Պիտակներ

, , , ,

Երեկ ֆեյսբուքիս պատին մի հղում էի տեղադրել, որը ցույց էր տալիս Շվեդիայում գեյ շքերթի մի ալբոմ: Շվեդիայում գեյ շքերթը պետական կարևոր տոն է: Եվ լավ է, որ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկն ինձ ուղղեց հիմնարար ու կարևոր հարց մը. «Սևակ, էդ շքերթների իմաստը ո՞րն ա»: Հիմա ուղղակի տեղադրում եմ այդ խոսակցությունն այստեղ ամբողջությամբ.

Իմ հրապարակած նյութը.

Քաղաքակրթություն, զարգացած ու բարձր սոցիալական ձեռքբերումների հասած, որտեղ ԼԳԲՏ Պատվո շքերթը պետական տոն է… բա չէ, մեր գեղի նման, որտեղ տգետ քաղաքական գործիչները կողմ են տեռորիզմին ու բռնությանը…https://www.facebook.com/media/set/?set=a.456392787726700.106761.100000679472673&type=1

Զրուցակցիս մեկնաբանությունը (կանաչ).

Սևակ, էդ շքերթների իմաստը որնա?:
Պատկերացրու, մի 1000 տղամարդ, առնանդամները դուրս գցած, մի 1000 կին, կրծքները բացած, պլակատերով, երգելով, պարելով շքերթ անենեն հետևալ լոզոնգով` ՄԵՆՔ ԼԳԲՏ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՍԵՔՍ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՀԱԿԱՌԱԿ ՍԵՌԻ ՀԵՏ: 
Օրինակ ես կմտածեի, որ սրանք վատ են, ումա հետաքրքրում թե դու ում հետ ես քնում, որ մի հատ էլ շքերթ ես անում:

Իմ պատասխանը (կապույտ). 

Այ հենց դրա համար ա պետք Արա ջան: Որովհետև հենց ԼԳԲՏ բառն են լսում, մարդիկ ՄԻԱՆԳԱՄԻՑ սեքսի մասին են մտածում: Իսկ հոմոսեքսուալությունը, ոչ էլ հետերոսեքսուալությունը հո մենակ սեքսի մասին չի՞: ԼԳԲՏ շքերթների ժամանակ հանդես են գալիս նաև թե՛ նույնասեռ, թե՛ տարասեռ ընտանիքներ՝ ցույց տալով իրենց աջակցությունն ու սոլիդարությունը, և սեփական օրինակով փշրելով բացասական կարծրատիպեր (ասենք՝ եթե գեյ ես, ապա միայնակ ես ծերանալու, կամ եթե հետերոսեքսուալ ես, ապա պետք ա հոմոֆոբ լինես և այլն):

Առաջին կարևոր իմաստը մարդկանց ցույց տալն ա, որ ԼԳԲՏ մարդիկ էլ են սովորական մարդ, որովհետև տեսանելիության պակասի պատճառով վատ կարծրատիպեր են ձևավորվում, որոնք խանգարում են մարդկանց ու թակարդում հիմար մտածելակերպի մեջ:

Երկրորդ կարևոր իմաստը էլի տեսանելիության հետ ա կապված. որ հա՛մ էն թաքնված գեյերն իմանան, որ իրանք մենակ չեն էս աշխարհում, հա՛մ էլ բոլոր մարդիկ տենան, որ հասարակության մեջ գեյերի ու գեյերին հասկացող ու ընդունող մարդկանց թիվն էդքան փոքր չի, ինչքան որ պահպանողական ու հոմոֆոբ մարդիկ են փորձում ցույց տալ:

Երրորդ կարևոր իմաստը նորից ԼԳԲՏ մարդկանց տեսնելն ա. պատկերացրու դու ոչ մի բան գեյերից չգիտես, ու հանկարծ շքերթ ես տեսնում, ու շքերթում տեսնում ես գործընկերոջդ կամ հարևանիդ ու մտածում ես. «Վա՛յ… էս մեր Վալոդը չի՞: Ես էլ միշտ մտածում էի, թե հետերոսեքսուալ ա, ախր հեչ գեյի նման չի…»: Այսինքն Վալոդն էլ նպաստում ա, որ քո (ցանկացած մարդու մոտ) որոշ բացասական կարծրատիպեր կոտրվեն, նաև մարտահրավեր ա նետվում հետերոնորմատիվ մտածողությանը (այսինքն հենց ինչ-որ սովորական, «նորմալ» մարդու ես տեսնում, հաճախ ավտոմատ ենթադրում ես, որ ինքը հետերոսեքսուալ է: Դա է հետերոնորմատիվությունը: Եվ շքերթների միջոցով մարտահրավեր է նետվում լայն տարածում գտած հետերոնորմատիվությանը):

Իսկ թե ինչ տեսքով են մարդիկ շքերթի գալիս, արդեն երկրորդ հարցն է: Ի սկզբանե շքերթների մարդիկ գալիս էին ինչպես աշխատանքի. կոստյում-գալստուկով, լուրջ ու տենց🙂 Բայց հետո իրավիճակը փոխվեց, շքերթներն ավելի ինդուստրիալ դարձան՝ մտնելով entertainment-ի ու բիզնեսի ոլորտ: Հիմա էլ կան շարժումներ ԼԳԲՏ քաղաքացիական շարժման մեջ, որոնք պայքարում են այդ փոփոխության դեմ՝ փորձելով հին վիճակին վերադարձնել շքերթները: 

Մի մեծ խնդիր ա, թե ԶԼՄ-ն ոնց ա ներկայացնում էդ ամենը: Միշտ էլ ԶԼՄ-ն սիրում ա «էկզոտիկը» ցույց տալ, «անսովորը», ու միշտ էլ տրանսվեստիտիներն ու վառ հագուկապով կամ կիսամերկ տղամարդիկ են, որ մեեեծ ուշադրության են արժանանում, իսկ տասնյակ ու հարյուր հազարավոր «սովորական» հետերո ու հոմոսեքսուալները չեն ներկայացվում, դրա համար էլ պատրանք ա ստեղծվում, թե միայն կիսամերկ մարդիկ են շքերթների մասնակցում:

Դրանից բացի, նաև մշակույթի, ընկալման, մակարդակի հարց ա. ամեն մշակույթում նույն ձևով չեն շքերթներն իրականանում, ու պարտադիր չի, որ մենակ շքերթ լինի: Հենց եթե էս նկարները տեսար, էնքան էլ կիսամերկ մարդիկ շատ չէին երևում :))) Կամ ասենք սենց միջոցառում կարա լինի.http://youtu.be/aVo6U6BdB6g

 

 Մի խոսքով, լիքը բան կա կարևոր նման հանրային միջոցառումներ կազմակերպելու տեսանկյունից, որոնք շատ օգտակար են ու կարևոր: Հոմոֆոբիան հաղթահարելու մեջ լավագույն միջոցներից մեկն ուղղակի շփումն ու տեսանելիություն ապահովելն ա: Ու սա ցանկացած մարգինալացված խմբի համար: Հայերն էլ իրանց շքերթներն են կազմակերպում տարբեր տեղերում, ուղղղակի իհարկե դա ուրիշ ձևով ա դիտվում :) 


Բացի շքերթներից կան նաև սենց բաներ.http://www.youtube.com/watch?v=jyBipNNp4S8&feature=my_liked_videos&list=LLvCUrdxHxo4dvB0gpf8QJoQ

 

Բացի հասարակության մեջ կարևորությունից, ինչպես նշեցի, կարևոր ա նաև հենց ԼԳԲՏ մարդկանց համար, որպեսզի կանխարգելվեն այն հրեշավոր դեպքերը, երբ գեյն ինքն ա դառնում հոմոֆոբ (http://www.youtube.com/watch?v=KOsRiH0-E6A&feature=my_liked_videos&list=LLvCUrdxHxo4dvB0gpf8QJoQ): Դա շատ տխուր ա լինում թե՛ էդ անհատի, թե՛ նրան շրջապատող մյուս մարդկանց համար: Պարադները նաև հույս ու ուժ են տալիս էն գեյերին, որոնք կարող ա և ինտերնալացված հոմոֆոբիան հաղթահարել են ու չեն ատում իրանք իրանց, բայց ոչ մի գեյի չեն ճանաչում, տեղեկատվության որևէ աղբյուր չունեն ու ապրում են իզոլացված վիճակում, միայնակ ու չհասկացված: Նման անհատների ծայրահեղ քայլը լինում է նաև ինքնասպանությունը: Շքերթները բարձրացնում են ինքնագնահատականը, message են ուղարկում, որ գեյ լինելը ամաչելու կամ վախենալու բան չի, որ գեյերը մերժված ու չհասկացված չպետք ա լինեն, որ կա հավատ, հույս ու սեր նաև գեյերի համար էս աշխարհում:

 
Ի դեպ… բազմազանության շքերթին, որ հոմոֆոբները մտածել էին թե գեյ շքերթ ա, գրեթե համոզված եմ՝ էլի սենց մարդիկ կային (նույնասեռ գրավչություն ունեցող հոմոֆոբներ, որ պայքարում են իրանք իրանց դեմ)…
Սևակ, շնորհակալություն երկար և բազմաձև բացատրության համար, բայց, ես միևնույնն է չեմ հասկանում: Եթե դու ուզում ես, որ հոմոսիքսուալիզմը և լեզբիանկությունը ընդունվի, որպես նորմա, իսկ ես և իմ նմանները, որպես նորմայից շեղվածներ……դե, կներես, դիմիր արարիչին` մայր բնությանը, թող բոլոր մարդկանց արարի առնանդամով և հեշտոցով, որպիսի մարդիկ բնության մեջ լինեն նույնը և ըստ իրենց ինքնագնահատականի, որոշեն, ուզում են որձ լինել, թէ էգ: Քանի դեռ մարդիկ ծնվում են սեռերով, ԼԳԲՏ-ն չի կարող լինել նորմա: Եթե քո նպատակն է ԼԳԲՏ-ն սարքել նորմա, ցավում եմ քո համար: ԼԳԲՏ եղել է, կա, ու կլինի, բայց երբեք` նորմա:

Արա ջան, ինչո՞ւ ա աշխարհին պետք նայել միայն սև ու սպիտակ ակնոցներով: Ինչո՞ւ ա պետք աշխարհը երկբևեռությամբ ընկալել: Ես երբեք էլ չեմ մտածել, որ մի խմբին խարանից ու խտրականությունից պաշտպանելը պետք ա արվի մեկ այլ խմբի հաշվին: Իհարկե ոչ ու ոչ էն մտքին, որ հետերոսեքսուալները պետք ա դիտարկվեն «աննորմալ» :))) Նորմա հասկացությունը միանշանակ մեկնաբանություն չունի, ու ես չեմ էլ ուզում քո նորմաները փոխես, եթե ինքնակամ չես անելու🙂 Չէ, Արա ջան, ես էդպես չեմ մտածում🙂 Նորմայի մասին առաջարկում եմ ընթերցես հետևյալ մի քանի պարագրաֆը. 

Այսօր գիտությունը, այդ թվում` նաև բժշկագիտությունը, հրաժարվում է կտրուկ նորմատիվային մոտեցումից։ «Նորմա» հասկացությունը կենսաբանության և բժշկության մեջ չի կարելի միանշանակորեն մեկնաբանել։

Մի կողմից` նորման այն նորմատիվ ցուցանիշն է կամ էտալոնը, որին պետք է ձգտել մոտենալ առավելագույնս, սակայն հարց է ծագում` ինչու՞ հենց այդ, այլ ոչ մեկ ուրիշ էտալոն` հաստատված այլ հաշվարկային համակարգով, որը հավասարապես հավանական և հետևաբար` ստույգ է։

Մյուս կողմից` նորման դիտվում է իբրև վիճակագրական միջին` առավել հաճախ հանդիպող, զանգվածային բնույթ կրող չափանիշ, սակայն ժամանակակից գիտությունը նորմալ է համարում նաև այդ վիճակագրական միջինից որոշակի շրջանակներում շեղվող ցուցանիշը։

Եվ վերջապես, եթե ընդունենք նորման իբրև որոշակի ֆունկցիոնալ օպտիմում, որն ապահովում է համակարգի գործունեության առավելագույն հուսալիություն, հարթ, առանց խափանումների գործառում, տնտեսապես ձեռնտու և արդյունավետ ընթացք, ապա չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրն ունի իր անհատական ֆունկցիոնալ նորման, որից շեղումը որոշվում է ոչ թե վիճակագրական միջինով, այլ այդ շեղման ֆունկցիոնալ հետևանքներով։

Երբ խոսքը սեռական ոլորտի մասին է, վերոնշյալ զուտ մեթոդոլոգիական չափումները քննություն չեն բռնում, և հարց է առաջանում` «ինչի՞ նորման»` բարոյականությա՞ն, ֆիզիոլոգիայի՞, թե՞ հոգեբանության, որոնք, բացի նրանից, որ կարող են միևնույն հաջողությամբ ինչպես համընկնել, այնպես էլ` ոչ, ունեն հաշվարկման տարբեր համակարգեր և չափանիշներ, որոնք առավել ևս փոխվում են պատմության ընթացքում։ (http://med-practic.com/arm/516/15/view_axtanish.html)

Իսկ սեռական կողմնորոշումն ու կենսաբանական սեռն առաջարկում եմ դիտարկել իրարից տարանջատված ձևով՝ մեկը մյուսի հետ չխառնելով: Հիմա հաստատ չհասկացա, թե ինչ ի նկատի ունեիր «բոլորին հեշտոցով ու առնանդամով թող արարի» ասածովդ:Կենսաբանության տեսանկյունից հոմոսեքսուալ տղամարդն էլ, հետերոսեքսուալ տղամարդն էլ նույնն են, ինչպես որ հետերո և հոմո կանայք են նույնը: Խնդրում եմ տարբերակես սեռական կողմնորոշման ու կենսաբանական սեռի միջև:Դու միգուցե խոսում էիր հերմաֆրոդիտությա՞ն մասին: Եթե այո, կարող ես այդ թեմայով գրածս հոդվածն ընթերցել (http://asyou.pinkarmenia.org/culture/2011/intersex/), եթե ուզենաս, ու նորից կոչ եմ անում սեռական կողմնորոշումն ու կենսաբանական սեռը զատել մեկը մյուսից. հոմոսեքսուալ մարդը կարող է լինել թե՛ արական, թե՛ իգական, թե՛ երրորդ սեռի, ինչպես որ ցանկացած հետերոսեքսուալ մարդ:
 Իսկ «արարինչ արարի»-ի հետ կապված էլի շատ բան կուզեմ ասեմ, ուղղակի վախենում եմ շատ գրեմ, ու կարդալու էդքան հավես ու ժամանակ չունենաս🙂 Եթե սխալվում եմ, ասա հետաքրքիր մի քանի բան ասեմ հուդայական առասպելաբանության հետ կապված (Ադամ ու Եվա), ինչպես նաև դրանից զատ այլ առասպելների վերաբերյալ…
Սևակ ջան, քո պռոբլեմը գիտես ինչումնա?: Քեզ թվումա դիմացինդ ոչինչ չի կարդացել, ոչինչ չգիտի: Սոփեստությանն էլ եմ տիրապետում, բառերով մանիպուլացիային էլ: իմ նախորդ քոմետում ամեն ինչ հստակ շարադրել եմ, նաև արարիչի մասին, ուշադիր կարդա, ու թող արարիչ բառը քեզ չշփոթեցնի: 
Մարդկության մի 10 տոկոսը կլինի ԼԳԲՏ: Ես սիրում եմ կիսապառկած հաց ուտել: Մարդկության 10 տոկոսը հաստատ սիրում է իմ նման հաց ուտել: Հիմա, ինչ ես առաջարկում կիսապառկած հաց ուտել սիրողներս փորձենք մնացածին ապացուցել, որ նորման կիսապառկած հաց ուտելնա?: Չէ, եղբայր ես անում եմ էն, ինչ, որ անում եմ, դու անում ես էն, ինչ, որ անում ես: Դրանից դուրս ցանկացած ցուցադրական բան հակասումա ուրիշի իրավունքներին:
Իսկ ո՞վ ա ասում, որ պետք ա ապացուցել, թե նորման էս ա կամ էն ա… Ո՞վ ա ասում, որ պետք ա լինի ընդամենը մեկ նորմա, ընդ որում՝ փաթաթվի բոլորի վզին: Միգուցե «հետերոնորմատիվ» բառն ա շփոթեցնող… հետերոնորմատիվությանը դեմ լինել չի նշանակում դեմ լինել հետերոսեքսուալ մարդկանց կամ դեմ գնալ էն հստակ փաստին, որ հետերոսեքսուալությունը որպես սեռական կողմնորոշում գերակայող ա: Չէ: Հետերոնորմատիվությանը դեմ լինել նշանակում ա դեմ լինել էն մտածողությանը, որ հետերոսեքսուալությունն ա միակ ընդունելի նորման: Հիմա քո ասած օրինակով եթե շարժվենք, կստացվի, որ նստած հաց ուտողները փորձում են ասել, որ հաց ուտելու միակ ընդունելի ու ճշմարիտ ձևը նստած ուտելն ա: Իրականում կարաս պառկած էլ, կանգնած էլ, կիսապառկած էլ և այլն: Մի խոսքով, ես «նորմա» գաղափարին տենց մեծ տեղ չեմ տալիս, ու չեմ փորձում ուրիշին ապացուցեմ, որ իմ նորման պետք ա իրա նորման էլ լինի, ոչ էլ ուզում եմ, որ դիմացինս փորձի իրա նորմաներն իմ վզին փաթաթի:Ցուցադրական… ինչպե՞ս ա հակասում: Հիմա ես ֆուտբոլ եթե չեմ սիրում, իմ իրավունքներին հակասում ա՞ ֆուտբոլի ցուցադրությունը: Եթե սոցիալիստները պառադ էսօր անեն, կնշանակի հակասում ա՞ ՀՀԿ-ի, ՀՀՇ-ի իրավունքներին, որտև մեծամասնությունն իրա՞նք են: Կամ որ ասենք ռոքի սիրահարները հավաքվեն ու վայելեն ռոք ինչ-որ տեղ, կնշանակի հակասում ա ուրիշի իրավունքների՞ն: Բա ինքարտահայտման, խաղաղ ցույցերի ու նման բաների իրավունքներն ի՞նչ էղան…
Սևակ, աբողջ խնդիրը էնա, որ հետրոսեքսուալները երբեք միտինգ, կամ պառադ չեն անում իրենց սեքսուալ կողնորոշում ցուցադրելու համար: Գեյ պառադները նման են` էն, որ գողը ինքնա առաջինը գոռում բռնեք գողին
Արա, հետերոսեսքսուալներն էլ են անում.http://en.wikipedia.org/wiki/Straight_pride#Straight_pride_events
Իսկ գիտե՞ս ինչի տենց մեծ մասշտաբներով չեն անում: Որտև կարիքը չեն տեսնում: Հեռուստատեսությամբ ամեն օր հետերո պարադ ա: Երբ որ սերիալների մեջ հետերոսեքսուալ սեր ա միայն ցուցադրվում, հեքիաթներում միայն արքայազն ու արքայադուստր են, դպրոց, համալսարան, փողոց, ամեն տեղ էլ հետերոսեքսուալություն ա ցույց տրվում, դա նշանակում ա, որ շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ հետերո պարադ ա: ԼԳԲՏ-ն էլ ասում ա. տարվա մեջ մի օր էլ թող լինի ոչ թե համատարած հետերո պարադ, այլ՝ գեյ պարադ (ու մնացած մյուս օրերն էլի հետերո պարադներ):
Գողի օրինակը հեչ նման չի էստեղ, որտև ո՛չ վատ բան ա արվում, ո՛չ էլ պարադի ելածները հետերոսեքսուալներից ինչ-որ հակասական բաներ են պահանջում: Էդ գողի օրինակը մենակ նման ա ինտերնալացված հոմոֆոբիայով տառապող գեյերի մոտ, որոնք մյուս գեյերին են վարկաբեկում ու բղավում՝ գեյերին վառել: Այ էս ա էդ գողի անալոգի լավ օրինակը. http://vahenerses.files.wordpress.com/2012/06/homophob.jpg
Այսքանով էլ սահմանափակվել է մեր խոսակցությունը: Կուզենամ ավելացնեմ, որ այնտեղ, որտեղ որ վախ չկա, գեյ պարադները վերածվում են մեծ, համաքաղաքային տոների, որը դիտելու մարդիկ գալիս են ընտանիքներով: Չնայած տարբեր վայրերում տարբեր տեսակի պարադներ են անցկացվում, ինչևէ ես անձամբ տեսել եմ Լոս Անջելեսի Պատվո Շքերթը, և մի քանի նկար կկիսեմ այդ շքերթից.

Այս մայրը շքերթի էր եկել իր երեխայի հետ, և նա միակը չէր:

Ոչ միայն Շքերթին մասնակցողների թվում է, որ ընտանիքներ են լինում, այլև շքերթը դիտողների և աջակցողների շարքերում:

Ինչպես երևում է, շքերթի մասնակիցներից շատերը կիսամերկ ու մերկ վիճակում չեն, չնայած որ Լոս Անջելեսն է, հուլիս ամսին: Իսկ ԶԼՄ-ները ներկայացնում են մեծամասամբ վառ ու գունագեղ հագուստներով, արտասովոր մասնակիցներին՝ անտեսելով «շարքայիններին» կամ «սովորականներին»:

Լոս Անջելեսի շերիֆի ներկայացուցչությունը:

Սա էլ այս տարվա Թել Ավիվի շքերթից:

Նորից Թել Ավիվից, 2012

Վերջինն էլ Ռեյկյավիկի (Իսլանդիա) այս տարվա շքերթից.