Մեր Մասին


Սիրի՛ր դիմացինիդ և ինքնդ քեզ, ու մյուսներին էլ մի՛ խանգարիր նույնն անել. դրանից ավելի հանճարեղ, գեղեցիկ ու Մեծ բան չե՛նք կարող անել:

Բլոգի նպատակն է (1) լինել սեռականության, մասնավորապես՝ ծիածանային թեմաների (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքսուալ, անդրոգին և այլն) վերաբերյալ հետաքրքիր ու արժեքավոր նյութ տրամադրող աղբյուր և (2) օգնել ու ոգեշնչել իր ընթերցողներին:

Ապրի´ր, և թույլ տուր` ուրիշներն էլ ապրեն: Ընդունի´ր, որ ուրիշը կարող է ուրիշ լինել:

Շնորհակալ եմ ձեր թանկարժեք ժամանակից բլոգի ընթերցմանը տրամադրելու համար:

Հիմնական հաղորդագրությունը, որ ուղղվում է ընթերցողին. չնայած մենք այլոց հետ համախմբվում ենք մեր նմանությունների շնորհիվ, ամենայնիվ տարբերություններն էլ է կարևոր տեսնել, ընկալել ու հասկանալ: Եւ ընդունել, որ տարբեր չի նշանակում անհավասար. տարբեր նշանակում է բազմազան: Բազմազանությունը գեղեցկություն է ու հարստություն: Տարբեր ենք և հավասար:

 

Կարող եք նաև թողնել ձեր կարծիքը հետադարձ կապի պատուհանի միջոցով.

Բլոգիս նյութերը կարող եք գործածել` հետևելով տվյալ արգելքներին և թույլտվություններին. Creative Commons License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.

7 thoughts on “Մեր Մասին”

  1. Շատ ուրախ եմ, որ կա նման հայկական սայթ: Եթե միասեռականներին ատող մեկը մտնի այս սայթ և ամբողջությամբ ուսումնասիրի սայթի ամբողջ պարունակությունը, ապա հաստատ համոզված եմ, որ նա միանգամից կփոխի իր կարծիքը միասեռականների նկատմամբ: Սայթը ներկայացնում է բարձրարժեք հոգեբանական միջավայր: Շատ կցանկանայի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ, դե եթե կցանկանաք:

    • Նայեցի քո կայքը Արմեն: Չգիտեմ՝ ով ես, բայց կամ փորձում ես ամրապնդել նույնասեռականների դեմ բացասական կարծրատիպերը կայքովդ, կամ էլ անուշադիր ես և անզգույշ. անընդհատ նշում ես համասեռամոլություն բառը: Ծնվել ենք համասեռամո՞լ: Ինչպե՞ս: ՀամասեռաՄՈԼ. ցանկացած բառ, որ պարունակում է մոլ վերջածանցը և արմատը բացասական է. գինեմոլ, խաղամոլ, արվամոլ, կնամոլ, մանկամոլ, համասեռամոլ, մոլեռանդ, մոլագառ, մոլեգին, ի վերջո՝ մոլուցք… (միտս է գալիս մոլլա բառը:))
      Կայքդ այնքան կասկածելի է, որ նույնիսկ քոմմենթս կայքումդ չեմ թողնում:

      1 Անընդհատ մոլ վերջածանցն ես գործածում: Օգտագործիր նույնասեռական, կամ գոնե համասեռական բառերը, գոնե՝ այրասեր: Ոչ մի մոլուցք չպետք է ողջունվի, ոչ էլ, առավել ևս, պրոպագանդվի: Ուրիշ բան՝ կայքովդ փորձես օգնել ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ և ոչ թե համասեռաՄՈԼների ինտեգրմանը և տեղեկատվություն տաս նրանց մասին:

      2 Նույնիսկ խոսելով ՌԴ պառլամենտի ընդունած որոշումների մասին՝ տեղադրում ես կիսամերկ համբուրվող տղամարդկանց նկարներ: Դրանով իսկ պրոպագանդում ես հանրահռչակ այն կարծրատիպը, որ նույնասեռականների մտքում միայն մի բան կա՝ սեքս տղամարդկանց հետ: Դա նույնասեռականների դեմ քարոզ է՝ նրանց ներկայացնելով որպես սեռամոլ (սեքսամոլ): Այնինչ նույնասեռականներին դե յուրե ճանաչել և պաշտպանել չի նշանակում պրոպագանդել նույնասեռ սեքսը և սերը:

      Ելնելով վերը նշված կետերից՝ խորհուրդ եմ տալիս վերանայես և ուղղես սխալներդ: Գլխումս մի քանի վարկած ծագեց կայքիդ մասին. (1) նույնասեռականության դեմ նպատակադրված քարոզչություն իրագործող հոմոֆոբ ծրագրավորողից մինչև (2) 14-26 տարեկան, խնդրո առարկայից վատ տեղեկացված նույնասեռական երիտասարդ, որ փորձում է դրական ազդեցություն թողնել հոմոֆոբիկ հասարակության մեջ, բայց հակառակն է անում անգիտակցաբար, և տեղեկացվածության պակասի պատճառով:

      Իհարկե, կարող եմ և սխալվել, բայց եթե նույն ոգով շարունակես, մտադիր եմ ջնջել նույնիսկ կայքումս թողած քոմմենթներդ: Հուսով եմ ինձ հասկացար, և չես վիրավորվի, եթե ես սխալվում եմ:
      Լույս լինի բոլորիս գլուխներում և սրտներում:

  2. Շատ շնորհակալ եմ ձեր բոլոր խորհուրդների համար, Դուք իրավացի եք, անպայման կվերանայեմ սայթիս մեջ առկա սխալները, երևի ավելի լավ կլինի օգտագործել միջազգային Գեյ բառը: Ասեմ, որ ես աղջիկ եմ, ուղակի հանդես եմ գալիս իմ եղբոր փոխարեն: Իմ եղբայրը նույնպես գեյ է, և շատ է նեղվում, որ մարդիկ չեն հասկանում իրեն, ու ամեն ինչ անում եմ, որպեսզի օգնեմ իրեն: Անչափ շնորհակալ եմ խորհուրդների համար:

    • Ողջունում եմ քեզ և քո գործունեությունը, այդ դեպքում: Եղբորդ էլ ասա, որ ինքը մենակ չէ, ոչ միակն է, ոչ առաջինը, ոչ էլ վերջինը: Թող իմանա, որ իր նմաններ կան և պատրաստ են իրեն աջակցել և կհասկանան ու կընդունեն իրեն: Եղբայրդ երջանիկ տղա է, եթե քեզ պես քույր ունի: Բավականին հուզիչ է պատմություն է: Ապրե՛ս:

  3. Շատ շնորհակալ եմ: Իմ եղբայրը շատ դժվարությունների միջով է անցել, սկզբից շատ էր նեղվում, չէր կարողանում արտահայտվել, սակայն շատ ուրախ եմ, որ իր մեջ ուժ գտավ ու պատմեց ինձ ամենը: Հիմա ես նրան ավելի շատ եմ սիրում ու կարծում եմ, որ նման մարդիկ չար լինել չեն կարող: Եղբայրս շատ է տառապել, անգամ վերջին ժամանակներս որոշ անգրագետ մարդիկ ցանկանում էին սպանել նրան, դեռ մինչև հիմա հետապնդում են նրան, սակայն հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի նա երջանիկ լինի: Մեր ընտանիքում արդեն բոլորս էլ գիտենք նրա մասին ու բոլորս էլ աջակցում ենք նրան: Երբ նա առաջին անգամ ասաց ինձ դա, եղբայրս արտասվում էր ու կարծես իրեն մեղավոր զգում: Այն ժամանակ ես այդքան տեղեկություն չունեի գեյերի մասին, սակայն երբ նա ինձ ասեց ամենը, ես ուղակի ասեցի, որ դու իմ եղբայրն ես ու ես քեզ շարունակում եմ սիրել ու հարգել այնպես, ինչպես առաջ:
    Կրկին անգամ շնորհակալ եմ ձեր խորհուրդների համար, արդեն ուղղում եմ իմ սխալները: Ու ասեմ նաև, որ վերջին ժամանակներս, երբ տեսնում եմ որ ինչ որ մեկը վատ է վերաբերվում եղբորս, ուղակի մարդկանց ասում եմ ” Երևի Աստված սիրում է որ ատում եք մեկդ մյուսին, շարունակեք ատել իրար” : Երևի տարօրինակ կհնչի իմ ասածները, բայց այդ խոսքերով շատերին եմ հասկացրել, որ պետք չի ատել մեկս մյուսին, պետք է ուղղակի լինել հանդուրժող և հասկացող մարդ:

  4. Shushan said:

    Վայ, շատ տխուր բան ասացիր…Ինչպես կարելի է մարդուն փորձել սպանել`ելնելով նրա սեռական կողմնորոշվածությունից….Աբսուրդ է: Երբեք չէի պատկերացնի, որ նման բաներ կան: Ամաչեցի ազգիս համար: Մարդիկ իրենց Աստծո տեղ են դրել, հա??????? Որոշում են` ով իրավունք ունի ապրել երկրի երեսին????Շատ ցավալի ա…Ում ինչ գործն ա` ով ում հետ հարաբերություններ կունենա: Ես, իհարկե, չեմ կարող ասել, որ շա~տ հպարտ եմ, որ կան նույնասեռական մարդիկ, որովհետև մտածում եմ, որ ինչ էլ ուզում են ասեն, միևնույնն է` մարդն անպայման պետք ա զգա սեփական երեխա ունենալու բերկրանքը, իսկ նույնասեռականները զրկված են էտ բախտից (Գիտեմ`հիմա կասեք, որ 1000 ու մի միջոց կա, բայց դա նույնը չէ): Ամեն դեպքում, մարդը մնում է մարդ: Շատ ցավում եմ, որ մեր ազգը չի ընդունում: Լավ, չի ընդունում`թող չընդունի, բայց նման ագրեսիա, նման դաժան վարքագիծ………..

    • Հարգելի Շուշան, այնուամենայնիվ, գտնում եմ, որ ճիշտ չէ և իրականությանը չի համապատասխանում «ազգն ընդունում է» կամ «ազգը չի ընդունում» ձևակերպումը: Դու ինքդ ազգից չե՞ս: Եսել եմ այդ ազգի մի մաս, Արմենն էլ, և շատերը: Ոմանք ընդունում են, մյուսները՝ ոչ: Ազգի խավերն են, որ տարբեր մոտեցումներ են դրսևորում, բայց ոչ ողջ ազգը, այն էլ՝ միաձայն: Սակայն դա նաև ժամանակի, ինչպես նաև գիտելիքի խնդիր է: Մի երկիր, որտեղ մինչև 2003թ. նույնասեռականությունը որպես արվամոլություն պատժելի է եղել… բա ԽՍՀՄ: Բա քրիստոնեությունը: Անշուշտ, երբ իսկական գիտելիքը հասու դառնա լայն խավերին և մարդիկ գիտակցեն՝ ինչ է նշանակում նույնասեռական, նրանք կհասկանան և հետագայում կընդունեն:

      Բայց դա մի քանի տարվա գործ չէ: Այսօր ազգի մեջ կան մարդիկ, որ հասկանում են և ընդունում:

Մեկնաբանիր :)