Պիտակներ

, , , ,

ՕՇՈ— Սարգամ, ՀԱՎԱՆԱԲԱՐ ԴՈՒ ԻՆՔԴ ԷԼ ԵՍ ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆ, թե չէ ինչո՞ւ պետք ա ատեիր նրանց: Ատելությունը սերն է` գլխիվար. ատելությունը ՍԻՐՇԱՍԱՆ անող` գլխի վրա կանգնող, սերն է: Ատելությունը յոգայի դիրքեր գիտի: Ու քեզ թվում ա դու ուրիշ մարդ ես դառնում ուղղակի գլխիդ վրա կանգնելո՞վ: Շատ ապուշներ են էդպես մտածում. իրենց գլխի վրա կանգնելով իրենց յոգիներ են համարում, այլ դեպքում նրանք ուղղակի սովորական մարդիկ կլինեին: 

Իսկ իրենց գլխի վրա կանգնելով նրանք դառնում են հատուկ. մտածում են, թե իրենց մարմինն աղավաղելով Աստծոն ավելի են մոտենում: Նրանք կարող են օգտակար լինել կրկեսում, բայց հոգևոր ոչ մի բանի հետ դա կապ չունի, թե չէ կրկեսի աճպարարները կլինեին աշխարհի ամենալուսավորյալ մարդիկ: Տեսել ես կրկեսում աղջիկներին նման դիրքեր ընդունելիս` գրեթե անհավատալի, ոնց որ արյունից ու ոսկորից ու մաշկից չլինեն, այլ ռետինից: Մտածում ես, թե նրանք լուսավորյա՞լ են դարձել: 

Ատելությունը հնարք է. դու ատում ես, որովհետև ցանկանում ես ճնշել: Եվ ատելությունը լավ բան չի, որովհետև դա ուրիշին չի վնասում, դա ուղղակի քեզ ա վնասում: Միլիոնավոր մարդիկ կան, որ ատում են հոմոսեքսուալ մարդկանց: Դա ուղղակի նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ նույնասեռական դառնալու ունակություն ունեն, եթե նրանց հնարավորություն ընձեռվի: Նրանք արգելված պտղի նկատմամբ խորը ձգողություն ունեն: Ուղղակի իրենց կառավարելու համար նրանք ստեղծում են ատելության մեծ պատ:

Սարգամ, կարող ա պատճառը դա է, կամ էլ դա կարող է կյանքի պարզ, սովորական երևույթ լինի` մենք չենք սիրում նրանց, ովքեր մեզ նման չեն: Ատում ենք մեզնից տարբերվող մարդկանց: Ինչո՞ւ: Որովհետև նրանք մեր մեջ կասկած են առաջացնում: Հինդուիստներն ատում են մահմեդականներին, ոչ նրա պատճառով, որ մահմեդականներին ատելու հստակ պատճառ կա: Մահմեդականներն ատում են հինդուիստներին, ոչ նրա պատճառով, որ հինդուիստների մեջ ինչ-որ բան կա, որը պետք ա ատել: Բայց նա, ով մեզ պես չի, նրան ստիպված ատում ենք, որովհետև նա ուրիշ է, օտար, իսկ օտարը վախ է ծնում: Ու ո՞վ գիտի, միգուցե դա ճիշտ է: Քեզ այս կասկածից պաշտպանելու համար ստեղծում ես անվտանգության միջոց. ատելությունը գործում է որպես անվտանգություն, ապաստարան: Հարցը նույնասեռականության մեջ չի: Եթե այլ մարդկանց պես չես հագնվում, նրանք քեզ ատում են, դու նրանց դուրը չես գալիս: 

Իմ սանյասիններն ամբողջ աշխարհում լուրջ վտանգի տակ են: Մի քանի օր առաջ շատ նամակներ եմ ստացել, որ Ավստրալիայում դպրոցների, քոլեջների և համալսարանների ղեկավարությունները խիստ անհանգստացած են նարնջագույն հագուստներով իմ մարդկանցից, որովհետև շատ ուսուցիչներ, շատ դասախոսներ են սանյասիններ դարձել: Եվ խնդիր է հարուցվել ծնողների և ժողովների կողմից: Խնդիր է հարուցվել, որ նարնջագույն հագուստով այդ մարդիկ և իրենց ներկայցությունը կարող են այլասերել իրենց երեխաներին, ուստի ծնողները նրանց դեմ են: Կաթոլիկ հոգևորականը գալիս է իր հագուստով. նա ընդունված է, նա չի այլասերում: Բայց սանյասինները, ուղղակի որովհետև գալիս են նարնջագույն հագուստներով, կարող են վտանգավոր ազդեցություն ունենալ: 

Ամեն մեկը, որ քեզ նմակ չի վարվում, քեզ նմակ չի ապրում, ատելի է: Պունայում էլ է քո փորձառությունն էսպիսին: Մարդիկ իրականում ոչ մի ձևով վնաս չեն ստանում քեզնից. իմ սանյասիններն ամենաանվնաս մարդիկ են, որ կարող ես գտնել, բայց մարդիկ դրան դեմ են, որովհետև դու տարբերվող տեսք ունես: 

Նույնասեռականը շատ տարբերվող կենսակերպ է վարում, իսկ դու տարասեռական ես: Նա այլ կրոնի է պատկանում, այլ քաղաքականություն է վարում, նա քեզ պես տղամարդ չի: Այն պահին, երբ ինչ-որ մեկն ասում ա, որ գեյ ա, խորշ է առաջ գալիս, մեծ խորշ: Էլ ո՞նց շփվես: 

Բայց բոլոր այս վախերը պետք ա մի կողմ դնենք. սրանք բոլորը պաշտպանության միջոցներ են: Դրանք ուղղակի ցույց են տալիս, որ դու դեռևս քո էության հետ չես հաշտվել` վախեցած ես, որ արտաքին ինչ-որ ազդեցություն կարող է քեզ փոխել, հիմքից կտրել: 

Հոլիվուդցի մի տղա փողոցում հետևում էր մի նիհար, գեղեցիկ տղամարդու` մռմռալով. «Ախ, ի՜նչ սիրուն տղամարդ ա»: Չդիմանալով գայթակղությանը` նա մոտենում է ու ձեռք է տալիս այդ տղամարդու հետույքին: Տղամարդը շուռ է գաիս: «Ի՞նչ ա կատարվում: Հեռու գնա»:

Տխուր, գեյը նահանջում է, բայց շարունակում հետևել, և չկարողանակով իրեն կառավարել, նորից է ձեռք գցում:

«Ինձ թվաց քեզ ասեցի հեռու գնա», գռմռում է տղամարդը:

Երրորդ անգամ, ամենայնիվ, գեյը չի դիմանում, և սիրառատորեն ձեռք է տալիս գրավիչ հետույքին: Տղամարդը արագ պտտվում է և հարվածելով գետնին տապալում նրան:
Վիրավորված տղան գլուխը բարձրացնում ու նայում է կոպիտ տղամարդուն և սարկաստիկ ասում. «Տուրիստ»:

Միայն ԴՈՒ չես, որ նույնասեռականին ես ատում, նույնասեռականն էլ ատում է Տարասեռականին. ինքը նույնպես մտածում է, որ նա իրեն նման չէ: Մենք անպետք պիտակներ ենք ստեղծել: Ամեն մարդու վրա պիտակներ ենք կպցրել, և մի պիտակ չէ, այլ հազար ու մի պիտակ ամեն մեկի վրա: Հեռացրո՜ւ բոլոր պիտակները: Մարդն ուղղակի մարդ է` նույնասեռական, տարասեռական, ինքնասեռական, կապ չունի, մարդն ուղղակի մարդ է:

Հարգիր մարդուն, սիրիր մարդուն: Հարգիր նրա անհատականությունը, հարգիր նրա տարբերությունները:  Եվ դա հնարավոր է միայն եթե դու հարգում ես քո անհատականությունը: Դա հնարավոր է, եթե դու քո էության մեջ ես և վախեցած չես: Ես կուզենայի աշխարհը լիներ կատարելապես անվախ, որտեղ բոլոր պիտակները կարելի կլինի հեռացնել:

Մի անգամ տենց բան եղավ. Բոմբեյում մտա մի գնացք, որ ուներ օդափոխիչ: Իմ խցիկի միակ ճամփորդը միանգամից գետնին կանգնեց ու ոտքերիս ձեռք տվեց` հինդուիստական ավանդական ՍԱՇՏԱՆԳ, երբ ամբողջ մարմինդ գետնին է կպնում: Ես նրան ասացի. «Սպասի՜ր, սպասի՜ր: Ես հինդուիստ չե՜մ: Բայց նա արդեն ձեռք էր տվել ոտքերիս: Նա զարմացել էր, հարցրեց. «Ուրեմն ո՞վ ես»: Ես նրան ասացի. «Չե՞ս տեսնում մորուքս: Ես մահմեդակա՜ն եմ»: 

Նա ասաց. «Աստվա՜ծ իմ: Ու ես ձե՜ռ տվեցի ոտքերիդ: Ինչի՞ մինչև էդ չասեցիր»:
Ես ասեցի. «Բայց ինձ ժամանակ չտվեցիր: Հենց ներս մտա, էնպես արագ տեղիցդ վեր թռար: Ներիր ինձ, բայց ես մահմեդական եմ: Կարող ես Գանգես գնալ, սուզվել, ու կմաքրվես»:

Բայց բանը նրանում էր, որ ստիպված էինք նույն խցիկում ապրել քսանչորս ժամ: Եվ նա շատ էր անհանգստացած իր արածի պատճառով` էդ աստիճան մի մեղք, որ երբեք չէր էլ արվել: Եվ նա ասաց. «Գիտե՞ս, ես բարմինների գերագույն կաստայից եմ, ու ես մտածեցի, որ դու մահաթմա ես»:
Ես ասացի. «Մի փոքրիկ տարբերություն մահաթմայի ու Մուհամեդի միջև: Իմ անունը Մուհամեդ է»: 

Բայց նա ինձ էր նայում նորից ու նորից` ձևանալով, թե իր թերթն էր կարդում, բայց նորից ու նորից նայում էր: Նա ավելի էր համոզվում` ես մահմեդականի տեսք չունեի: Վերջն ասաց. «Կատա՜կ ես անում: Դու մահմեդականի տեսք չունես»:
Ես ասացի. «Ուրեմն գուշակեցի՜ր»: 

Նա նորից վեր թռավ, ոտքերիս դիպեց ու ասաց. «Հետևում էի քեզ, դու մահմեդականի տեսք չունես: Քեզնից եկող ամեն մի թրթիռ մաքրամաքուր սրբի թրթիռ է»:
Ես ասացի. «Եթե դա քեզ բավարարում ա, շատ լավ, բայց եթե ԻՄ կարծիքը հարցնես, հիմա պետք ա մեկ-երկու խորը շունչ քաշես: Ի դեպ, ե՜ս մահմեդական ԵՄ: Ուղղակի փորձում էի քեզ օգնել, մխիթարել. հույս ունեի, որ ոտքերիս մեկ անգամ էլ կդիպեիր»: 

Տղամարդը զայրացած էր: Անհապաղ կոնդուկտորին կանչեց և ասաց. «Փոխե՜ք իմ խցիկը: Չեմ կարող այս խցիկում քնել` էս մարդու հետ քսանչորս ժամը տանջանք, դժոխք կլինի: Ես չգիտեմ, թե ինչ մարդ է նա: Որոշ ժամանակ ասում ա, որ հինդու ա, հետո` մահմեդական»:
Ես նրան ասացի. «Պարզ փաստն էն ա, որ ուղղակի խենթ եմ»:
Նա ասաց. «Ճի՜շտ ա: Ուստի մահմեդական չե՞ս: Ավելի լավ է խենթ լինել, քան մահմեդական: Խենթ, բայց հինդո՞ւ ես»:
Ես ասացի. «Իհա՜րկե: Ես բրահմինների բարձրագույն կաստայի հինդու եմ, բայց միքիչ խենթ: Ժամանակ առ ժամանակ մտածում եմ, որ Մուհամեդն եմ, բայց Մուհամեդը չե՜մ»:
Երրո՜րդ անգամ նա ոտներիս հպվեց: 

Մարդիկ ապրում են պիտակներով… Շպրտե՜ք բոլոր պիտակները ձեր էությունից դուրս և այլոց էություններից էլ: Նայե՜ք մարդկանց ոնց որ նրանք կան, պիտակներ մի՜ դրեք: Այդ ժամանակ մարդկությունն ավելի լավը կլինի, ավելի մարդկային մարդկություն կլինի:

Հատված “Be Still and Know” Օշոյի գրքից:

Աղբյուրը` http://www.messagefrommasters.com/Shiva-Shakti/osho_hate_homosexuals.htm