Պիտակներ

, , , ,

Պատմություն առաջին.

արմատական փոփոխություն

NOH8 Արշավի մասնակիցներից է Պատրիկ Էնթընին, ով կիսում է իր պատմությունը:

Ինչո՞ւ մասնակցեցի արշավին: Որովհետև ես մոլեռանդ էի: Ես ատում էի: Ես այն մարդն էի, ով ուրանում էր իր էությանը և այդպիսով ուրանում իր շրջապատին:

Կարճ ասած, ես թաքնվում էի ատելության ետում ինքս ինձ հասկանալու վախի պատճառով: Այդ օրերն անցյալում են: 

Շատ գործոններ են, որ ինձ դարձրեցին այն մարդը, ով որ ես այսօր կամ: Դրանցից էին իմ հոգում փնտրտուքները և իմ իրական եսին ջրի երես բարձրանալ թույլ տալը: Դրանցից էինբ ընկերներն ու ընտանիքը, ովքեր աջակցում էին ինձ ինչ էլ ես որոշեի անել:

Ես բացեցի աչքերս ու տեսա իմ ճշմարտությունը և այդպիսով կատարելապես վերափոխվեցի: 

NOH8 (NՕ HATE — «Ոչ մի ատելություն») արշավի նպատակն է մերժել ատելությունը և ասել, որ բոլորս էլ հավասար ենք, մասնավորապես ամուսնությունները պետք է հասանելի լինեն բոլորի համար:

Աղբյուրը՝ http://www.noh8campaign.com/article/why-i-posed-by-patrick-anthony

Հ.Գ. Երբեմն մարդիկ մտածում են, թե ատելություն, վախ ու ապատեղեկատվություն տարածելով նրանք «ինքնապաշտպանվում» են կամ կարող են թաքցնել, ավելին՝ փոխել սեփական սեռական կողմնորոշումը կամ սեքսուալ ինքնությունը: Հատկապես երբ ինչ-որ մեկը մինչև վերջ չի հասկանում ինքն իրեն, վախենում է ճշմարտույթունից, նա կարող է դառնալ ատելությամբ սնվող ու ատելություն դավանող մի երևույթ, ով հանգիստ չի տալիս ոչ միայն ինքն իրեն, այլև ուրիշներին՝ անընդհատ ունենալով ներքին կոնֆլիկտներ իրեն հետ և բախումներ հասարակության տարբեր շերտերի հետ: