Դեմ է կրոնին…


Ասում են` գեյ լինելը դեմ է քրիստոնեական հավատքին ու Աստվածաշնչին…

թե դա իրոք էդպես է, թե ոչ` կանդրադառնամ հետո:

Այդ ‘գրքից’ են (ավելի ճիշտ` գրքերից, որովհետև բիբլիա բառացի նշանակում է գրքեր) վերցված ‘արվամոլներին’ դատապարտող հետևյալ հատվածները.

  1. Ծննդոց 19:5 «Եւ Ղովտը կանչեցին ու անոր ըսին. «Ո՞ւր են այն մարդիկը, որոնք այս գիշեր քեզի եկան. զանոնք դուրս հանէ մեզի, որ գիտնանք զանոնք»»:
  2. Ղեւտացւոց 18:22 «Եւ արուի հետ՝ կնոջ հետ պառկելու պէս մի՛ պառկիր՝ պըղծութիւն է այդ»:
  3. Ղեւտացւոց/ Ղևտական 20:13. “Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են։”

Նոր Կտակարանից էլ`

Թուղթ առ հռովմայեցիս 1:26 «…Իրենց էգերն անգամ բնական պէտքը բնութեան դէմ եղող պէտքի փոխեցին»:

Թուղթ առ հռովմայեցիս 1:27 «Նույնպէս ալ արուները կնոջ բնական պէտքը թողուցած՝ իրենց ցանկութիւնովը իրարու հետ վառուեցան. արուները արուներու հետ խայտառակութիւն կը գործէին…»:

Ա. թուղթ առ կորնթացիս 6:9-10 «Չէ՞ք գիտեր թէ անիրաւները Աստուծոյ արքայութիւնը պիտի չժառանգեն: ՄԻ՛ խաբուիք: Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, (10) Ո՛չ իգացեալները, ո՛չ արուագէտները…Աստուծոյ թագաւորութիւնը պիտի ժառանգեն»:

Ա թուղթ առ Տիմոթէոս 1:8-10 «Արդ գիտենք թէ օրենքը աղէկ է, եթէ մէկը զանիկա օրինավոր կերպով գործադրելու ըլլայ:(9)Բայց ա՛յս թող գիտնայ թէ արդարներուն համար չէ օրէնքը, հապա անօրէններուն ու անհնազանդներուն համար…(10) Պոռնիկներուն, արուագէտներուն…եւ թէ ուրիշ ոեւէ բանի որ հակառակ է ողջամիտ վարդապետութեան»:

Վերոնշյալ հատվածների մեկնաբանությունների մասին` այստեղ:

Իսկ գիտե՞ք` էլ ինչն է քրիստոնեական հավատքին դեմ: Ահա.

1/Ա Տիմոթեոս 2. “11Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ 12Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. 13որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան։ 14Եւ Ադա՛մը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց։ 15Բայց նա պիտի ապրի որդեծնութեան համար, եթէ պարկեշտութեամբ մնայ հաւատի, սիրոյ եւ սրբութեան մէջ։” Սուրբ գիրքը, հանձինս Պողոսի, դեմ է, որ կինը ուսուցանի, կամ էլ խոսքով իշխի տղամարդու վրա: Ո´չ գենդերային հավասարությանը: Ուսուցիչներ, դասախոսներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, նույնիսկ բժիշկներ` կին չպիտի լինի, “Սուրբ Գիրքն է” այդպես ասում: Առաջնային ու գերիշխող լինելուց բացի, մեղքի գաղափարն է փաթաթված կնոջ վզին, ու միակ փրկությունն ըստ “Սուրբ Գրքի”, այն, ինչի համար կինն արժանի է ապրելու, դա որդի ծնելն է: Փաստորեն, եթե կին ես, ուրեմն մեղավոր ես, այսպես ասած, by default, ի սկզբանե… ու ուզում ես գրող եղիր, ուզում ես` երգչուհի, բժիշկ, հասարակական գործիչ… կապ չունի. միակ “փրկությունդ” ու գոյությունդ արդարացնելուդ ձևը դա ամուսնուդ համար երեխա լույս աշխարհ բերելն է…

Ելք 31:14 “Կը պահէք շաբաթ օրերը, որովհետեւ Տիրոջ եւ ձեզ համար դա սրբութիւն է։ Ով այն պղծի, թող մահուան դատապարտուի։ Ամէն ոք, ով այդ օրը գործ կ՚անի, թող վերանայ իր ժողովրդի միջից։” Բիբլիան դեմ է շաբաթ օրերն աշխատելուն, ով աշխատի շաբաթ օրը, պիտի մահվան դատապարտվի: Նույն գաղափարն արծարծվում է Ելք 35:2 խոսքում. ” Վեց օր պիտի աշխատէք, իսկ եօթներորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջ հանգստեան օրը։ Ով որ այդ օրն աշխատի, կը մեռնի։”

Ելք 32:27 “Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին։ Բանակատեղիի մի մուտքից միւսը գնացէք-եկէք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող սպանի իր եղբօրը, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջը, իւրաքանչիւրը՝ իր մերձաւորին»։”:

Ելք 32:29 ” 29Մովսէսն ասաց նրանց. «Այսօր իւրաքանչիւրդ ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը. մէկն սպանեց իր որդուն, միւսն՝ իր եղբօրը, որի համար այսօր ձեզ վրայ կ՚իջնի Տիրոջ օրհնութիւնը»։ 30Յաջորդ օրը Մովսէսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք էք գործել, բայց ես հիմա կը բարձրանամ Աստծու մօտ, որպէսզի ձեր մեղքերի համար քաւութիւն խնդրեմ նրանից»։” Սպանել հարազատներիդ` կրոնի ու գաղափարների համար մեղք չէ, բայց հեռանալ գաղափարից/հավատքից մեղք է Աստծո առջև (Մովսեսը ներողություն էր խնդրելու այն բանի համար, որ մարդիկ ոսկե կուռքեր էին ստեղծել, ու ոչ թե` սպանել մարդկանց): Էսպիսի՞ն է այն Աստվածը, որին դուք պաշտում եք:


Է՞լ: Շատ բան է արգելված` խոզի միս, նապաստակ, ճագար ուտել, ինչպես նաև` խեցգետինն է արգելված ( Ղևտական 11:1-10, նույնն էլ կրկնվում է Երկրորդ Օրինաց/Օրենք գրքում 14:3-8):

Ղևտական 19:19 “Պիտի պահպանէք իմ այս օրէնքները.Չթողես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակուի։ Քո այգում տարբեր սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր նիւթերից գործուած գարշելի զգեստներ մի՛ հագիր։” Կա՞ն մարդիկ, որոնք հետևում են այդ օրենքներին: Ձեր հագուստները հագնելիս հետևո՞ւմ եք, որ դրանք տարբեր կտորներից չլինեն:

Իսկ ‘դեմ’ից բացի կան գաղափարներ,  որոնց ‘Սուրբ Գիրքը’ դեմ չէ, օրինակ` ստրկատիրություն.

1. Ղևտական/Ղևտացոց 25:44-46. “44Ինչ ծառայ կամ աղախին էլ որ ուզենաս ունենալ, քո շուրջը եղող ազգերից կը վերցնես, 45ինչպէս եւ ձեր մէջ ապրող օտարականների զաւակներից ու նրանց ազգականներից։ Որքան զաւակ ունենան ձեր երկրում, բոլորը թող դառնան ձեր սեփականութիւնը։ 46Նրանց իբրեւ ժառանգութիւն կը յանձնէք ձեր գալիք սերունդներին, նրանք առյաւէտ ձեր ստրուկները թող լինեն։ Ձեզնից ոչ ոք իր եղբայրներին՝ իսրայէլացիներին, չարչարանքով թող չտանջի։” Այս մեկ օրինակն իսկ բավական է հասկանալու համար, որ սա գիրք է` գրված հրեաների համար, ընդ որում` նացիզմ կա, ռասիզմ կա, շովինիզմ կա …

2. Ելք/Ելից 21:2-6. “2Եթէ գնես եբրայեցի մի ստրուկ, վեց տարի նա թող ծառայի քեզ եւ եօթներորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակուի։ 3Եթէ նա միայնակ է տունդ մտել, միայնակ էլ թող գնայ, իսկ եթէ իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնայ նրա հետ։ 4Եթէ իր տէրը նրան կին տայ, եւ կինը նրա համար տղաներ եւ աղջիկներ ծնի, ապա կինն ու զաւակները թող պատկանեն նրա տիրոջը, իսկ նա թող գնայ միայնակ։ 5Եթէ ստրուկն առարկելով ասի, թէ՝ «Սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զաւակներին եւ ազատութիւն չեմ ուզում», ապա նրա տէրը նրան թող կանգնեցնի Աստծու ատեանին, 6այնուհետեւ բերի իր տան դռան սեմի մօտ, հերիւնով ծակի նրա ականջը, եւ նա նրան թող ծառայի ցմահ։”:

3.1. Ելից/Ելք 21:7-11. “7Եթէ որեւէ մէկն իր աղջկան որպէս աղախին վաճառի, ապա այդ աղջիկը թող չազատագրուի, ինչպէս ազատագրւում են ստրկուհիները։ 8Եթէ այդ աղախինը, որը սահմանուած էր իր տիրոջ համար, այլեւս հաճելի չլինի նրան, ապա Տէրը թող փրկագնով վաճառի նրան, բայց օտարազգի մարդու վաճառելու իրաւունք չունի, թէ չէ նրան անարգած կը լինի։ 9Եթէ նա իր գնած աղախնին սահմանել է իր որդու համար, նրա հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարւում է իր դուստրերի հետ։ 10Եթէ ամուսնացած մի մարդ ամուսնանայ նաեւ մի ուրիշ կնոջ հետ, թող չզրկի նախկին կնոջը գոյութեան միջոցներից, զգեստներից ու ամուսնական պարտականութիւնից։ 11Եթէ ամուսինն այս երեք պահանջները չկատարի նրա նկատմամբ, ապա կինն առանց փրկագնի՝ ձրի, ազատ թող արձակուի»։” Նույնիսկ հայրը կարող է սեփական դստերը որպես աղախին վաճառի: Սրան “Սուրբ Գիրքը” դեմ չէինչպես նաև` բազմամուսնությանը դեմ չէ:

3.2.Ելից/Ելք 21:20-21. “20Եթէ մէկը գաւազանով հարուածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, եւ սրանք մեռնեն նրա հարուածից, ապա տէրը վրէժխնդրութեան պիտի ենթարկուի դատաստանով, 21իսկ եթէ նրանք մէկ կամ երկու օր ապրեն, տէրը վրէժխնդրութեան չի ենթարկուի, քանի որ նա նրանց իր արծաթով է գնել։”

ԱՎԵԼԻՆ. կարելի էր ասել` սա Հին Կտակարանն է, ու այն այդքան “օրինավոր” չէ, քան` Նորը: Իսկ ի՞նչ է ասում Նոր Կտակարանը` ստրկատիրության ու ստրկության մասին: Ահա.

4. Եփեսացիներ 6:5. “Ծառանե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին ահով եւ դողով եւ անկեղծ սրտով, ինչպէս հնազանդ էք Քրիստոսին”:

5.  1/Ա Տիմոթեոս 6:1. “Բոլոր նրանք, ովքեր ծառայութեան լծի տակ են, նրանցից իւրաքանչիւրը թող իր տէրերին պատուի արժանի համարի, որպէսզի Աստծու անունն ու վարդապետութիւնը չանարգուի։” Ուստի, ստրկատիրությունը կապված է Աստծո անվան ու վարդապետության հետ, դա Աստվածահաճո է…

6. Ղուկաս 12:47-48. “47Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կ՚ուտի։ 48Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կ՚ուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կ՚ուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կը պահանջեն”: Ղուկասը նույնիսկ ծեծի գաղափարն է առաջ տանում` արդարացնելով մարմնական վնասների պատճառումն ու  ֆիզիկական պատիժը:

Այսպիսով, նույնասեռականությունը դեմ է քրիստոնեա հավատքին, բայց ոչ` ստրկատիրությունը: Միայն մտածեք. այսօրվա թրաֆիքինգով զբաղվող մարդիկ կարող են հեշտությամբ արդարացնել իրենց գործողությունները` նշելով, որ քրիստոնեական բարոյական տեսակետից լրիվ ընդունելի է ստրկատիրությունն ու ստրուկներ պահելը:

Ուրի՞շ: Բիբլիան դեմ չէ… Բիբլիան դեմ չէ, որ դուք պատրաստ լինեք ձեզ ամենահարազատ մարդկանց զոհաբերել` հանուն “Աստծո”. Ելք 32:29, նաև` Ծննդոց 22:1-18: Ամենազոր Աստվածը, անցյալի, ներկայի ու գալիքի Տերն ինչու չգիտե՞ր, որ իր ստրուկը պատրաստ է զոհաբերել իր միակ որդուն… ինչո՞ւ նա փորձեց իր ծառային այդ դեպքում, հատկապես, եթե հաշվի առնենք, օրինակ, Մատթ. 10:29-30 խոսքերը:

Բիբլիան դեմ չէ նաև բազմակնությանը, որովհետև Աբրահամն ինքն ունեցել է ոչ միայն մի կին, այլև` հարճեր, ինչպես և` Դավիթը և այլոք:

Ելից 13:2 «Ինձ նուիրաբերի՛ր բոլոր իսրայէլացիների անդրանիկ զաւակներին, ամէն մի նախածին, մարդ թէ անասուն, որովհետեւ իմն է»։ Մարդկային զոհաբերություննե՞ր…

Ղևտական 27:28. “Ով որ իր ունեցածից որեւէ բան է նուիրաբերում Տիրոջը՝ մարդուց սկսած մինչեւ անասուն, ագարակից սկսած մինչեւ սեփական կալուածք, իրաւունք չունի այն ուրիշին վաճառելու կամ յետ գնելու։ Նման բոլոր նուիրաբերումները սրբութիւն սրբոց են Տիրոջ համար:” Զարմանալի չէ՞, որ Աստված պահանջում է մարդկային զոհաբերություններ, կալվածքներ… Ամենազոր Արարչին սրբասուրբ են նման զոհաբերություննե՞րը, նա դրանց պահա՞նջն ունի, թե՞ հոգևորականներն են, որ նման պահանջներ ունեն…

Աստված կողմ է բռնությանը… Յեսու, 7:15 “(Աստված ասում է)եւ ով որ մեղադրուի նզովուածը գողանալու մէջ, թող հրով այրուի ինքը, իր ամբողջ տունը եւ այն ամէնը, ինչ որ նա ունի, որովհետեւ նա դրժել է Տիրոջ ուխտը եւ անիրաւութիւն է արել Իսրայէլի մէջ:” Ու նորից, նշվում է, որ սա Իսրայելի համար է, Իսրայելի մեջ: Բայց չգիտես ինչու` շատ քրիստոնյաներ կառչած են այս նախապատմական օրենքներին:

Եզեկիել 21:31-32 “քեզ վրայ թափելու եմ բարկութիւնս։ Իմ զայրոյթի հուրը փչելու եմ քեզ վրայ, մատնելու եմ քեզ ձեռքը բարբարոս մարդկանց, որոնք պղծութիւն են գործում։ 32Եւ հրոյ ճարակ ես դառնալու, արիւնդ թափուելու է քո երկրում, յիշատակդ էլ չի գտնուելու։ Ես՝ Տէրս խօսեցի:” Սիրաշատ ու գթաշատ է, չէ՞:

Երկրորդ Օրենք 13:15-16 “ապա սրի հարուածներով կը կոտորէք այդ երկրի բոլոր բնակիչներին, նզովելով կը նզովէք այդ քաղաքն ու այն ամէնը, ինչ կայ այնտեղ եւ նրանց անասունները սրի կը քաշէք։ 16Նրա բոլոր աւարը կը հաւաքես այդ քաղաքի հրապարակի վրայ եւ քո Տէր Աստծու առջեւ քաղաքն ու նրա ամբողջ աւարը կը հրկիզես։ Այդ քաղաքն աւերակի թող վերածուի յաւիտեան եւ այլեւս թող չվերակառուցուի։” Այսօր է՞լ կանեք էդպես` ոչնչացնելով բոլոր նրանց, ովքեր չեն պատկանում ձեր հավատին… ու ինչ հետաքրքիր փաստ. երբ այս օրենքները գրվել են, քրիստոնեություն չի էլ եղել, բայց շատերը դիտարկում են սա որպես քրիստոնեական ժառանգություն…

Մաղաքիա 3:8-10 ” 8Մարդ Աստծուն կը խաբի՞, քանի որ դուք խաբեցիք ինձ եւ ասացիք, թէ՝ «Ինչո՞վ խաբեցինք քեզ»։ 9Չէ՞ որ տասանորդներն ու պտուղները ձեզ մօտ են, եւ դուք չարութեամբ նախանձում եւ խաբում էք ինձ։ 10Տարին աւարտուեց, եւ ամբողջ բերքը հաւաքեցիք մեր շտեմարաններում. ձեր տներում յափշտակութիւն կը լինի, ե՛տ կանգնէք դրանից, — ասում է ամենակալ Տէրը։ Մի՞թէ չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները եւ իմ օրհնութիւնը լիառատ չեմ թափում ձեզ վրայ։” Տարօրինակ չէ՞, որ ամենազոր Աստված սննդի կարիք ունի, հատկապես, որ կարող է ‘բացել երկնքի պատուհանները’…

Երեմիա 50:28Այրեցէ՛ք նրա բոլոր զաւակներին. թող իջնեն սպանուելու համար. վա՜յ նրանց, որովհետեւ հասել է նրանց օրը, նրանցից վրէժխնդիր լինելու ժամը։ Աստված վրեժխնդիր է… նույնիսկ անմեղների հանդեպ…

Երկրորդ Օրենք 7:16-18 “16Դու կը սպառես աւարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնել քո Տէր Աստուածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, եւ չպաշտես նրանց կուռքերը, որովհետեւ նրանք քեզ համար որոգայթ են»։ 17«Եթէ քո մտքում ասես, թէ՝ «Այդ ազգի մարդիկ մեզանից շատ են, ես ինչպէ՞ս կարող եմ կոտորել նրանց», 18ապա մի՛ վախեցիր նրանցից։ Լաւ յիշի՛ր, թէ քո Տէր Աստուածը ինչ բերեց փարաւոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների գլխին.” Աստված անխնա է ազգերի նկատմամբ… Արդյո՞ք էսպիսին է քրիստոնեական Աստվածը:

Օրինակները շատ են…

Հետաքրքիր են նաև հակասությունները.

Երեմիա 3:12 ” 1Ահաւասիկ գնա՛ եւ այս պատգամները հռչակի՛ր հիւսիսի կողմերում՝ ասելով. «Ինձ մօ՛տ դարձիր, ո՛վ դու Իսրայէլի բնակիչ, — ասում է Տէրը։ — Ես ձեզ վրայ չեմ բարկանայ, քանզի ես ողորմած եմ, — ասում է Տէրը, ձեր դէմ յաւիտեան ոխ չեմ պահի։”

Երեմիա 17:4 “Թող նկուն լինես ու զրկուես քո ժառանգութիւնից, որ քեզ տուեցի։ Քո թշնամիների ձեռքով քեզ պիտի արտաքսեմ մի երկիր, որը չգիտես դու, քանզի իմ բարկութեան մէջ կրակ է վառուել եւ այն յաւիտեան պիտի բորբոքուի»։”

*** *** ***

Հովհաննես 5:31 “1«Եթէ ես եմ վկայում իմ մասին, իմ վկայութիւնը հաւաստի չէ։”

Հովհաննես 8:14 “Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Թէպէտ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ, թէ որտեղից եկայ եւ ուր եմ գնում։ Բայց դուք չգիտէք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում։”

*** *** ***

Մատթէոս 28:19 “Եւ Յիսուս մօտենալով՝ խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։”

1 Յովհաննես 5:19 “Գիտենք, որ Աստծուց ենք, եւ ամբողջ աշխարհը չարի մէջ է։” Եթե իշխանությունը Քրիստոսինն է, ապա ինչո՞ւ է աշխարհը չարի մեջ:

*** *** ***

Յովհաննես 9:39 “Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»։”

Յովհաննես 12:47 “Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը։”

*** *** ***

Մատթէոս 5:16 “Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է:”

Մատթէոս 6:1 “Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է։”

♥♥♥♥♥♥♥♥♥ ♥♥♥♥♥♥♥♥♥ ♥♥♥♥♥♥♥♥♥ ♥♥♥♥♥♥♥♥♥

Ծննդոց 32:30 “Յակոբն այդ տեղն անուանեց Երեւումն Աստուծոյ, որովհետեւ, — ասում է, — Աստծուն տեսայ դէմ առ դէմ, եւ փրկուեց հոգիս:”

 1 Յովհաննես 4:12 «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել»:

Աւետարան ըստ Յովհաննէսի 1:18 “Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա՛ յայտնեց Նրան։” Այսպիսով… Հակոբը մարդ չէ՞ր: Թե՞ նա խաբեբա է… թե՞ Հովհաննեսն է խաբեբա:  Ավելին… Հովհաննեսն ինքն է շփոթվում իր իսկ խոսքերում. մի տեղ ասում է` ոչ ոք երբեք  չի տեսել, մեկ այլ դեպքում` տեսել է Քրիստոսը…

♥♥♥♥♥♥♥♥♥ ♥♥♥♥♥♥♥♥♥ ♥♥♥♥♥♥♥♥♥ ♥♥♥♥♥♥♥♥♥

ԱՎԵԼԻՆ. Ելից 6:3-ում Աստված ասում է. “Ես երեւացի Աբրահամին, Իսահակին ու Յակոբին։ Նրանց Աստուածը ես եմ, իմ անունը Տէր է, բայց ես դա նրանց չյայտնեցի։” Փաստորեն, կամ Աստվածն է խաբում Հին Կտակարանում, կամ նրա անունից այդ տողերը գրած հեղինակը, որը գուցե կատարում էր նշված թագավորներից մեկի կամ նրանց հետնորդների հրամանը, կամ էլ Նոր Կտակարանի հեղինակն է, որ կամ խաբում է, կամ էլ լավ ծանոթ չի եղել Հին Կտակարանի այդ խոսքերին… կամ էլ այլ պատճառներ կան… Կեղծել, կամ էլ “հարմարեցնել” Գիրը սեփական կարծիքներիդ կամ նոր գաղափարախոսությանդ…

*** *** ***

Մատթէոս 10:28-30 “Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը։ 29Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. 30եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են։ “

Մատթէոս 22:37 “Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։”

1 Յովհաննես 4:18 “Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ։” Վախեցիր Աստծոց, սիրի´ր Աստծոն, սիրո մեջ երկյուղ չկա:

*** *** ***

*** *** ***

Որտեղի՞ց է գալիս չարը, եթե Աստված միայն լույս է ու բարի…

Եսայի 45:7 “Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը:” Աստված միայն բարի ու լույս չէ… այլև` չա՞ր: Իսկ ինչո՞ւ են սրա մասին լռում եկեղեցիներում…

Դատաւորներ 9:23 ” Աստուած չար ոգի ուղարկեց Աբիմելէքի եւ Սիկիմի բնակիչների մէջ, եւ Սիկիմի բնակիչներն արհամարհեցին Աբիմելէքի տունը:” Ես էլ կարծում էի` միայն չարը կարող է չար ոգի ուղարկել… ստացվում է` ոչ: Իսկ, այս դեպքում… չարն էլ կարող է բարի ոգի ուղարկե՞լ: Չար ոգի ուղարկող Աստված… սա ավելի շատ հեթանոսություն է, քան` քրիստոնեություն…

Երեմիա 25:29 “որովհետեւ չարչարանքի սկիզբը դնելու եմ այն քաղաքից, որի վրայ դրուած է իմ անունը։ Իսկ դուք մաքո՞ւր պիտի դուրս գաք։ Ո՛չ, մաքուր չէք դուրս գալու, քանզի ես սրի կոչ արձակեցի ամենքի դէմ, ովքեր բնակւում են երկրի վրայ», — ասում է Զօրութիւնների Տէրը։”

Աստծո զորավորության չափը. Դատավորներ 1:19 «Տէրը Յուդայի հետ էր։ Յուդան գրաւեց լեռը, բայց հովիտների բնակիչներին չկարողացաւ տիրել, որովհետեւ Ռեքաբը զատեց նրանց, եւ նրանք երկաթէ կառքեր ունէին»։

Ով Տեր Աստված անսասան, ամենազոր,

Ինչո՞ւ ես երկաթե կառքերի դեմ ասյպես անզոր🙂

Օրինակները շաաատ են… ահա մի քանի հետաքրքիր կայք.

http://sites.google.com/site/leavingxtianity/babble

http://the-anointed-one.com/bbu84/biblicalstupidity/quotes.htm

http://www.answering-christianity.com/bs_and_lies.htm

http://www.evilbible.com/

Մեկ այլ հետաքրքիր հակասություն…

1 Յովհաննես (Հովհաննես), 5:19 “Գիտենք, որ Աստծուց ենք, եւ ամբողջ աշխարհը չարի մէջ է։

Յովհաննես/Հովհաննես (Աւետարան ըստ Յովհաննեսի) 16:33. “(Հիսուսն է ասում) Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք։ Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»։” Եթե Հիսուսը հաղթել է… ինչո՞ւ է աշխարհը չարի մեջ մնացել… թե՞ ինչպես որ Հայրն էր նախկինում չար ոգիներ ուղարկում այստեղ ու այնտեղ, սրան ու նրան, այնպես էլ Որդին չար բերեց ողջ աշխարհի վրա…

Էսպիսի՞ն է քրիստոնեական Աստված… անմեղներին պատժող, չար ոգիներ ուղարկող… սա, անշուշտ, Աստծո ընդհանուր պատկերը չէ, այլ` պատառներ: Իսկ ո՞ր կողմն եք դուք ընտրում: Կատարելության մեջ մասնակի չի´ կարող լինել, չէ՞:

Եթե ձեր մայրը, քույրը, կինը, դուստրը, (կին) ազգականը, (կին) ընկերը ուսուցիչ է, դասախոս, քաղաքական գործիչ… դուք նրան կդատապարտե՞ք` հետևելով Պողոսի կնատյաց քարոզներին, ձեր որդուն կսովորացնե՞ք, որ դպրոցներում ու ԲՈՒՀերում չլսի կին ուսուցիչներին ու դասախոսներին` ասելով, որ կինն իրեն սովորեցնելու իրավունք չունի, դա Աստծո խոսքն է… Դա Աստծո՞ խոսքն է, թե՞ Պողոսի խոսքն է… Պողոսի խոսքն Աստծո՞ խոսքն է… Ղևտացու խոսքն Աստծո՞ խոսքն է…

Իսկ եթե չեք դատապարտի կնոջը, ինչո՞ւ կդատապարտեք նույնասեռականին… իսկ նույնասեռական կնո՞ջը… Եթե կդատապարտեք նույնասեռականին, բայց ոչ` կնոջը, կստացվի, որ ետ եք քաշվում մի օրենքից (ընդ որում` Նոր Կտակարանի), սակայն ընդունում մյուսը… ու հետևաբար` դա մասնակի է, դա ոչ թե Աստծո խոսքն է, այլ ձեր ընտրությունը. դուք կընտրեք այն հատվածները, որոնք ձեզ են դուր գալիս… կատարելություն` մասնատվա՞ծ… Աստծո խոսք` կիսատ-պռա՞տ…

Ուստի առաջանում է հարց. եթե սափրում ենք մեր դեմքի մազածածկույթը, կտրում մեր մազերը, չենք քարկոծում սեփական ծնողներին անիծող երեխային և ոչ կույս հարսին, չենք պահանջում, որ բռնաբարողն ամուսնանա զոհի հետ, չենք հետևում, որ մեր հագուստը տարբեր կտորներից կարված չլինի, չենք հրաժարվում խոզի մսից ու խեցգետնից, խարույկին չենք հանձնում շաբաթ օրերն աշխատողներին, չենք սպանում կամ աքսորում հեթանոսներին (բոլորը պահանջվում է Հին Կտակարանով) ապա ինչո՞ւ պետք է հետևենք Ղևտականի խոսքերին, որը գրվել է հազարամյակներ առաջ, ղևտացիների կողմից ղևտացիների համար, Իսրայելում… նույնը վերաբերում է ամբողջ Հին Կտակարանին (նորն էլ ազատ չէ տարօրինակ խոսքերից, ինչպես տեսաք):

Վերջին մեջբերումը.‎

1 Յովհաննես 1:8 «Եթէ ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, եւ ճշմարտութիւն չկայ մեր մէջ»:

1 Յովհաննես 3:8 «Եւ ով մեղք է գործում, այդ՝ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանէ։ Աստծու Որդին հէնց նրա համար յայտնուեց, որ քանդի Սատանայի գործերը»:

Չէ՞ որ մեր մեջ անմեղներ չկան, ու չկա ինչ-որ մեկը, որ քարն առաջինը նետել կարողանա: Չէ՞ որ բոլորս մեղավոր ենք ու անմեղներ չկան: Նման իրավիճակում մի եզրահանգման եմ գալիս. ի՛նչ հզոր է «սատանան», որ մեզ բոլորիս մեղքի մեջ է պահում ու մենք մեղքեր ենք միշտ էլ գործում ու միշտ էլ մեղավոր ենք, ու ինչ թույլ է աստվածության թե՛ Հայր «դեմքը», թե՛ Որդի «դեմքը», թե՛ Սուրբ Հոգի «դեմքը» (բոլորը մեկ են, երեքը տարբեր չեն, հիշեք) որ մեզ չեն կարողանում մաքրել մեղքից ու կանխել մեղքերն ընդհանրապես………. 

Ամբողջ վերևի նյութը նախ և առաջ անհանդուրժող ու դատապարտող քրիստոնյաներին է ուղղված, որոնք սիրում են արմատախիլ անել մեկ-երկու մեջբերում  իրենց դիրքորոշումն արդարացնելու համար և սեփական հայացքներն ու ատելությունը քարոզելու նպատակով:

Իսկ հանդուրժող, ընդունող, առաջադեմ, բանական, ոչ դոգմատիկ և մարդասեր քրիստոնյաներին խորհուրդ կտամ իրենց չվերագրել այս խոսքերը. անձամբ էլ ունեմ քրիստոնյա լավ ընկերներ ու ծանոթներ, ու կրոնն ինքն իրենով լավ հարաբերությունների համար խոչընդոտ չէ. կրոնի գործածումը, խոքսերն արմատախիլ անելն ու դրանց ուղղակի մեկնաբանություններն են, որ բարդություններ կարող են առաջ բերել:

Կարելի է խաղաղության մեջ ապրել՝ համատեղելով սեքսուալ և կրոնական ինքնությունները: Մի կողմից բոլորն իրավունք ունեն ազատ լինելու ցանկացած կրոնից, մյուս կողմից էլ հնարավոր է լինել քրիստոնյա և լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքսուալ, ասեքսուալ, քուիր, պանսեքսուալ և այլն:

Ինչպես շատ կրոնական կազմակերպություններում, այնպես էլ Հայ առաքելական ու Հայաստանում գործող այլ կառույցներում կան նաև հանդուրժող, սիրաշատ ու զարգացած հոգևորականներ ու հովիվներ: Ցավոք նրանց ձայնը դեռևս խիստ լսելի չէ, ամենայնիվ հավանական է, որ Հայաստանն էլ զարգացում կապրի, կրոնն ու եկեղեցին էլ կարող են վերափոխվել և հարմարվել ժամանակակից պայմաններն, որպեսզի գոյատևեն ու կենդանի մնան: Ինչպես նաև կարելի է լինել քրիստոնյա կամ այլ կրոնի ընդհանրապես չնույնականանալով ցանկացած կրոնական կազմակերպության հետ՝ ուղիղ կապ ունենալով աստծո/աստվածության/գերբնական ուժերի հետ:

Սեռական և կրոնական ինքնությունները միմյանց հետ հաշտեցնելու և ներքին խաղաղություն գտնելու գործում գուցե օգտակար լինի հետևյալ աշխատությունս.

http://issuu.com/sevak/docs/lgbt_and_christianity

9 thoughts on “Դեմ է կրոնին…”

  1. songoffall said:

    Երկու նյութերից կարած զգեստի պահը նամանավանդ լավ բացում ա😀

    • 😀 Կամ որ մենստրուացիայի շրջանում կինը եկեղեցի չպետք ա մտնի )))

      • songoffall said:

        Ճիշտն ասած, մենստրուացիայի շրջանում կինն ավելի լավ ա ընդհանրապես մարդկանցից հեռու մնա՝ վտանգավոր ա😀

        • Եղբայր, դու խոսացիր ինչպես դասական կնատյաց հոգևորական ))))

          • songoffall said:

            Չէ, որպես մենստրուացիայի շրջանում գտնվող կանանց ճանաչող մարդ😀 ու ոչ մի կին դա չի ժխտի, կարծում եմ:

            • Ես էլ եմ բախվել նման իրավիճակների, բայց կարծում եմ, որ դա կախված ա նաև նրանից, թե կինն ինքը ոնց ա handle անում էդ շրջանը )))

              • Սասուն said:

                «Չէ՞ որ բոլորս մեղավոր ենք ու անմեղներ չկան: Նման իրավիճակում մի եզրահանգման եմ գալիս. ի՛նչ հզոր է «սատանան», որ մեզ բոլորիս մեղքի մեջ է պահում ու մենք մեղքեր ենք միշտ էլ գործում ու միշտ էլ մեղավոր ենք,»

                սատանան զորավոր է մեխկը սիրող մարդկանց վրա, իսկ սրբություն սիրողների համար ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՅՈԷՆԸ մաքրում է բոլոր մեղկերից,և ազատում աեծկից:
                սատանան զորավոր էմեղկը դավանողների վրա: Մեղկ դավանողը Աստծո առաջ անիծյալ է, իսկ Քրիստոս դավանողը՛ օրհնյալ:

Մեկնաբանիր :)

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s