Պիտակներ

, , , , , , ,

Երեկ (26 հունիսի 2016) Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայաստանից հեռանալիս ինքնաթիռում պատասխանեց հետևյալ հարցին. համաձա՞յն է գերմանացի կաթոլիկ մի կարդինալի այն մտքի հետ, որ Կաթոլիկ եկեղեցին պետք է ներողություն խնդրի գեյ մարդկանցից: Նրա պատասխանն էր այո, Կաթոլիկ եկեղեցին պետք է ներում հայցի գեյ մարդկանցից այն վերաբերմունքի համար, որը ցուցաբերել է նրանց հանդեպ: Ֆրանցիսկոսը հիշեցրեց. ՞[Գեյերը] չպետք է ենթարկվեն խտրականության: Նրանց պետք է հարգել, և ուղղորդել հովվապետաբար”:

“Ես կարծում եմ, որ եկեղեցին պետք է ոչ միայն ներողություն խնդրի … գեյ մարդկանց, ում նա վիրավորանք է հասցրել, այլև աղքատներից, կանանցից, ովքեր շահագործվել են, երեխաներից, ում շահագործել են՝ ստիպելով աշխատել: Այն [Եկեղեցին] պետք է ներողություն խնդրի բոլոր այն զենքերի գործածման համար, որոնք ինքը օրհնել է”: 

Մենք՝ քրիստոնյաներս, պետք է ներողություն հայցենք այնքա՜ն շատ բաների համար, ոչ միայն այս բանի համար [գեյերին վատ վերաբերվելու], այլ նաև պետք է ներում հայցենք, ոչ թե ուղղակի ներողություն խնդրենք, այլ՝ ներում հայցենք: Աստված, դա մի բառ է, որը մենք այնքան հաճախ ենք մոռանում:

Աղբյուրը՝ The Guardian.

Հ.Գ. Նկարում պատկերված են Դավիթը և Հովնաթանը:

______________________________________________________

Հավանո՞ւմ ես բլոգը: Դուրդ գալի՞ս են նյութերը: Կարող ես առաջարկել քեզ հետաքրքրող թեմաներ, ինչպես նաև առցանց նվիրատվության դիմաց ստանալ քեզ հետաքրքրող թեմաների մասին հանրային կամ կոնֆիդենցիալ տեղեկատվություն հոդվածի, տեսանյութի կամ սկայպով խոսակցության ձևով:Մանրամասների համար թող մեկնաբանություն, լրացրու Մեր Մասին էջի հայտը, կամ կապվիր բլոգի հեղինակի հետ էլ. փոստով / ֆեյսբուքով. sevak2009@hotmail.com

Կարող ես մեզ սատարել ֆինանսապես Webmoney-ի օգնությամբ և NEFUIL-ի կայքից առևտուր անելով:

Շնորհակալություն ^_^ ❤