ հասկանալ, պետք է ընթերցել մեծ մտավորականի հոդվածները (հղումը կներառվի վերջում): Ահա նրա արտահայտած մտքերից մեկը. « Մենք ազգի թշնամի ենք համարում այն կարճամիտ ազգասերներին, որ լուսավորչական եկեղեցուց դուրս հայ չեն ճանաչում»:

Թամազյանի և նրա կազմակերպության մեկ այլ վտանգավոր քայլերից մեկը հոմոֆոբիա տարածելն է: Ալան Տյուրինգն էլ էր հոմոսեքսուալ: Սակայն նրա շնորհիվ է, որ Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Անտանտայի երկրները կարողացան կոտրել նացիստական Գերմանիայի կողմից գործածվող Enigma կոդը: Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի ճակատագրական առավելություն դա տվեց Անտանտայի երկրներին: Իսկ եթե Տյուրինգը երիտասարդ տարիքում ինքնասպանություն գործած լիներ կամ Անգլիան լքած լիներ, հնարավոր է, որ այսօրվա աշխարհն այլ տեսք ունենար… Ինչպես հոգեբան Դավիթ Գալստյանն է նշում. «Հոմոֆոբիան, իրականում, հակազգային երևույթ է. այն զրկում է երկիրն ինտելեկտուալ ռեսուրսից: «Մենք կորցրել ենք (ինքնասպան են եղել) տաղանդավոր երգիչ, ծրագրավորող, գերազանց սովորող, ապագա քիմիկոս»:

Իսկ եթե այսօրվա հայ Դա Վինչին միայն իր նույնասեռականության պատճառով ինքնասպան է լինում կամ լքում է Հայաստանը, ու Մոնա Լիզան այլ երկրի բյուջեն է լցնում ու պատմությունը հարստացնո՞ւմ: Իսկ երբ տեղից էլ արտագաղթի լուրջ խնդիրը խորացվում է նաև կրոնական ատելությամբ, նույնասեռականների հանդեպ անհանդուրժողականությամբ և այլ հանգամանքներո՞վ: Դա ազգին օգո՞ւտ է տալիս, թե՞ վնասում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ, թե ինչպես էր Թամազյանը փորձում համոզեր, որ սկզբում պետք է լավ հայ լինես, հետո նոր` լավ մարդ: Նժդեհի անունն այս աստիճան չարաշահող կերպարը գուցե չի էլ լսե՞լ, որ Նժդեհն ասել է հենց դրա ՀԱԿԱՌԱԿԸ.

«Անհնար է միաժամանակ լինել վատ մարդ, բայց լավ հայ, անհնար է միաժամանակ լինել անկատար մարդ, բայց կատարյալ հայ»:

Ահա այսպես այլասերելով ամեն գաղափարախոսություն` նրանք շահարկում են Նժդեհի, առաքելական եկեղեցու ու այլ անուններ, հաստատությունների ավտորիտետներ սեփական եզն առաջ քշելու ու մեզ մտավոր ստրկության մեջ ու միջնադարյան մտածողության կապանքներին ստրուկ պահելու համար: Լինելով վատ մարդ, հետապնդելով այլ մարդկանց, իրենց «արիացի» են երևակայում (սսսսս, չասեք, որ իրանց մեծ մասը կապույտ աչքեր ու շեկ մազեր չունեն, բարձրահասակ ու արի չեն իրենց տեսքով ու պահվածքով, կնեղվեն…):

«Մեկ Ազգը» նաև հակապետական գործունեություն է ծավալում, որովհետև դեմ է երկրում առողջ ընդդիմություն ունենալու գաղափարին: Ժողովրդավարական հասարակարգում բոլորն էլ լսված լինելու իրավունք ունեն, և մեծամասնությունն է որոշում, թե որ կուսակցությունն է կառավարելու պետությունը` ընտրելով այդ կուսակցությանը: Թամազյանն անընդհատ դեմ է գնում բազմակարծությանը, փորձում այն արմատախիլ անել և ինչպես որ այսօր Հայ առաքելական եկեղեցին է, որ անհանդուրժողական է այլ եկեղեցիների նկատմամբ, այնպես էլ Թամազյանն է, որ անհանդուրժողական է այլ գաղափարներ ու հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ: Հենց դրանով էլ իր գործունեությունը վնասում է մեր պետությանը. նա փորձում է հասարակությունից խլել այլընտրանք ունենալու հնարավորությունը և սահմանել տոտալիտարիստական մի հասարակարգ, որտեղ ժողովուրդն ընտրություն չունի, որտեղ անհամաձայնության դեպքում ոչ թե կարող ես այլ անհատի ընտրել որպես կառավարիչ, այլ պատժվել անհամաձայն լինելու պատճառով:

Մենք, ի վերջո, ապրում ենք քսանմեկերորդ դարի աշխարհիկ ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում, որի Սահմանադրությունը նշում է, որ բոլորը հավասար են և խտրականությունն արգելված է: Իսկ եթե կան միջնադարյան նախրային մտածողությամբ անհատներ, որ չեն ընդունում այս փաստը և անընդհատ հակազգային գործունեություն են ծավալում, ապա կարող են քարանձավներում ապրեն կամ հետամնաց մի երկրում: «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինքը կերտում է ինչ-որ մեկ ազգ, որն անհանդուրժողական է քաղաքական, կրոնական ու գաղափարային այլ տեսակետ ունեցող մարդկանց, նույնասեռականների և այլոց նկատմամբ: Անհայտ է, թե դա ինչ «մեկ» ազգ է, սակայն դա հայ ազգը չէ, որովհետև հայ աթեիստն էլ, հայ կաթոլիկն էլ, հայ բողոքականն էլ, հայ նույնասեռականն էլ, հայ լևոնականն էլ հայ են:

Լրացուցիչ.

«Մեկ Ազգ», նացիստական խմբավորում. ինչո՞ւ

Ազատ Գոտի. Անտի Մեկ Ազգ vs. Մեկ Ազգ»

Րաֆֆին` ազգի թշնամիների, կրոնի ու ազգի միջև տարբերությունների մասին. http://www.tert.am/blog/?p=3058