Պիտակներ

, , , , , ,

Օռլանդոյի դեպքերից մի քանի տարի առաջ մի հայ տղա էր ինքնասպան էղել Լոս Անջելեսում: Ամուսնացրել էին կամքին հակառակ, ճնշում էին, ինքն էլ ընտրեց էդ ելքը:

Որոշ մարդիկ իրանք են ամուսնանում իրանց սեռականությունը թաքցնելու նպատակով: Երբեմն լեզբուհիներն են ֆիկտիվ ամուսնանում գեյերի հետ, երկուսին ձեռնտու ձևով: Ուստի, գուցե մարդուն իրա կամքին հակառակ ամուսնացնելն ինքն իրանով ինքնասպանության լուրջ պատճառ կամ առիթ չի՞:

Ինքնասպանության մեկ այլ “մեղադրյալ” անհանդուրժող ընտանիքն ա: Շատ գեյեր կպատմեն, թե ինչի միջով են անցել սեփական տանն ու ընտանիքում. ծեծ, կալանք, սով, բռնություն, անգամ հոգևորականի էքզորցիզմ (ահա օրինակներ)… այո, Հայաստանում… Շատերն են ապրում էդպիսի ընտանիքներում, բայց բարեբախտաբար ինքնասպանության չեն գնում:

Այդ տղան նաև ուներ ընկերներ, լայնախոհ ու հասկացող մարդիկ, ովքեր սատարում էին իրան:

ԱՄՆ-ի մյուս ծայրում էլ մի ուրիշ մեկն ինքնասպան էղավ, ու ընթացքում սպանեց տասնյակ մարդկանց, Օռլանդոյի գեյ ակումբներից մեկում: Որոշ պաշտոնյաներ, հետաքննիչներ ու ԶԼՄ-ներ նրան նկարագրեցին որպես “ինքնառադիկալիզացված իսլամիստ”: Այսինքն մարդն ինքն իրան նստել որոշել էր, որ ինքը դառնալու ա տեռորիստ, ինտերնետում նյութեր կարդալով:

Իմ հետևությունը հետևյալն ա. եթե գեյը ինքնասպան ա լինում Լոս-Անջելեսում (գեյ դրախտ), գուցե խնդիրը միջավայրի ու անհանդուրժողականության մեջ չի՞:

ԱՄՆ-ն ունի տասնամյակների ԼԳԲՏ պատմություն, բազում օրենքներ պաշտպանվելու ու հավասարության համար, երաշխիքներ, աջակցություն պետությունից, մասնավոր ու քաղաքացիական սեկտորից, գեյ շքերթներ ու դրոշներ…

Ոչ մի բան չի օգնում, եթե անազատ ես ներսից:

covey

Ինչպես Adme.ru-ի հետևյալ նկարն ա նշում, նավը շրջապատված ա ջրով, բայց չի խորտակվում: Նավը խորտակվում ա, երբ ջուրը լցվում ա ներս:

getImage

Ինչքան շատ բան ես ակնկալում ուրիշներից (ընտանիք, պետություն, հասարակություն, ընկերներ…), էնքան ավելի անզոր ու կախյալ ես դարձնում ինքդ քեզ:

Իրական փոփոխությունը գալիս ա ներսից, մարդն ազատվում ա, երբ ինքը գիտակցում ա, որ ինքն ա ընտրում սեփական ազատությունը կամ անազատությունը՝ հավատալով կամ չհավատալով դրսից ստացված տեղեկատվությանը, ընդունելով կամ մերժելով միջավայրից ստացված գիտելիքը, կարծիքներն ու ակնկալիքները:

“Երջանկությունը, դժբախտության պես, պրոակտիվ ընտրություն է”

~ Ստիվեն Քովի

donkey.jpg

Ոգեշնչման ու հետաքրքիր գաղափարների համար, որոնք կօգնեն բարձրացնել կյանքիդ որակը, միացի Անհատական Աճ և Արևելյան Իմաստություն ֆեյսբուքյան էջին:

Նաև կարդա մեջբերումները, օրական մի նկար նայի, խորհի մեջբերման իմաստի շուրջ:

Կապ չունի ով ես. դու ինքդ պետք ա դառնաս էն փոփոխությունը, որն ուզում ես տենալ քո շուրջ: Ամեն ինչ սկսվում ա ներսից:

Դու գիտակից ես, ու ունես համարյա անսահման զորություն ու կարողություն: Ուղղակի պետք ա արթնանաս:

Դու պետք ա դառնաս սեփական կյանքիդ նկարիչը, այլ ոչ թե ակնկալես, թե երբ ա հասարակությունը/պետությունը/ընտանիքը նկարելու քո ուզած սիրուն նկարը:

Հ.Գ. Օռլանդոյի դեպքի առումով էլ, մի տեսակ անհասկանալի ա, թե ինչպես էր դա հնարավոր… էդքան օրենք, face control ու պահակներ… մի խոսքով էդ ամենը վատ բանն էլ չկանխեց. մի կողմում ինքնասպան լինող մարդիկ, մյուս կողմում ինքնասպանության հասցնող մարդիկ, հանցագործներ:

Այսինքն, զոհի մտածողություն թե սպանողի, նույն երևույթի երկու բևեռ ա. մարդն ինքն իրա ներսում ա կայացնում նման որոշումներ, ու ճնշող կամ “պաշտպանող” օրենքներն ու հասարակությունն ուղղակի մարդուն ստիպում են ճնշել սեփական մտքերը մակերեսային մակարդակով, չարտահայտվել էնքան, մինչև էդ ամենը պայթում ա տարբեր ձևերով՝ ինքնասպանություն, տեռոր, թմրադեղեր, ալկոհոլ, հիվանդություններ…

ԹԱՐՄԱՑՈՒՄ. մի քանի օր առաջ ևս մեկն ինքնասպան էղավ Երևանում: Չնայած նրան, որ որոշ ընկերներ հարձակվեցին հասարակության վրա, ես ուղղակի հիշեցի, որ մարդիկ ինքնասպան են լինում ամեն տեղ, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Հնդկաստանում…