Պիտակներ

, , ,

Նոր Տարվա նվեր գեյ, բիսեքսուալ ու հետաքրքրասեր տղաներին (աղջիկների մուտքը չի արգելվում, բայց նպատակը տղաներին մերձեցնելն ա ավելի շատ): 😉

armgay.chatovod.com

 

 

Նոր չատը բոլոր հայախոս մարդկանց համար ա՝ անկախ ազգությունից, կրոնից, սեռական կողմնորոշումից և այլն: Մի քանի օգտակար բան, որ արժե իմանալ.

chat

1. աջ կողմում կարելի ա տենալ, թե ով ա չատում: Ամեն մեկի փրոֆայլի վրա մկնիկը պահելով կարելի ա էդ մարդու մասին ավելի շատ ինֆո գտնել, եթե ինքը գրել ա, ինչպես նաև առանձին, private խոսակցություններ սկսել:

chat-3

2. Երբ մարու փրոֆայլի վրա private ես սեղմում, արդեն իրան ավտոմատ հրավիրում ես առանձին սենյակ, որտեղ խոսակցությունը մենակ 2-իդ ա տեսանելի:

chat-4

3. Մարդու անվան վրա սեղմելու դեպքում իրա անունը հայտնվում ա ներքևի աջ մասում, ու մեսեջն ուղարկելուց քո անվան դիմաց դրվում ա սլաք ու էդ մարդու անունը (ասենք Bltuz -> Blah): Սա նշանակում ա, որ գրածդ տվյալ հաղորդագրությունը պատասխան ա էն մարդուն, ում անունը թեգ ես արել: Եթե ուզում ես, որ հաջորդ գրածդ էլ ավտոմատ էդ մարդու անունով չգնա, ներքևի աջ մասից պետք ա x-ով փակես էդ մարդու անունը:

Ի՞նչ Ակնկալել

Չատից ակնկալիքները պետք ա լինեն ռեալիստական: Եթե նոր բան ես ուզում, պետք ա ինքդ նորարարությունը մտցնես: Հիշելով ընդհանուր անվտանգության մասին՝ հիշի նաև, որ բոլորն էլ դիմացինից են ակնկալում առաջին քայլը, դրա համար էլ ոչ մի նոր բան չի լինում, քանի դեռ ինքդ պատրաստ չես միքիչ ավելի խոցելի դիրքում քեզ դնես, առաջին քայլն ինքդ անես:

Չատի շնորհիվ արդեն 2 հոգի ծանոթացել են իրար հետ, 2-ը տարբեր քաղաքից: Չատն ուղղակի գործիք ա, ուստի ինքն իրանով շատ բան չի տա: Թե գործիքը դու ինքդ ոնց կօգտագործես, այ հենց դրանից ա կախված, թե տվյալ չատը անձամբ քեզ ինչ կտա:

Չատի հասցեն՝ http://armgay.chatovod.com

Հաճելի արկածներ, շփում ու ծանոթություններ 😉

Advertisements