Պիտակներ

, , , , , , ,

«Հայերը, հոմոսեքսուալիզմը եւ ճանապարհը դեպի Եվրոպա. Սեքսոլոգի եւ «Եվրոպական շարժման» մեկնաբանությունները»

«Հոմոսեքսուալիզմը, հավանաբար, հակասում է հայկական ավանդույթներին եւ քրիստոնեական  կանոններին, սակայն մարդու իրավունքների տեսակետից այդ երեւույթը  չպետք է խտրականության ենթարկվի:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եվրոպական շարժում» կազմակերպության  ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը, մեկնաբանելով «EUobserver» թերթի  օնլայն հարցման պատասխանը  որպես մեկնաբանություն  հայ հոգեւորականի հետ հարցազրույցի եւ Ավստրիայից Եվրախորհրդարանի պատգամավոր  Ուլրիկե Լունաչեկի խոսքերը:

«Ատելությունը, ցանկացած փոքրամասնության նկատմամբ, թշնամանքը` լինի այն կրոնական, էթնիկ, թե սեքսուալ, ոչ մի լավ բանի չի բերում, դա ապացուցում է պատմությունը: Հակառակը,  եվրոպական շատ երկրներում , որտեղ սեքսուալ փոքրամասնությունների նկատմամբ  հանդուրժողականության աստիճանը  աստիճանաբար աճել է,  ոչ ավանդական կողմնորոշմամբ մարդկանց քանակը  նվազել է, քանի որ հոմոսեքսուալիզմը  դադարել է արգելված պտուղ լինելուց:  Այս հարցին պետք է նայել  մարդու ընդհանուր իրավունքների կոնտեքստում, հարգել անձնական կյանք ունենալու իրավունքը», -նշել է Ենգիբարյանը:

«Ում ինչ գործն է, ով ինչով է զբաղվում իր տանը», — հարցապնդեց նա, ընդգծելով, որ թեկուզ եւ ինքը դաստիարակվել է  ավանդական ընտանիքում եւ ոչ մի  համակրանք չունի սեռական փոքրամասնությունների նկատմամաբ, սակայն սխալ է  համարում  նրանց նկատմամբ խտրականությունը եւ ճնշումը նրանց վրա:

Մեկնաբանելով 2010 թ.  Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այն  հայտարարությունը, որ  հոմոսեքսուալիզմը  ընդունելի չի հայ ազգի համար, Ենգիբարյանն ասաց հետեւյալը. «Այսօր որոշ քաղաքական գործիչներ  փորձում են  օգտագործել այդ սուր հարցը քաղաքական նպատակներով, եւ դա  դատապարտվում է Եվրոպայում: Մի իտալացի քաղաքական գործիչ մի առիթով հայտարարել էր, որ հոմոսեքսուալիզմը եւ  կաթոլիկությունը անհամատեղելի են, որից հետո նա  ստիպված էր եղել  հրաժարական տալ: Հոմոսեքսուալիզմի մասին խոսակցությունների փոխարեն, քաղաքական գործիչները ավելի լավ է խոսեին  այն մասին,  որ կաշառակերությունը  չի համապատասխանում   հայ ժողովրդի կերպարին, որ  սպանությունը հակասում է քրիստոնեական  նորմերին, իսկ օլիգարխիան հայերի համար ընդունելի չէ: Հայաստանն ունի ավելի իրական թշնամիներ, քան ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդիկ»:

Ինչպես նշեց Ենգիբարյանը, հոմոսեքսուալիզմի հարցի հետ կապված  շահարկումներն ամեն դեպքում ոչ մի լավ բանի չեն կարող  բերել, քանի որ այսպես թե այնպես  հայկական , ինչպես նաեւ ցանկացած այլ հասարակության մի մասը  հանդիսանում են այդ ընկերակցության ներկայացուցիչները:  «Եթե նրանց ատենք, դրանից նրանք չեն անհետանա», -նկատեց «Եվրոպական շարժում» կազմակերպության  ղեկավարը, շարունակելով.  «Ես առաջարկում եմ  լուծում` ավելի լավ է ատել կաշառակերներին,  մարդասպաններին  եւ մնացած թափթփուկներին եւ պայքարել նրանց դեմ, դա ավելի հեռանկարային է»:

Բացատրությունների համար NEWS.am-ը դիմեց նաեւ Երեւանի պետական  բժշկական համալսարանի  սեքսոլոգիայի ամբիոնի եւ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոլոգ  Նարինե Ներսիսյանին: Հարցին,  հանդիսանում է արդյոք հոմոսեքսուալիզմը հիվանդություն` խիստ  գիտական, բժշկական  տեսանկյունից, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ, դա այդպես չէ: Թեեւ հայ հասարակությունում  կա ծայրահեղ  նախապաշարված վերաբերմունք  հոմոսեքսուալիզմի  հանդեպ, խիստ գիտական տեսակետից դա շեղում, հիվանդություն  չի համարվում, հակառակը` միանգամայն  նորմալ երեւույթ է»:

Նրա խոսքերով,  արդեն  վաղուց հայտնի է,  որ ցանկացած սոցիումում  ոչ ավանդական  սեքսուալ ուղղվածություն ունեցողների քանակը  տատանվում է տղամարդկանց շրջանում 4-5%  եւ 2 — 3% ` կանանց շրջանում:

«Հոմոսեքսուալիզմը ` սեքսուալ  նախընտրություն է: Ավելին,  հոմո- եւ հետերոսեքսուալիզմը հանդիսանում են երկու  ծայրահեղ բեւեռներ, որոնց  միջեւ  գոյություն ունեն  շատ այլ նախընտրություններ, ինչպես միջանկյալ, այնպես էլ  ընդհանրապես տարբեր: Օրինակ,  բիսեքսուալիզմը: Ուզում ենք մենք, թե չէ, սա գիտական փաստ է»:

Մյուս կողմից, ինչպես նշեց սեքսոլոգը,  հիվանդություն կարելի է անվանել հոմոֆոբիան: «Ցանկացած ֆոբիան մաքուր տեսքով ` լուրջ հոգեբանական  խաթարում է: Այլ բան է, որ Հայաստանում  ոչ ավանդական  կողմնորոշմամբ անձանց նկատմամբ գոյություն ունեցող  նեգատիվ վերաբերմունքը, ավելի շուտ պայմանավորված է  տգիտությամբ, սեքսուալ գրագիտության բացակայությամբ եւ  պարզ  չհասկացողությամբ, որ հոմոսեքսուալիզմը եւ հետերոսեքսուալիզմը միեւնույն  դրսեւորումներն են  տարբեր սուբյեկտների նկատմամբ: Այդ տգիտությունը ծնում է ագրեսիա», -ընդգծեց Ներսիսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «EUobserver» թերթի   օնլայն հարցման պատասխանում   որպես մեկնաբանություն  հայ հոգեւորականի հետ հարցազրույցի ասվում է, որ ԼԳԲՏ ընկերակցության  իրավունքների հարգելը հանդիսանում է  չափանիշ Եվրախորհրդի անդամակցության համար: Թերթը զրուցել է  հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանի հետ Հայաստանում գեյերի իրավունքների մասին:

«Մեր մշակույթը չի ընդունում  հոմոսեքսուլիստների ճանաչումը: Ես ի նկատի ունեմ այն, որ մենք չենք  բացառում  մարդուն,  սակայն մենք բացառում ենք  մեղքը, եւ դա հանդիսանում է մեր ազատությունը, հայերի ազատությունը», — հայտարարել էր հոգեւորականը թերթին տրված  հարցազրույցում, ավելացնելով,  որ Հայաստանը  պաշտպանում է  մարդու հիմնական իրավունքները, իսկ հոմոսեքսուալիստների  իրավունքները  հանդիսանում են  «երկրորդական»  հարց, որում դեռ  հակասություններ կան:

Իր հերթին  Ավստրիայից պատգամավոր եւ  Եվրախորհրդարանում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության խմբի ղեկավար Ուլրիկե Լունաչեկը պնդում է,  որ ԵԽ պետք է աշխատանք տանի պահպանողական պետությունների շրջանում, արգելակներ  սարքելու փոխարեն: «Եւս մի մոտեցում, որի համար հանդես է գալիս ԵԽ, դա  համագործակցությունն է կոնֆրոնտացիայի փոխարեն, բաց լինելը վախի փոխարեն», -ասում է  Լունաչեկը, ով բացահայտորեն խոսում է այն մասին, որ ինքը լեսբուհի է»:

http://news.am/arm/news/113787.html