Պիտակներ

, , , ,

«Ես Բեն Բրեդշոն եմ, և ես «Աշխատանք» (Labour) կուսակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր եմ: Ես հպարտ եմ, որ այս երկրի առաջին ԱԺ պատգամավորն եմ, ում ընտրել են Ազգային Ժողով և ով ընտրվել է լինելով բացահայտ գեյ տղամարդ:

Երբ ես արտագալուստ արեցի, 19 տարեկան էի, երկար տարիներ առաջ էր, այն ժամանակ ավելի դժվար էր, քան հիմա: Բայց նույնիսկ այն ժամանակ ես բախտավոր էի, որտև ունեցա ընտանիքիս աջակցությունը: Բայց միևնույնն է դժվար էր:

Կարծում եմ կարևորն այն է, որ դու ազնիվ լինես ինքդ քեզ հետ, ընդունես, որ քո սեռական կողմնորոշումը քո մասն է, քո բնության մասն է:

Ես քրիստոնյա եմ, ինչպես որ այն ժամանակ էի: Ինձ համար նաև կարևոր է ընդունել, որ սա Աստծո արարչության մի մասն է, նրա բնույթի մասն էլ է:

Ուստի, սիրեք ինքներդ ձեզ, ընդունեք ինքներդ ձեզ: Միայն ինքդ քեզ ընդունելով կարող ես կյանքդ լիաթոք ապրել և լիարժեքության զգացողություն ունենալ և, հույս ունեմ, նաև օգնել մյուսներին:

Հաջողություն եմ մաղթում🙂 Ճանապարհը քարքարոտ է, բայց ընտիր ճանապարհորդություն է :)»