Պիտակներ

, , , , ,

Ծանո՞թ ա Mastermind տերմինը: Նապոլեոն Հիլի անունն ինչ-որ բան ասո՞ւմ ա: Եթե հենց հիմա կարդում ես էս տեքստը, ու վերևի 2 հարցին էլ պատասխանեցիր հա / այո, հավանաբար սա շատ օգտակար նախաձեռնություն կլինի քո համար: Միացի՛ նոր Mastermind խմբին:

Եթե էս տերմինն ու Հիլ ազգանունն անծանոթ են, ահա մի քանի կարևոր փաստ.

Հիլն ու Mastermind-ը

Նապոլեոն Հիլն ամերիկացի գրող էր, լրագրող, ով աշխարհի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից մեկի՝ Էնդրյու Քարնեգիի, առաջարկով սկսեց հարցազրույցներ վերցնել ԱՄՆ-ի 500 ամենահաջող ու ազդեցիկ մարդկանցից (Էդիսըն, Ֆորդ, Բելլ, Ռուզվելտ, Վուդրո Ուիլսըն, Ջոն Ռոկֆելեր…):

Հիլը ստեղծեց հաջողության գիտության նախատիպն ու հենց էդ դիսցիպլինը (կամ առնվազն նոր մակարդակի այն հանեց): Էդ ամենի հիման վրա նա գրեց Think and Grow Rich գիրքը, որն անգամ հայերեն են թարգմանել (Խորհիր և Կհարստանաս): Գիրքը բառացիորեն միլիոնավոր մարդկանց կյանք փոխեց:

Hill2

Հաջողության հասնելու ճանապարհը մենակով անցնելն ահավոր ժամանակատար ու գրեթե անհնար գործ ա, Հիլը բացատրում ա գրքում: Նա առաջարկում ա ստեղծել գործնական կապ առնվազն 2 հոգու հետ, մի ընտանիքի անդամի ու մի այլ մարդու հետ, ընտանիքից դուրս: Հաջողության հասած շատ մարդիկ են արել էս քայլը, նաև վերևում թվարկած մարդիկ:

Mastermind բառի գաղափարը հետևյալն ա. երբ մի քանի միտք (mind) աշխատում են միասին, դրանց հանրագումարը ստեղծում ա նոր որակ (master mind), որով բոլորը հասնում են ավելի մեծ բաների:

Օգուտները

 

1. նույն արժեքներն ունեցող մարդկանց խումբ,

Բոլորը սատարում ու ոգեշնչում են իրար, չկա քննադատություն, այլ մենակ օգնություն:

2. հավասարը հավասարին մեթոդով փոխօգնություն:

Այսինքն չկա գերադաս մեկը, բոլորը հավասար են, ու բոլորն աճում են միասին:

3. Պատասխանատվության զգացողության ձևավորում:

Խմբային աշխատանքի ու պարբերաբար հանդիպումների շնորհիվ քեզ մոտ ձևավորվում ա ավելիին հասնելու մոտիվացիա ու ցանկություն, ինչը քեզ դարձնում ա ավելի պատասխանատու, դու ստանում ես լրացուցիչ մոտիվացիա ու ավելին անելու դրդապատճառ:

4. Հաճույք, հավես, համայնք (R)  😛

Էս 3 Հ-երը կյանքը դարձնում են ավելի հետաքրքիր: Աշխատանքից զուտ ստեղծվում են ամուր ընկերություններ, նոր հնարավորություններ: Կյանքն ավելի ա պայծառանում:

Միանալու Համար

Եթե կարդացածդ քեզ մոտիվացրեց ու հավանեցիր միտքը, դա նշանակում ա պետք ա կամ միանաս մեզ, կամ ինքդ ստեղծես նման խումբ:

Միանալու դեպքում պետք ա համաձայնվես հետևյալին.

  • Մասնակցել պարբերական հանդիպումներին,

Հանդիպումները հաճախ կլինեն առցանց, Google Hangout-ով, բայց սա նույնքան կարևոր ա, որքան կենդանի հանդիպումը, ուստի պետք ա շատ լուրջ վերաբերվես շաբաթական 1 անգամ եղող հանդիպումներին:

  •  Վստահել ուրիշներին

Քննարկելու ենք էն ամենը, ինչ հետաքրքրում ա ու պետք ա հենց մեզ հաջողության հասնելու համար թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքում: Պետք ա պատրաստ լինես ուրիշներին վստահելու հարցում:

  • Լինել վստահելի 

Չքննադատել, չծաղրել, չար կատակներ չանել: Լինել լավատես: Սրանք ամենակարևոր հիմքերն են ազատ շփման ու վստահելի, ապահով միջավայր ստեղծելու համար:

Դեռևս էսքանը: Եթե հետաքրքրված ես, գրի ինձ sevak2009@hotmail.com էլ. փոստով, կամ ֆեյսբուքով: