Պիտակներ

, , , , ,

ԼԳԲՏ մարդկանց իրավունքների մեծ ջատագով,
կազմակերպության գործադիր տնօրեն Թիմ Քուքը պատմեց, թե ինչու է նա կողմ ԼԳԲՏ մարդկանց իրավունքները պաշտպանելուն և հավասար հնարավորություններ տրամադրելուն:

60-ականների Ալաբամայում մեծանալով ես տեսա խտրականության ազդեցությունը: Տաղանդավոր մարդկանց զրկում էին հնարավորություններից, և նրանց հետ անարժանապատիվ ձևով չէին վարվում միայն իրենց մաշկի գույնի պատճառով:

Այդ ժամանակներից սկսած ես բախվել եմ խտրականության շատ տարբեր տեսակների: Եվ դրանց բոլորի արմատը վախն էր մեծամասնությունից տարբերվող մարդկանց նկատմամբ:

Apple-ն այս տարվա նոյեմբերին ընդունեց աշխատանքի ընդունելիս սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա խտրականությունն արգելող օրենսդրական ակտ:

Կազմակերպությունն առաջատար է իր բոլոր աշխատավորների շահերն ու իրավունքները պաշտպանելու ոլորտում, ինչպես նաև տարբեր խնդիրներ և հաշմանդամություն ունեցող սպառողների համար իրենց ապրանքներն ավելի
հասանելի դարձնելու գործում:

Աղբյուրը՝ http://www.macdigger.ru/macall/glava-apple-obyasnil-pochemu-on-zashhishhaet-prava-geev-i-lesbiyanok.html