Պիտակներ

Երկաաաար ժամանակ է, ինչ առցանց մի հարցում էի անում. նշեք Ձեր սեռական կողմնորոշումը: Եվ ահա որոշեցի այն վերջապես փակեմ: Արդյունքները՝

  • Նույնասեռ (հոմոսեքսուալ) տղամարդ 31.54%  (88 ձայն)
  • Նույնասեռ (հոմոսեքսուալ) կին 6.81%  (19 ձայն)
  • Տարասեռ (հետերոսեքսուալ) տղամարդ 22.22%  (62 ձայն)
  • Տարասեռ (հետերոսեքսուալ) կին 19%  (53 ձայն)
  • Երկսեռ (բիսեքսուալ) տղամարդ 10.04%  (28 ձայն)
  • Երկսեռ (բիսեքսուալ) կին 0%  (0 ձայն)
  • Տրանսգենդեր (տրանսսեքսուալ և/կամ տրանսգենդեր) 3.58%  (10 ձայն)
  • Համոզված չեմ… 4.66%  (13 ձայն)
  • Այլ. 2.15%  (6 ձայն)

«Այլ» պատասխանները.

  • կույս — 2
  • ՆՈՐՄԱԼ — 1
  • երկսեռ կամ երկհետաքրքրված (կին) — 1
  • ինչ ձեռներս ընգավ [բնագիրը՝ in4 dzerners engav)) ]

Հետաքրքիր էր :)))

Ընթացքում նաև ներառված էր երկու այլ տեսակի պատասխան.

  • կույս եմ, կույս էլ մեռնելու եմ )
  • կույս եմ, կույս էլ մեռնելու եմ (

Եվ «Այլ» պատասխանողներից վերջինն էլ լավ հարց է տալիս. mi rope isk kuys linel @ inch kap uni serakan koxmnoroshutyan het???

Ես վերջին այդ երկու վարիանտը ներառել էի որպես կատակ🙂 Չնայած վախենում եմ, որ գուցե որոշ մարդկանց դա շփոթեցրած լինի:

Ինչ խոսք, «Ինչ ձեռներս ընգավ»-ը բացառիկ բոց է և իրականություն որոշ մարդկանց համար սեռական վարքագծի տեսանկյունից😀 Բայց կա նաև «պանսեքսուալ» հասկացությունը, ու արժե դա էլ հիշել:

Պանսեքսուալն այն անհատն է, ով սեքսուալ, էմոցիոնալ և ռոմանտիկ գրավչություն կարող է տածել ցանկացած մարդու նկատմամբ՝ անկախ վերջինիս սեռական կողմնորոշումից, կենսաբանական սեռից ու այլ անձնական ու սոցիալական հատկանիշներից: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. սեռական կողմնորոշումը պետք է զատել սեռական խանգարումներից. պանսեքսուալությունը զոոֆիլիա չէ (սեռական գրավչությունն ուղղված է կենդանիներին), ներկոֆիլիա չէ (դիերի նկատմամբ սեռական գրավչություն), դենդրոֆիլիա չէ (սեռ. գրավչություն ծառերի նկատմամբ), պեդոֆիլիա չէ (սեռ. գրավչություն երեխաների նկատմամբ), ոչ էլ այլ ֆիլիա է: Սեռական կողմնորոշման դեպքում կա երեք կարևոր նախապայման.

  • երկու գիտակից անհատ,
  • երկու հասուն անհատ,
  • երկու բանական անհատ:

Մեկ այլ նշում. «երկսեռական կին» տարբերակն ավելացվել է շաաատ ավելի ուշ (վերջերս), ուստի երկսեռական կանանցից ներողություն եմ խնդրում. polldaddy-ն միայն սահմանափակ թվով տարբերակներ առաջադրելու հնարավորություն է ընձեռում, և քանի որ երկու այլ տարբերակ կար, երկսեռական կանանց համար տեղ չէր մնացել: Դրանով էլ կարելի է բացատրել այն, որ տարբերակը ոչ ոք չի հասցրել ընտրի:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներից: Այժմ դրա փոխարեն ներառում եմ նոր փոլ, որտեղ կարող եք նշել, թե ինչ թեմաներ են ձեզ հետաքրքիր, ինչ հարցեր կան, ու ես դրանց վերաբերյալ ավելի շատ կգրեմ: