Պիտակներ

, , , ,

«Առաջ հոմոֆոբիկ կատակներ էի անում ու մտածում, որ ռեգբի խաղալով կփոխվեմ»:

Ուէլսում ռեգբիի հայտնի աստղ, նախկին խաղացող Գարեթ Թոմասը խոստովանում է, որ նախկինում սեփական սեռական կողմնորոշումը թաքցնելու համար ծիծաղում էր այլ գեյերի վրա և աղոթում էր, որ սպորտը փոխեր իր սեռական կողմնորոշումը:

Վերջնականապես իր սեռական կողմնորոշման մասին նա հայտնեց 38 տարեկանում, 2009 թվականին:

«Իմ մեջ կուտակված շատ զայրույթ կար, որովհետև ինձ դուր չէր գալիս իմ էությունը, երբ խաղադաշտում չէի:

«Ես օգտագործում էի մարդկանց իրավական ձևով վնաս հասցնելու հնարավորությունը, և ռեգբի խաղալիս կարող ես դա անել:

«Երբեմն խաղալիս ես ինձ անկառավարելի էի զգում»:

«Եթե իմ ագրեսիան ռեգբի խաղալով չլիցքաթափեի, շուտվանից ճաղերի ետևում հայտնված կլինեի: Խաղադաշտում մարդկանց ցավ պատճառելով և ագրեսիվ լինելով՝ ես ընկալվում էի որպես առնական տղա: Իսկ եթե առնական ես, նշանակում է գեյ չես»:

Գարեթը պարբերաբար նաև մտածում էր ինքնասպան լինելու մասին: Իր այս բոլոր ապրումներն ու կյանքը ներկայացվել են կենսագրական վավերագրական ֆիլմում:

Ռեգբիի նախկին խաղացողը նաև պատմել է, որ մտերմացել է դերասան Միկի Ռուրկի հետ, երբ վերջինս պատրաստվում էր խաղալ  իր կյանքի մասին պատմող գեղարվեստական մի ֆիլմում:

Աղբյուրներ՝ http://www.pinknews.co.uk/2013/01/17/gareth-thomas-i-previously-took-part-in-anti-gay-jokes-and-prayed-rugby-could-turn-me-straight/

http://www.pinknews.co.uk/2012/12/24/gareth-thomas-i-hung-out-in-london-gay-pubs-with-mickey-rourke/

Այսպիսով, ինչպես ցույց է տալիս փորձը, ագրեսիայի և ատելության ետևում հաճախ թաքնված են լինում խիստ անձնական պատմություններ և պատճառներ, ինքնավստահության պակաս և վախ ինքդ քեզնից ու որպես այդպիսին բացահայտվելուց:

Տեսնում ենք նաև, որ փոփոխությունը հնարավոր է, և բոլոր նրանք, ովքեր ատելության, ինքնամերժման ու վախի ճիրաններում են այսօր, վաղը կարող են անցնել սիրո, ազատության ու երջանկության կողմը: