Պիտակներ

, , , , , , ,

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ում ս.թ. հունվարի 31-ին և փետրվարի 1-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա «Սեռականությունն և սեռական առողջություն» դասընթացը: Այն յուրաքանչյուր օր տևելու է 2.5 ժամ, ընդմիջումներով:

Առաջին օրը մասնակիցները կծանոթանան հետևյալ թեմաներին`

• կենսաբանական սեռ,
• սեռական կողմնորոշում,
• սեռական ինքնություն,
• սեռական վարքագիծ,
• գենդերային ինքնություն,
• գենդերային դեր:

Երկրորդ օրը կքննարկվի սեռական առողջության թեման.

• սեռավարակներ,
• բարդություններ,
• ախտանշաններ,
• ՄԻԱՎ/ՁԻԱՀ,
• փոխանցման ուղիներ,
• սեռավարակների կանխարգելում:

Դասընթացների ժամանակ նախատեսված է նաև սուրճի ընդմիջում հյուրասիրությունով, խաղեր և քննարկումներ: Դասընթացներն անվճար են և բաց բոլորի համար:

Դասընթացների նպատակն է տրամադրել գիտելիք և տեղեկատվություն սեռականության թեմայով, խթանել քննարկումներ, երիտասարդների մոտ ձևավորել առողջ մոտեցում և մշակույթ սեռականության և սեռական առողջության բնագավառներում, հաղթահարել խարանը, նախապաշարմունքն ու խտրականությունը:

Մասնակցությունը հաստատելու և հարցերի համար զանգահարել 060 377 277 հեռախոսահամարին կամ էլ. նամակ գրել training@pinkarmenia.org էլ. փոստին:

Խնդրում ենք դիմել մինչև հունվարի 29-ը:

——————————————————————————————

Հ.Գ. Դասընթացն առաջին օրը վարելու եմ ես😉