Բազմազանությունը Մեր Շուրջ


Պատկերացրեք՝ մեր աշխարհում աճում են միայն մի տեսակի ծառեր՝ բոլորը մի գույնի, բոլորը՝ մի բոյի, բոլորը՝ մի տեսակի, շարքերով: Կուզենայի՞ք ապրել նման աշխարհում:

Պատկերացրեք` աշխարհում չկան գույներ՝ ամեն ինչ սև ու սպիտակ է, ոչ մի բացառություն, ոչ մի գույն: Ու աշխարհին էլ հայտնի չէ հայոց պարծանք որդան կարմիրը: Ու երբեք չենք կարող վայելել ծիածանի ֆենոմենը: Կուզենայի՞ք նման աշխարհում ապրել:

Պատկերացրեք՝ չկան այս շենքերը մեր գեղեցիկ մայրաքաղաքում, ու միայն, ասենք, խռուշովկաներ կամ էլ վարդագույն տուֆից պատրաստված ինչ-որ շենքեր միայն: Դուք կո՞ղմ եք դրան:

Իսկ բոլոր ճանապարհները և մայթերը միատեսակ են, միևնույն գույնի, ու չկա ոչինչ, ոչ մի այլընտրանք, ոչ մի գույն:

Սա է կյանքը. բազմազան, բազմագույն, զանազան, տարբեր, տարատեսակ, լի հոմանիշներով ու հականիշներով… Եթե դուք չեք մերժում վերը նշվածը, ինչո՞ւ եք մերժում սեռական բազմազանությունը. ինչո՞ւ բոլոր տղամարդիկ և կանայք պետք է լինեն տարասեռական, հատկապես եթե հաշվի առնենք, որ դա մեր ընտրությունը չէ միայն:

ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՐԱՆ ՈՒ ԱՄՈԹ ՉԷ. ԴԱ ԲՆԱԿԱՆ ԿԱՐԳՆ Է, ԴԱ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է, ԴԱ ՊԱՏԻՎ ՈՒ ՕՐՀՆԱՆՔ Է: ՄԵՆՔ ԱՄԵՆ ՕՐ ՄԻ ՏԵՍԱԿԻ ՄԻՍ ՈՒ ԽՈՏ (ԲՈՒՅՍ), ՄԻՐԳ ՈՒ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ՉԵՆՔ ՈՒՏՈՒՄ. ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՇՌԱՅԼ ԲՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԶԱՆ ՊԱՐԳևՆԵՐԻՑ:

ՄԵՆՔ ԱՄԵՆ ՕՐ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ, ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՈՎ և ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՇՓՎՈՒՄ ԵՆՔ ՈՉ ՄԻԱՅՆ ՏԱՐԱՍԵՌԱԿԱՆ, ԱՅԼև ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆ և ԱՅԼ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ՝ ՀԱՃԱԽ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՉԻՄԱՆԱԼՈՎ: ԲԱԶՄԱԶԱՆ — ՀԱՐՈՒՍՏ, ԲԱԶՄԱԶԱՆ — ՈՒԺԵՂ, ԲԱԶՄԱԶԱՆ — ՀԵՏԱՔՐՔԻՐ…

Կյանքը միանվագ, միալար, սև ու սպիտակ չէ՛: Մե՛նք ենք այն կերտում: Թե ցանկանում եք ապրել նման աշխարհում՝ ձեր ընտրությունն է, բայց ոչ ես իրավունք ունեմ ձեր վզին փաթաթել իմ աշխարհը, ոչ էլ դուք՝ ինձ ստիպեք ներառվել ձեր աշխարհում՝ սպանելով իմ եսը, ճնշելով ամեն տեսակի «շեղում»:

Մեկնաբանիր :)